Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կաթոլիկ Եկեղեցու Ինսբրուքի թեմի կառավարչին

By | 06.04.2017

Ապրիլի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Կաթոլիկ Եկեղեցու Ինսբրուքի թեմի (Ավստրիա) կառավարիչ մոնսինյոր Յակոբ Բյուրգլերին` ուղեկցությամբ «Ինսբրուք Կարիտաս» բարեսիրական հասարարական կազմակերպության տնօրեն Գեորգ Շաումերի:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա ջերմ եղբայրական հարաբերություններին և սերտ գործակցությանը: Նորին Սրբությունը նաև գոհունակությամբ հիշեց Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստան:
Գարեգին Բ Հայրապետը հյուրերին ներկայացրեց Հայոց Եկեղեցու առաքելությունն ազգային կյանքում` հանգամանորեն խոսելով լայնածավալ գործունեության, հատկապես Եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական բազմաբնույթ ծրագրերի մասին:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Եկեղեցիների առջև ծառացած մարտահրավերներին, ի մասնավորի` եկեղեցականների պատրաստության և սրբավայրերի վերականգնման ու պահպանության խնդրին:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

 

 

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ

Կապանում ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր

30.05.2020

«Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել ամենատարածված միֆերը Covid-19-ի մասին».Արմեն Մուրադյան

01.06.2020

ՀՀ-ում կորոնավիրուսից մահացած ոչ մի անձ չկա․ Վահան Հովհաննիսյան

02.06.2020

Սուտ. որը թիթեռի պես մեկ օրվա կյանք ունեցավ

31.05.2020

«Եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա առաջիկա շաբաթվա ընթացքում՝ ես դուրս կգամ քաղաքականությունից». Արմեն Աշոտյան.168.am

04.06.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով