ԱՄՆ կառավարությունը նահանջել է Չինաստանի նկատմամբ իր դիրքորոշումից

By | 16.04.2017
Загрузка...

ԱՄՆ կառավարությունը նահանջել է Չինաստանի նկատմամբ որդեգրած իր նախկին դիրքորոշումից:

«Վաշինգտոն Պոստ» օրաթերթը գրել է.«ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է,որ Վաշինգտոնն այսուհետ  Չինաստանին որպես արժութային մանիպուլյատոր չի քննադատի, սակայն այդ երկիրը կշարունակի մնալ այն երկրների շարքում, որոնք արժութային գործունեության հսկողության տակ են գտնվում»:

ԱՄՆ ֆինանսների նախարարության զեկույցի համաձայն՝ Չինաստանը, Հարավային Կորեան, Գերմանիան, Շվեյցարիան և Ճապոնիան ընդգրկված  են հսկողության տակ գտնվող երկրների ցուցակում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի նկատմամբ  իր նախընտրական կարգախոսներին հակառակ իր գլխավորած կառավարության վարած ներկա քաղաքականության պատճառը համարել է ամերիկյան դոլարի ուժեղացումը և Չինաստանի ու Հյուսիսային Կորեայի գործունեության զսպմանն ուղղված ռազմավարության ընդլայնումը:

Նշենք, որ իր նախընտրական քարոզարշավում Թրամփը Չինաստանին ներկայացրել որպես արժութային մանիպուլյատոր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...