Monthly Archives: Ապրիլի 2017

Բռնազավթված Երուսաղեմում քաղաքավանների կառուցման նոր ալիք է սկսվում

Չնայած միջազգային հակառակությանը, Սիոնիստական ռեժիմը նպատակ ունի առաջիկա օրերի ընթացքում հարյուրավոր բնակելի միավորներ կառուցել բռնազավթված Երուսաղեմում ու Հորդանան գետի արևմտյան ափին: Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի հաղորդման համաձայն` Սիոնիստական «Ուրշալիմ» շաբաթաթերթը գրել է. «Սիոնիստական ռեժիմը  առաջիկա օրերի ընթացքում Բեթղեհեմի արևմուտքում գտնվող «Բիթար Այըլիթ» սիոնիստական քաղաքավանում հարյուրավոր, իսկ Երուսաղեմի հարավում գտնվող «Գիլո» սիոնիստական քաղաքավանում 113 բնակելի նոր միավորներ… Կարդալ ավելին »

Իրադրությունն առաջնագծում

Ապրիլի 29-ին և լույս 30-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 630 կրակոց: Շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և… Կարդալ ավելին »

ԵԽԽՎ-ն անվստահություն հայտնեց իր նախագահին

ԵԽԽՎ-ի անդամները անվստահություն հայտնեցին վեհաժողովի գործող նախագահին: ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԵԽԽՎ-ն ուրբաթ օրը հայտարարեց, որ վեհաժողովի անդամները հանգել են այն եզրակացության, որ չեն կարող վստահել  նախագահ Պեդրո Ագրամունտին և սառեցնում են նրա բոլոր լիազորությունները: ԵԽԽՎ-ի անդամներն ավելի վաղ զգուշացրել էին Ագրամունտին` Սիրիա կատարած ուղևորության և այդ այցը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հանդեպ աջակցության նշան համարվելու… Կարդալ ավելին »

Յուրաքանչյուր երեք ժամում Աֆղանստանում մեկ երեխա պատերազմի զոհ է դառնում

Մանուկների պաշտպանության միջազգային բյուրոյի նախագահն ուրբաթ օրը Կաբոլում հայտարարել է. «Երեխաները դարձել են Աֆղանստանում պատերազմի գլխավոր զոհերը»: ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` Աֆղանստանում ՄԱԿ-ի ներկայացուցչությունն ուրբաթ օրը մի զեկույց հրապարակելով հայտարարել է, որ 2017 թվականի առաջին երեք ամիսներին յուրաքանչյուր երեք ժամում Աֆղանստանում մի երեխա զոհ է գնացել պատերազմին: Փոլ Բարքերը ՄԱԿ-ի ներկայացուցչության զեկույցի հրապարակումից հետո ընդգծել է.… Կարդալ ավելին »

ԱՄՆ-ն զորաշարժ է կազմակերպել դեպի Սիրիա-Թուրքիա սահմանը

ԱՄՆ-ն հայտարարել է, որ զորուժ է գործուղում Սիրիայի ու Թուրքիայի սահման: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է Վաշինգտոնի հովանավորության տակ գտնվող քրդերին Թուրքիայի ռազմական հարձակումներից պաշտպանելու նպատակով իր զորայիններին ու զրահամեքենաները  Սիրիայի և Թուրքիայի սահման գործուղելու մասին: ԱՄՆ-ի բանակը հայտարարել է, որ գործուղման նպատակը թուրքերի ու սիրիացիների միջև բախումների կանխումն է: Քուրդ ակտիվիստներն ուրբաթ օրը հայտարարեցին,… Կարդալ ավելին »

Թրամփ. Ես Սպիտակ տանը զենք կրողների պաշտպանն եմ

ԱՄՆ-ի սկանդալային նախագահը խոսքն ուղղելով իր երկրում զենք ունեցողներին ասել է. «Վերջ է գտել զենք ունեցողների իրավունքների հանդեպ ութամյա ոտնձգությունը և հիմա նրանք իրական պաշտպան ունեն Սպիտակ տանը»: Դոնալդ Թրամփն ուրբաթ օրը ամերիկացի զենք ունեցողների ազգային միությունում ունեցած ելույթում ասել է. «Վերջին ութ տարիներին և նախկին նախագահ Բարաք Օբամայի նախագահության շրջանում անտեսվել են ԱՄՆ-ում զենք… Կարդալ ավելին »

Դավթաշենում ծառեր հատելու համար մեղադրվող Ալեքսան Սամսոնյանն ազատ է արձակվել

Երևանի Դավթաշեն վարչական շրջանում ծառեր հատելու մեջ մեղադրվող Ալեքսան Սամսոնյանն ազատ է արձակվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը: «Միջնորդություն եմ ներկայացրել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազություն: Դատախազը որոշում կայացրեց խափանման միջոցը փոխել և խափանման միջոց ընտրվեց` չհեռանալու մասին ստորագրությունը»,- նշել է պաշտպանը:   Ազատություն ռ/կ

Թուրքիան փորձում է Ռուսաստանից ստանալ Ս-400-ների արտադրման տեխնոլոգիաներ

Ապրիլի 28-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան և Ռուսաստանը ներկայում քննարկում են Ս-400 ՀՕՊ համակարգերի համատեղ արտադրության հարցը: Կողմերը դեռևս չեն պայմանավորվել նաև Թուրքիային հնարավոր վաճառվելիք համակարգերի գնի շուրջ: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը այս մասին հայտնել է «Հաբերթյուրք» լրատվակայքին տված հարցազրույցում: Պատասխանելով «Ռուսաստանից Ս-400 հրթիռներ գնելու՞ ենք» հարցին՝ Չավուշօղլուն մասնավորապես նշել է. «Գնելու… Կարդալ ավելին »