Ամերիկյան պարբերականն ԻԼԻՊ-ի պաշտպան երկրների մասին բացահայտում է կատարել

By | 16.04.2017
Загрузка...

Ամերիկյան պարբերականը բացահայտել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբին հովանավորող երկրների անունները:

Շաբաթ օրը, ամերիկյան «Թայմ» պարբերականի կայքէջը   անդրադառնալով տարբեր երկրներում ԻԼԻՊ-ի ահաբեկչական գործողությունները շարունակվելուն, գրել է. «Չնայած ԻԼԻՊ-ի կրած ծանր կորստին ու մարդուժի խիստ նվազմանը, Թունիսը, Սուդյան Արաբիան, Թուրքիան ու Հորդանանն ամենաշատ արտասահմանյան ուժերն են ապահովում այս ահաբեկչական խմբի համար»:

Միևնույն ժամանակ «Ինթելիջենս Օնլայն» ամերիկյան պարբերականը մի հաղորդման մեջ անդրադառնալով ահաբեկիչների Սիրիա և Միջին Արևելքի տարածաշրջան գործուղվելու հարցում Թուրքիայի առանցքային դերակատարությանը գրել է. «ԻԼԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիայում գտնվելու կապակցությամբ Թուրքիայի հավակնությամբ հանդերձ. այդ երկիրն ահաբեկիչների Սիրիա տեղափոխվելու համար դյուրություններ է ստեղծում»:

Ամերիկյան պարբերականի ընդգծմամբ, 2016 թվականին շուրջ 30 հազար ծայրահեղականներ Թուրքիայի տարածքով անցել են Սիրիա և միացել են ԻԼԻՊ-ին:

Նույն հաղորդման համաձայն, Թուրքիան Լատինական Ամերիկայից շուրջ 400 պայքարողների ու պրոֆեսիոնալ մարդասպանների թույլատրել է իր տարածքով Սիրիա անցնել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...