Ամերիկացի մուսուլմաններն արշավ են սկսել ըմդդեմ ռասիզմի

By | 13.04.2017
Загрузка...

Ամերիկացի մուսուլմանները ինտերնետում առցանց արշավ են սկսել ռասիզմին դիմակայելու նպատակով:

ԻՔՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Համագործակցության իսլամական կազմակերպությունը» առցանց արշավ է ձեռնարկել «Սրբազան հանձնառությունը»(SacredPledege#) անվամբ, հասարակության մեջ ռասիստական դրսևորումներին դիմակայելու համար:

Հակառասիստական արշավը նպատակ ունի տարբեր կրոնների ու մշակույթների հետևորդներին հորդորել համագործակցելու ԱՄՆ-ում ռասիստական դրսևորումներին դիմակայելու գործում:

Այդ համաշխարհային առցանց արշավը փորձում է աշխարհի առնվազն 10 հազար ակտիվիստների  համախմբել և համագործակցության շրջանակում ու փոխադարձ հարգանքի սկզբունքով քայլեր ձեռնարկել ռասիզմի դեմ:

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...