Աթենքում մեկնարկել է «Աշխարհի 10 հնագույն քաղաքակրթությունները» թեմայով համաժողովը

By | 24.04.2017
Загрузка...

Երկուշաբթի ապրիլի 24-ին, Հունաստանի մայրաքաղաք Աթենքում , ԻԻՀ ԱԳ նախարար ՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆի և հին քաղաքակրթության տեր 9 երկրի ներկայացուցիչների մասնակցությամբ, իր աշխատանքն է սկսել «Աշխարհի 10 հնագույն քաղաքակրթությունները» թեմայով համաժողովը:

«Աշխարհի 10 հնագույն քաղաքակրթությունները» թեմայով համաժողովում Զարիֆը հանդես է գալու ելույթով:

Կիրակի օրը թվիթերյան էջում, նախարար Զարիֆը գրել էր.«Աթենքում մասնակցելու եմ «Աշխարհի 10 հնագույն քաղաքակրթությունները ՝ բռնությունից ու ծայրահեղականությունից զերծ աշխարհ» թեմայով համաժողովին»:

2013 թ.-ի դեկտեմբերին ՄԱԿ-ի ԳԱ-ն ձայների մեծամասնությամբ ընդունեց ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի ներկայացրած «Բռնությունից ու ծայրահեղականությունից զերծ աշխարհ» նախագիծը:

Նախագիծն աշխարհի բոլոր եկրնրերին կոչ է անում դատապարտել բռնությունն ու ծայրահեղականությունը:

Հունաստանի ԱԳ նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Աշխարհի 10 հնագույն քաղաքակրթությունները» թեմայով համաժողովն անց է կացվում մասնակից տասը երկրների միջև համագործակցության և մշակութային ժառանգության տարածման նպատակով: «Աշխարհի 10 հնագույն քաղաքակրթությունները» առաջին երկօրյա համաժողովին մասնակցել են  Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի, Իրաքի, Եգիպտոսի, Իտալիայի, Մեքսիկայի, Պերուի ու Բոլիվիայի ԱԳ նախարարները:

Հիշյալ տասը երկրներում ապրում է աշխարհի բնակչության 40 տոկոսը:

Զարիֆը հանդիպում ու բանակցություն է ունենալու այդ երկրի վարչապետի, արտգործնախարարի և համաժողովին մասնակցած իր մի քանի պաշտոնակիցների հետ:

 

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...