Ամենօրյա արխիվներ: 28.03.2017

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի աշխատանքային ժամերը

Մայր Աթոռի դռները բաց են այցելուների առաջ ամեն օր Մայր Տաճար 07:00-21:00 Առավոտյան ժամերգություն- 07:30 *Երեկոյան ժամերգություն- 17:30 Կիրակնօրյա Ս. Պատարագ- 11:00 *Պահոց շրջանում Երեկոյան ժամերգության փոխարեն կկատարվի Խաղաղականժամերգություն, իսկ ուրբաթ օրերին՝ Հանգստյան ժամերգություն: Մայր Տաճարի թանգարան 10:30-17:00 Գանձատուն 11:00-13:00, 14:00-17:30 Ռուբեն Սևակի անվան թանգարան 10:30-17:00 Մկրտարան 10:00-18:00 Գրատուն 10:15-19:00 «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարան… Կարդալ ավելին »

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին եւ նրանց ուղեկցող պաշտոնյաներին: Հանդիպման սկզբում Նախագահ Սահակյանը շնորհավորել է ֆրանսիացի եւ ամերիկացի նորանշանակ համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին եւ Ռիչարդ Հոգլանդին՝ պատասխանատու պաշտոններում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ իրենց առաքելության մեջ: Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ վերջին… Կարդալ ավելին »

Նախագահ Սահակյանը մասնակցել է Վալերի Գասպարյանի 70-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 27-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում մասնակցել է ԼՂՀ արվեստի վաստակավոր գործիչ Վալերի Գասպարյանի 70-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:  

Երևանի Տերյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2017 թ. մարտի 30-ից Երևանի Տերյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Նշված չկարգավորվող խաչմերուկում կտեղակայվի լուսացուցային օբյեկտ և այսուհետ խաչմերուկով տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:

Օպերա Գալա. Բարսեղ Թումանյան և ընկերներ

Ս. թ. ապրիլի 4-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի «Բարսեղ Թումանյան և ընկերներ» խորագրով համերգային երեկոն, որն այսուհետ կդառնա ամենամյա: ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի հետ ելույթ կունենան Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչներ Մարինե Դեինյանը /ՀՀ վաստակավոր արտիստ, սոպրանո/, Նունե Բադալյանը /ՀՀ վաստակավոր… Կարդալ ավելին »

ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է մրցույթ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող քարանձավները զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը հայտարարում է` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գնիշիկի համայնքի վարչական տարածքում գտնվող «Մագելանի», Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող «Արենի 1» («Թռչունների»), Արփի համայնքի վարչական տարածքում գտնվող «Արջի», «Մոզրովի» և Արագածոտնի մարզի Աղձք համայնքի վարչական տարածքում գտնվող «Քարե դռներ» պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող քարանձավները զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրելու մրցույթ: Հայտարարությունը… Կարդալ ավելին »

«Մշակութային կանգառ». Կոմիտասի անվան ազգային քառյակի ապրիլ ամսվա հյուրախաղերը

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում, Կոմիտասի անվան ազգային քառյակը` ս. թ. ապրիլի 5-ին, ժամը 16:00-ին ելույթ կունենա Դսեղի մշակույթի տանը, ապրիլի 6-ին, ժամը 14:00-ին` Ալավերդու Ռ. Մելիքյանի անվան երաժշտական դպրոցում և ժամը 18:00-ին Վանաձորի Է. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում: Ապրիլի 7-ին, ժամը 14:00-ին հանդես կգա Սպիտակի երաժշտական դպրոցում: Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության… Կարդալ ավելին »

ՀԱՂԹՈՂԸ. ՏԱՐՈՆ ՔՈՉԱՐՅԱՆ

Արցախի բանակի լավագույնի կոչումը 2016 թվականի արդյունքներով վաստակել է արևելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող պաշտպանական շրջանը: Փոխգնդապետ Տարոն Քոչարյանին հանդիպելու մի նոր առիթ է: Տասներկու տարի է, ինչ ծառայում է այդ ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, որտեղից էլ սկսվել է նրա զինվորական կենսագրությունը: Վերջին երեք տարիներին զբաղեցրել է մարտական հերթապահություն իրականացնող գումարտակի հրամանատարի պաշտոնը: «Մարտական ծառայության»… Կարդալ ավելին »

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ԱՄՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի Հանրապետություն է ժամանել ԱՄՆ-ի Եվրոպական հրամանատարության պլանավորման և քաղաքականության դիրեկտորիատի տնօրենի տեղակալ, բրիգադի գեներալ Դաունե Դեսկինսի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում կայացել են բրիգադի գեներալ Դեսկինսի հանդիպումները ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչության պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանի և ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, փոխգնդապետ… Կարդալ ավելին »

Ավարտվել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնական այցը Թուրքմենստան

Պաշտոնական այցով Թուրքմենստանում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Ղիպչակ գյուղում գտնվող անկախ Թուրքմենստանի առաջին նախագահ Սափարմուրատ Նիյազովի դամբարան՝ հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: Կառավարության ղեկավարն եղել է «Թուրքմենբաշի Ռուխի» մզկիթում, որտեղ նրան դիմավորել է Թուրքմենստանի գլխավոր մուֆթի Չարիգելդի Սերյայևը: Վարչապետ Կարապետյանն Աշխաբադի քաղաքապետ Շամուհամմեդ Դուրդիլիևի ուղեկցությամբ այցելել է նաև Թուրքմենստանի անկախության հուշահամալիր և… Կարդալ ավելին »