ԱՄՆ-ի քաղաքացիները Թրամփից պահանջել են հրապարակել իր հարկերի վճարման ծանուցագիրը

By | 16.04.2017
Загрузка...

Հազարավոր ամերիկացիներ ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում կայացած հանրահավաքների ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ են արել հրապարակել իր հարկերի վճարման հաշվետվությունը:

Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, ԱՄՆ-ի Վաշինգտոն, Նյու Յորք, Բոստոն, Ֆիլադելֆիա, Սիեթլ, Սան Ֆրանցիսկո, Լոս Աջելես, Չիկագո, Բերքլի և մի շարք այլ քաղաքներում, ցուցարարները   Թրամփին մեղադրել են հարկերի վճարումից խուսափելու մեջ:

Կալիֆորնիա քաղաքի Բերքլի քաղաքում կայացած ցույցի ընթացքում բախումներ են տեղի ունեցել Թրամփի ընդդիմադիրների ու համախոհների միջև:

Բերքլիի ոստիկանությունը տեղեկացրել է 14 բողոքարարների բերման ենթարկվելու և որոշ թվով ուրիշների վիրավորվելու մասին:

Անցած չորս տասնամյակներում ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների բոլոր թեկնածուները, բացառությամբ Թրամփի, նույնիսկ նախքան ընտրությունները հրապարակել են իրենց հարկերի վճարման հաշվետվությունը:

Թեև Թրամփը ասել է, որ ԱՄՆ-ում որևէ մեկը հետաքրքրված չէ իր հարկային փաստաթղթերով, սակայն սոցհարցումների արդյունքները վկայում են, որ ամերիկացիների 74 տոկոսը նրանից պահանջում է հրապարակել իր հարկերի վճարման հաշվետվությունը:

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...