Ամենամսյա արխիվներ: Մարտի 2017

ՆԱԽԱԳԱՀԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԱՀԿ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ս.թ. ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող և ղեկավար Իգնասիո Սանչես Ամորին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության Նախագահը մեծապես կարևորել և բարձր է գնահատել ԵԱՀԿ դիտորդական առաքելությունների դերը Հայաստանի ընտրական գործընթացում, այդ թվում՝ ընտրական համակարգի շարունակական… Կարդալ ավելին »

Քննարկվել են ՀՀ-ում ՏՏ ոլորտի բարեփոխումներին ուղղված Deloitte & Touche ընկերության առաջարկությունները

Կառավարությունում վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում Deloitte & Touche /Դելոյթ Թուշ/ ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բարեփոխումների իրականացման ուղղությամբ վերլուծության արդյունքները: Վերլուծությունն իրականացվել է այդ բնագավառի առկա միտումների և հայաստանյան շուկայի առանձնահատկությունների վերաբերյալ: Ըստ այդմ, ներկայացվել են ՏՏ ոլորտի հետագա զարգացմանը, բարձրակարգ մասնագետների պատրաստմանը, համապատասխան ուսումնական գործընթացի… Կարդալ ավելին »

Մարտի 31-ին թշնամու կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող

Մարտի 31-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1993թ. ծնված Գոռ Գևորգի Հովհաննիսյանը: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահին

Մարտի 30-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Քենթ Հարսթեդթին, ով Հայաստան է ժամանել խորհրդարանական ընտրություններին ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության կազմում: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստանում ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների շուրջ։ Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին ԵԱՀԿ օրակարգային և ԵԱՀԿ Խորհրդարական վեհաժողովի գործունեությանն առնչվող հարցերի:

Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև դրամաշնորհի համաձայնագրի ստորագրում

Մարտի 30-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև «Հայաստանի հանրային հեռուստատեսության արխիվային ձայնագրությունները թվայնացնելու համար նախատեսված սարքավորումների բարելավման ծրագրի համար» դրամաշնորհի համաձայնագրի ստորագրումը: Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ներկայությամբ համաձայնագիրը հայկական կողմից ստորագրեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, իսկ ճապոնական կողմից՝ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին:… Կարդալ ավելին »

Կողոպուտ` մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները Նոր Խարբերդ գյուղում հայտնաբերել և բերման են ենթարկել 1971 թ. ծնված Վարդան Մ.-ին, որը մարտի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Կողոպուտը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):

Ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք՝ հետևանքներով

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մարտի 29-ին, ժամը 21-ին, Մաշտոցի փողոցի թիվ 25 շենքի մոտից բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Մհեր Շ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 216 հոդվածի (ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելը կամ իրացնելը) 1-ին մասի մեղադրանքով:

Տանկի տակ ընկել և մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող

Ադրբեջանի բաց, սոցցանցային աղբյուրների մշտադիտարկման արդյունքում հայտնի է դարձել, որ մարտի 28-ին  Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Հուսեյն Թոֆիգ օղլու Մամմադովը (Hüseyn Tofiq oğlu Məmmədov) ընկել է տանկի տակ և մահացել: Մահացած զինծառայողը Արդրբեջանի Բարդայի շրջանի Յենի Դաշքենդ գյուղից է: Ավելի ուշ ադրբեջանական ընդդիմադիր MeydanTV լրատվակայքը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել Բարդայի (Արցախից հյուսիս-արևելք) Չամանլը գյուղի… Կարդալ ավելին »