Ադրբեջանում կուրսանտները հրետանային վարժանքներ են անցկացրել

By | 29.04.2017
Загрузка...

Ապրիլի 28-ին Հեյդարի Ալիևի անվան Ադրբեջանի բարձրագույն ռազմական դպրոցի 4-րդ կուրսի կուրսանտները հրետանային կայանքներից մարտական կրակ վարելու վարժանքներ են անցկացրել:  Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Վարժանքների հիմնական նպատակն է ստուգել ուսումնական տարվա ընթացքում կուրսանտների ստացած տեսական գիտելիքների և հմտությունների գործնական կիրառումը մարտական պայմաններին մոտեցված իրավիճակներում:

Վարժանքների ժամանակ ռազմական դպրոցի կուրսանտները կրակել են 122 մմ-ոց Դ-30 հաուբիցներով: Բացի այդ, կուրսանտները տարբեր հեռավարությունների վրա գտնվող շարժվող և անշարժ թիրախների ոչնչացման նորմատիվներ են կատարել:

Ապրիլի 27-ին «զորքերի մարտունակության ստուգման» հրամանատարաշտաբային վարժանքներ են անցկացվել նաև Նախիջևանում: Զորավարժությանը ներգրավվել են Նախիջևանի առողջապահության նախարարության, զորակոչի պետական ծառայության և առանձին համազորային բանակի անձնակազմեր:

 

 

Razm.info

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...