Ամենօրյա արխիվներ: 30.03.2017

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահին

Մարտի 30-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Քենթ Հարսթեդթին, ով Հայաստան է ժամանել խորհրդարանական ընտրություններին ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության կազմում: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստանում ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների շուրջ։ Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին ԵԱՀԿ օրակարգային և ԵԱՀԿ Խորհրդարական վեհաժողովի գործունեությանն առնչվող հարցերի:

Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև դրամաշնորհի համաձայնագրի ստորագրում

Մարտի 30-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև «Հայաստանի հանրային հեռուստատեսության արխիվային ձայնագրությունները թվայնացնելու համար նախատեսված սարքավորումների բարելավման ծրագրի համար» դրամաշնորհի համաձայնագրի ստորագրումը: Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ներկայությամբ համաձայնագիրը հայկական կողմից ստորագրեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, իսկ ճապոնական կողմից՝ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին:… Կարդալ ավելին »

Կողոպուտ` մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները Նոր Խարբերդ գյուղում հայտնաբերել և բերման են ենթարկել 1971 թ. ծնված Վարդան Մ.-ին, որը մարտի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Կողոպուտը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):

Ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք՝ հետևանքներով

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մարտի 29-ին, ժամը 21-ին, Մաշտոցի փողոցի թիվ 25 շենքի մոտից բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Մհեր Շ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 216 հոդվածի (ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելը կամ իրացնելը) 1-ին մասի մեղադրանքով:

Տանկի տակ ընկել և մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող

Ադրբեջանի բաց, սոցցանցային աղբյուրների մշտադիտարկման արդյունքում հայտնի է դարձել, որ մարտի 28-ին  Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Հուսեյն Թոֆիգ օղլու Մամմադովը (Hüseyn Tofiq oğlu Məmmədov) ընկել է տանկի տակ և մահացել: Մահացած զինծառայողը Արդրբեջանի Բարդայի շրջանի Յենի Դաշքենդ գյուղից է: Ավելի ուշ ադրբեջանական ընդդիմադիր MeydanTV լրատվակայքը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել Բարդայի (Արցախից հյուսիս-արևելք) Չամանլը գյուղի… Կարդալ ավելին »

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱԼԹԱՅՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵԺԿ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ

Աշխատանքային այցով Մալթայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է համաեվրոպական քաղաքական ամենամեծ ընտանիքի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարի երկրորդ լիագումար նիստին և դրան հաջորդած գագաթնաժողովի քննարկումներին:  

Վարչապետը հանձնարարական է տվել սնանկության գործերով կառավարիչների գործունեության արդյունավետության բարձրացման վերաբերյալ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Գործադիրի ղեկավարի առաջին հանձնարարականը վերաբերել է սնանկության գործերով կառավարիչների գործունեության արդյունավետության բարձրացմանը: «Մեր կողմից իրականացրած մարզային այցելությունների ընթացքում ներկայացվել են, ինչպես նաև ՀՀ կառավարության աշխատակազմ են հասցեագրվել բազմաթիվ դիմում-բողոքներ, որոնք… Կարդալ ավելին »

Կառավարությունը շարունակում է քայլեր ձեռնարկել Հայաստանում գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ

Կառավարության այսօրվա նիստում նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Կառավարությունն ընդունել է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված մի շարք որոշումներ: Ինչպես նշել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, նախորդ շաբաթ հասարակությանն է ներկայացվել հարկային, մաքսային բարեփոխումների երկրորդ  փուլը: «Գործարար աշխարհի կողմից այն շատ մեծ ոգևորությամբ է ընդունվել, և Ձեր… Կարդալ ավելին »