Ամենօրյա արխիվներ: 29.03.2017

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԵԱՀԿ-ի կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավարին

Մարտի 29-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Իգնասիո Սանչես Ամորին: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ արձանագրեց Հայաստանի և ԵԱՀԿ-ի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը և արժևորեց Հայաստանում ընտրական գործընթացներում ԵԱՀԿ-ի արդեն 11-րդ անգամ դիտորդական առաքելության իրականացումը։ Հայաստանի արտգործնախարարը կարևորեց ԵԱՀԿ-ի կողմից ընտրությունների դիտարկումը, ընտրական գործընթացների կատարելագործման նպատակով… Կարդալ ավելին »

Արտաքին գործերի նախարարն ընդունեց ԵԽԽՎ հակամարտությունների ենթակոմիտեի նախագահ, Ադրբեջանի հարցով զեկուցողին

Մարտի 29-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԽԽՎ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջև հակամարտությունների ենթակոմիտեի նախագահ, Ադրբեջանի պարտավորությունների կատարման հարցով զեկուցող Շտեֆան Շենախին: Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը։ Նա ընդգծեց, որ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, շարունակաբար մերժում է համանախագահ երկրների… Կարդալ ավելին »

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման նախագիծը սխալ են ղեկավարել. նախարար

200.000 ԱՄՆ դոլար մասնավոր ընկերությունների կողմից ստարտափներին` նորարար գաղափարներ կյանքի կոչելու համար:  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում մարտի 29-ին կայացած ասուլիսում նախարար Վահան Մարտիրոսյանը և գործարարներ Արա Յաղջյանն ու Էդուարդ Մարությանը ներկայացրին ՏՏ ոլորտի սկսնակ ընկերությունների ֆինանսավորման համատեղ նախաձեռնությունը: «Ամիսներ շարունակ նախարարությունում ՏՀՏ ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ու քննարկումների արդյունքում եկանք… Կարդալ ավելին »

Սյունիքի նախկին մարզպետը պատերազմ է հայտարարել գործող մարզպետին

Սյունիքի մարզում նախընտրական կրքերը գնալով թեժանում են: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ օրերս Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Գորիս քաղաքում երեք շտաբ է բացել՝ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Աշոտ Արսենյանին աջակցելու համար, եւ այս հանգամանքը դուր չի եկել ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված մարզպետ Վահե Հակոբյանին եւ նրա թիմակիցներին: Ասել է, թե նախկին մարզպետը պատերազմ է հայտարարել… Կարդալ ավելին »

ՌԴ-ն քննադատել է ԱՄՆ-ին

ՌԴ-ն քննադատել է ԱՄՆ-ին ՝ դիտավորյալ կերպով Սիրիայի ենթակառուցվածքներն ավերելու համար: «Damas Post» կայքի փոխանցմամբ՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը չորեքշաբթի օրը տարածած հաղորդագրությամբ հայտարարել է.«ԱՄՆ-ը և նրա դաշնակիցներն դիտավորյալ կերպով ավերում ու ոչնչացնում են ենթակառուցվածքային օբյեկտները»: «Սիրիայում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների իրականացրած ավիահարձակումների պատճառով,ավերվել ու ոչնչացել են այդ երկրի ենթակառուցվածքային ու հիմնաշենային օբյեկտները ՝ խաչոընդոտելով երկրի վերակառուցումը:… Կարդալ ավելին »

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում չեղարկվել է Օբամայի օրոք ընդունված օրենքը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երեքշաբթի օրը չեղյալ է հայտարարել այդ երկրի նախկին նախագահ՝ Բարաք Օբամայի կառավարության վերջին ամիսներին ընդունած օրենքը՝ կապված համացանցում գաղտնիության իրավունքի հետ: Ինչպես հաղորդում է Fox News հեռուստաընկերության  ինտերնետային կայքը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի «Կապի դաշնային հանձնաժողով»-ը (FCC) հայտարարել է, որ առցանց գաղտնիության իրավունքի մասին օրենքը սպառողներին թույլ է տալիս վերահսկել  Ինտերնետ պրովայդերների  կողմից ներկայացվող տվյալները:… Կարդալ ավելին »

ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Սկսել են կասկածել. տնօրենն ուսուցչին կանչել է պարզաբանման

Սյունիքի մարզի Խոզնավար համայնքում կրքերը գնալով թեժանում են: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ համայնքի դպրոցի տնօրեն Վոլոդյա Զախարյանը իր մոտ է կանչել հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Արեւիկ Մանգասարյանին եւ պարզաբանում պահանջել:     Ամբողջական հոդվածը՝ armlur.am

Բահրեյնում շարունակվում է ընդդիմադիրների նկատմամբ մահապատժի կիրառումը

Ալե Խալիֆայի ռեժիմի դատարանը Բահրեյնի երկու ընդդիմադիրների դատապարտել է մահապատժի,նրանց անտեղի մեղադրելով երկու ոստիկանի սպանության մեջ: Ինչպես հաղորդում է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությունը, շարունակելով անարդար վճիռներ կայացնելը, մարտի 28-ին Ալե Խալիֆայի ռեժիմի դատարանը «Մոհամմեդ Իբրահիմ Թողին» և «Մոհամմեդ Ռազի Աբդուլլահին» անտեղի մեղադրելով  երկու ոստիկանի սպանության մեջ, նրանց դատապարտել է մահապատժի, իսկ ութ մեղադրյալների համար քաղաքացիությունից… Կարդալ ավելին »

Կարևոր է ՌԴ-ի կողմից Համադանի ավիաբազայի օգտագործումը

Իրանի ԱԳ նախարարի խորհրդականն ասել է.«ՌԴ-ի կողմից Իրանի արևմտյան Համադան քաղաքի ավիաբազայի օգտագործումը չափազանց կարևոր և ճակատագրական նշանակություն ունի Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի հարցում»: Չորեքշաբթի մարտի 29-ին «Միզան» գործակալությանը տված հարցազրույցում, Հոսեյն Շեյխ Օլ-Էսլամն ասել է.«Իրանը դեռևս Ռուսաստանին ավիաբազա չի տրամադրել և չի տրամադրելու»: Նա նշել է.«Իրանը Ռուսաստանի ստրատեգիական նշանակության ինքնաթիռներին թույլ է տվել Նոժեի… Կարդալ ավելին »

Հռոմի Պապն ընդգծել է ողջ աշխարհում միջուկային զենքերի ոչնչացման անհրաժեշտությունը

Աշխարհի կաթոլիկների հոգևոր առաջնորդը կոչ է արել միավորվել և հավաքական ջանքեր գործադրել ողջ աշխարհում միջուկային զենքերը ոչնչացնելու համար: ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Հռոմի   Ֆրանցիսկոս Պապը չորեքշաբթի օրը միջուկային զենքերի լիակատար արգելման ու դրանց ոչնչացման մասին պայմանագրի մշակման հարցով ՄԱԿ-ի խորհրդաժողովին հղած ուղերձում հայտարարել է, որ աշխարհը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի միջուկային զենքերի… Կարդալ ավելին »