Amnesty International կազմակերպությունը Թրամփին կոչ է արել դադարեցնել զենքի վաճառքը Բահրեյնին և Արաբիային

By | 28.03.2017

«Ամնեսթի ինթերնեյշնըլ» ( Amnesty International) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հղած նամակում նրանից պահանջել է դադարեցնել զենքի վաճառքը Բահրեյնին և Սաուդյան Արաբիային և չստորագրել սպառազինություն Արաբիա արտահանելու մասին համաձայնագիրը, քանի որ Ռիադն այդ զենքերը կիրառելու է Եմենի դեմ հարձակումներում:

Ինչպես հաղորդում է «Ալ Ահդ» ինտերնետային կայքը, անդրադառնալով Սաուդյան Արաբիայի , Բահրեյնի և Ռիադի մյուս դաշնակիցների կողմից ամերիկյան զենքերի Եմենում օգտագործման վտանգին,   Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հավելել է. «Ամերիկյան զենքերի օգտագործումը Եմենում վկայում է այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարմանը և պատերազմական հանցագործություններին Վաշինգտոնի մասնակցության մասին»:

Իսկ ԱՄՆ-ում Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության գործադիր բաժինը հստակեցրել է, որ Սաուդյան Արաբիային զենք վաճառելը և միաժամանակ Եմենի քաղաքացիների ԱՄՆ մուտքն արգելելը նշանակում է ԱՄՆ-ի կողմից կրակի վրա բենզին լցնել և փակել դռները:

 

Parstoday

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով