Der Spiegel․ 2017-ին կարող է սկսվել եվրագոտու փլուզումը

By | 14.03.2017

Չնայած վերջին յոթ տարիները ամենակայունն էին եվրոպական տնտեսության համար, բայցեւայնպես 2017-ին կարող է սկսվել եվրագոտու փլուզումը։

Ընդ որում այս անգամ ռիսկերը ոչ թե տնտեսական, այլ քաղաքական բնույթի են, գրում է Der Spiegel–ը։

Մտավախություն կա, որ Բրիտանիայի օրինակով մյուս երկրներն էլ կարող են երես թեքել եվրագոտուց։ Այս մտավախությունները առավել ուժգնանում են ՆԻդեռլանդներում,  Ֆրանսիայում, Իտալիայում գալիք ընտրությունների ու դրանցում պոպուլիստական ուժերի հաղթանակի հավանականության ֆոնին, որոնք կողմ են արտահայտվում եվրոյից հրաժարվելուն ու ազգային արժույթներին վերադառնալուն։

«ՆԻդեռլանդների հեռացումը եվրագոտուց ԵՄ-ում տնտեսական կոլապս չի առաջացնի, այդ երկրին բաժին է ընկնում արժութային միության ընդհանուր տնտեսության ընդամենը 7 տոկոսը։ Nexit-ը շատ ավելի ցավոտ կլինի հենց հոլանդացիների համար, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ աղետալի հետեւանքներ կունենա երկրի համար։

Ինչ վերաբերում է Ֆրանսիային, եթե այնտեղ նախագահ ընտրվի Մարին Լը Պենը, ապա մինչ նա կհասցնի հայտարարել եվրագոտուց երկրի դուրս գալու մասին՝ կսկսվի կապիտալի զանգվածային արտահոսք Ֆրանսիայից դեպի Գերմանիա ու ԱՄՆ։ Ընդ որում կապիտալի արտահոսքը ոչ միայն Ֆրանսիայում կսկսվի, այլ նախեւառաջ ԵՄ հարավային երկրներում՝ Իտալիայում, Իսպանիայում ու Պորտուգալիայում։ Ըստ Moody’s վարկանիշային գործակալության, եթե Ֆրանսիան դուրս գա Եվրոպայից, ցնցումն անխուսափելի կլինի։ Եվրագոտին դժվար թե կարողանա հաղթահարել Frexit-ը»

Ֆրանսիայի գլխավոր մրցակիցները նույնպես դենոմինացիայից խուսափելու համար ստիպված կլինեն դուրս գալ եվրագոտում։ Ըստ Der Spiegel–ի՝  շատ ավելի սարսափելի հետեւանքներ կունենա Իտալիայի հնարավոր հեռացումը եվրագոտուց։ Առավել եւս որ իտալացիների մոտ կեսը հնարավոր է համարում այդ տարբերակը։ Itaxit-ը իտալացիներին օգուտ կտա միայն կարճաժամկետ հեռանկարում։ Բայց լիրային անցնելու հետ կապված հետագա գործողություններից երկիրը կընկղմվի դեֆոլտի խավարի մեջ։

News.am

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Պետական աշխատողներին ստիպում են գնալ արձակուրդ իսկ չգնալու դեպքում,իրենց կամքին հակառակ կուղարկեն պարապուրդի

01.04.2020

Պարետատունը հետ է կանգնել կարևոր, բայց կոշտ քայլից, որի համար վճարելու ենք բոլորս

31.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով