Ամենօրյա արխիվներ: 27.03.2017

Ռուսաստանն Անվտանգության խորհրդից պահանջել է հետամուտ լինել Մոսուլի կոտորածի հարցին

Ռուսաստանն Անվտանգության խորհրդից պահանջել է հետամուտ լինել ԱՄՆ-ի կողմից Մոսուլի անմեղ բնակչության կոտորածի հարցին: «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, Սերգեյ Լավրովը կարևորել է Անվտանգության խորհրդում Մոսուլում ԱՄՆ-ի ռմբակոծությունների հարցի և անմեղ մարդկանց կոտորածի քննարկումը: Լավրովը հույս է հայտնել, որշուտով կազատագրվի ԻԼԻՊ-ի ահաբեկիչների կողմից զավթված Մոսուլ քաղաքը: Վերջերս Մոսուլում ԱՄՆ-ի ավիահարձակումների ընթացքում զոհվել են… Կարդալ ավելին »

Նյու Յորքում մեկնարկել են միջուկային զենքի արգելման բանակցությունները

Այսօր Նյու Յորքում մեկնարկել են միջուկային զենքի արգելման բանակցությունները՝ առանց ՌԴ-ի , ԱՄՆ-ի , Ֆրանսիայի և Բրիտանիայի մասնակցության: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը: ՄԱԿ-ն այսօրվանից մինչև մարտի 31-ը հյուրընկալելու է  միջուկային զենքի լիակատար արգելման  ու դրանց ոչնչացման մասին պայմանագրի մշակման շուրջ բանակցությունները: Այդ միջազգային պայմանագրի նախաձեռնող են դարձել մի շարք երկրներ, որոնք չունեն այդօրինակ զենք,… Կարդալ ավելին »

Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդն զգուշացրել է կառավարությանը մուսուլմաններին թիրախավորելու կապակցությամբ

Հայտարարելով,որ ծայրահեղականության դեմ պայքարելու կառավարության ռազմավարությունը այդ երկրում մուսուլման համայնքին է թիրախ դարձրել,Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ՝ Ջերեմի Քորբինը կառավարությանը կոչ է արել փոխել այդ ռազմավարությունը: Բրիտանական The Independent թերթի փոխանցմամբ՝ Բրիտանիայի «Լեյբորիստական կուսակցության» առաջնորդն ընդգծել է.«Բրիտանիայում ծայրահեղականությանը դիմակայելու ծրագրի իրագործումը մի տեսակ կասկած է առաջացրել մուսուլման համայնքի հանդեպ և փաստորեն այդ ծրագիրը կարելի է ասել ոչ-կառուցողական է»:… Կարդալ ավելին »

ԱՄՆ-ում և Բրիտանիայում բողոքի ցույցեր են տեղի ունեցել Սաուդյան ռեժիմի դեմ

Սաուդյան Արաբիայի ռեժիմի կողմից Եմենի դեմ իրականացված ագրեսիայի տարելիցի օրը Նյու Յորքի և Լոնդոնի հարյուրավոր քաղաքացիներ բողոքի ցույցեր են անցկացրել սաուդյան ռեժիմի դեմ: «Ալ Մայադին» հեռուստաընկերությունը երկուշաբթի օրը հաղորդել է,որ  ցույցերը տեղի են ունեցել ԱՄՆ-ի  և Եմենի քաղաքացիների մասնակցությամբ, ՄԱԿ-ի կենտրոնակայանի առջև: Ցուցարարները դատապարտել են Եմենի վրա իրականացված հարձակման հարցում ԱՄՆ-ի կողմից Սաուդյան Արաբիային ցուցաբերվող… Կարդալ ավելին »

Բահրեյնում տասնամյա երեխայի ցուցադրական դատարանը

Կիրակի օրը, Բահրեյնում կեղծ մեղադրանքներով կայացել է տասնամյա Ալի Նաիմ Մարհունի և մի քանի ուրիշ երեխաների դատավարությունը: «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Ալի Նաիմ Մարհունի մայրը դատարանում ասել է.«Բահրեյնի դատախազության կողմից կանչված բոլոր երեխաները մանկահասակ են և դեռ պարզ չէ, թե Բահրեյնի դատական պաշտոնատարները կձերբակալեն թե ազատ կարձակեն այդ երեխաներին»: Ալի Նաիմ Մարհունի եղբայրը նույպես կեղծ… Կարդալ ավելին »

Human Rights Watch կազմակերպությունը քննադատել է Սաուդյան Արաբիայի հարձակումը Սոմալիի փախստականների նավակի դեմ

Human Rights Watch մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունը պատերազմական ոճրագործություն է բնութագրել վերջերս Եմենի մոտակայքում Սոմալիի փախստականների նավի դեմ Սաուդյան Արաբիայի իրականացրած հարձակումը: Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, հաղորդագրություն տարածելով, Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը պահանջել է անկախ հետաքննություն անցկացնել այդ հարձակման կապակցությամբ և պատժել այդ ոճրագործության հեղինակ Սաուդյան վարչակազմի ղեկավարներին: Human Rights… Կարդալ ավելին »

ՆԱԽԱԳԱՀԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Է ՀՂԵԼ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ ԼՈՐԵՆՑ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Առուշանյանների ընտանիքին՝ հայ թատրոնի և կինոյի սիրված դերասան, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Լորենց Առուշանյանի մահվան կապակցությամբ: Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն է հայտնել ճանաչված արվեստագետի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին: «Լորենց Առուշանյանը հայրենի մշակույթին երկարամյա նվիրվածության, կերտած վառ և տպավորիչ կերպարների շնորհիվ ընդմիշտ կմնա հայ… Կարդալ ավելին »

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր, անդրադարձել արցախա-ադրբեջանական հակամարտության շփման գծում տիրող իրավիճակին: Համանախագահները ՀՀ Նախագահին տեղեկացրել են Բաքվում ունեցած հանդիպումների մասին: Հանդիպման… Կարդալ ավելին »

«Պետք է այնպիսի ազդակներ տանք, որ յուրաքանչյուր օրինապաշտ քաղաքացի հասկանա, որ ինքը Հայաստանում կարող է գործ սկսել և իրեն ապահով զգալ». ՀՀ վարչապետը հանդիպել է սիրիահայերին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստերի մեծ դահլիճում հանդիպել է Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայ համայնքի ներկայացուցիչներին: 2017 թ. փետրվարի 27-ին վարչապետը դիմել էր սփյուռքահայությանը՝ մեր հայրենիքի ապագայի կառուցմանը մասնակից լինելու կոչով: «Մեր վերջնական նպատակն է՝ ունենալ ժամանակակից, տրամաբանական, զարգացող պետություն, միջազգային հանրության համար հասկանալի՝ հիմնվելով մեր ազգային արժանապատվության, ինքնության և ավանդույթների վրա», — ողջունելով սիրիահայերին՝… Կարդալ ավելին »

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՆՈՐ ԶԵԼԱՆԴԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նոր Զելանդիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Յան Ալեքսանդր Հիլը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով, որ Հայաստանը կարևորում է խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում մեծ դերակատարում ունեցող Նոր Զելանդիայի հետ համակողմանի հարաբերությունների զարգացումը: Զրուցակիցները համակարծիք են… Կարդալ ավելին »