Ամենօրյա արխիվներ: 25.03.2017

«Հայաստանի ներդրողների ակումբի» ստեղծումը համարում եմ բեկումնային մեր երկրի համար». ՀՀ վարչապետի մասնակցությամբ տրվել է «Հայաստանի ներդրողների ակումբի» գործունեության մեկնարկը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի և Ռուսաստանի Դաշնության հայկական սփյուռքի 3 տասնյակից ավելի գործարարների մասնակցությամբ այսօր պաշտոնապես տրվել է «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեության մեկնարկը: Նշենք, որ 2017 թ. հունվարի 25-ին ռուսաստանաբնակ հայազգի գործարար շրջանակների ներկայացուցիչները հայտարարություն էին տարածել՝ Հայաստանում խորը բարեփոխումներ անցկացնելու գործընթացին աջակցելու և ՀՀ կառավարության հետ համատեղ նախաձեռնություններին… Կարդալ ավելին »

Կարեն Կարապետյանը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

ՀՀ նախկին վարչապետ, պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Կոմիտասի անվան պանթեոն` հարգանքի տուրք մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների կողմից մատուցվել է հոգեհանգստյան կարգ:

Սերժ Սարգսյան․ «Այսօր, շնորհիվ հայկական բանակի, մեր ժողովրդի անվտանգությունն ամուր ձեռքերում է»

Հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղում գտնվող Հայաստանի նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի, հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարների և զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ այսօր ներկա է գտնվել հարավային ուղղությամբ տեղակայված զորավարժարաններից մեկում անցկացված գնդային մարտավարական զորավարժությունների եզրափակիչ` մարտական հրաձգության փուլին, հաղորդում է… Կարդալ ավելին »

«Իգլա»-ի գործով մեղադրյալները, այդ թվում՝ Բաբայանը, «ընդունել են իրենց առնչությունը»․ դատախազություն

«Իգլա»-ի գործով մեղադրյալները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, թեև առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչել, սակայն կասկածյալի դատավարական կարգավիճակում հարցաքննության ընթացքում «ընդունել են իրենց առնչությունը նշված ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը և տեղեկություններ հայտնել դրա հանգամանքների վերաբերյալ»: Այդ մասին այսօր հաղորդում է Հայաստանի գլխավոր դատախազությունը: Հաղորդագրությունում ասված է․ — «ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային… Կարդալ ավելին »

Սերժ Սարգսյանը ժամանել է Լեռնային Ղարաբաղ

Հայաստանի նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը այսօր աշխատանքային այցով ժամանել է Լեռնային Ղարաբաղ: Ինչպես ասված է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրությունում, այցը տեղի է ունենում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում:   «Ազատություն» ռ/կ

Կրակոցներ Ֆրանսիայի Լիլ քաղաքում. կան վիրավորներ

Ֆրանսիայի Լիլ քաղաքի ավտոկայանատեղիում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով 3 մարդ է վիրավորվել՝ այդ թվում դեռահաս: Այս մասին հայտնում է ВВС-ի ռուսական ծառայությունը։ Հրաձգության հետևանքով 14-ամյա դեռահասը վիրավորվել է ոտքիշրջանում, մեկ այլ մարդ՝ պարանոցի շրջանում, երրորդ վիրավորնինքնուրույն կարողացել է գնալ հիվանդանոց։ Նշվում է, որ կրակ բացածանձը դիմել է փախուստի։  Ankakh.com  

Անտվերպենում մարդկանց ամբոխին վրաերթի ենթարկելու փորձի համար ձերբակալվածը ահաբեկչության մեջ է մեղադրվում

AFP լրատվական գործակալության փոխանցմամբ` նախօրեին Բելգիայի Անտվերպեն քաղաքում հետիոտին ավտոմեքենայով վրաերթի ընթարկելու փորձի համար ձերբակալված տղամարդն ահաբեկչության մեջ է մեղադրվում: Գրում է Russian.rt.com-ը: Այդ մասին համապատասխան հաղորդագրություն Բելգիայի դաշնային դատախազությունն է տարածել: «Անտվերպենի դատական քննիչը 1977թ. Թունիսում ծնված, Ֆրանսիայի քաղաքացիություն ունեցող Մոհամեդ Ռ.-ին ահաբեկչական բնույթի սպանության, ահաբեկչական բնույթի հարվածներ և վնասվածքներ հասցնելու փորձի և զենքի… Կարդալ ավելին »

Բելառուսի նախագահը քննադատել է ԱՄՆ-ին ու Գերմանիային

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննադատել է ԱՄՆ-ին և Գերմանիային` Մինսկի դեմ սադրիչ քայլեր ձեռնարկող գործակալներին նյութապես հովանավորելու համար: «Սպոտնիկ» գործակալության հաղորդման համաձայն` ուրբաթ օրը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է.-«ԱՄՆ-ն և Գերմանիան՝ Լեհաստանի և Լիտվայի միջոցով գումարներ են փոխանցում Մինսկի դեմ սադրիչ քայլեր ձեռնարկող գործակալներին»: Ավելի վաղ, Ալեքսանդր Լուկաշենկոն տեղեկացրել էր, որ այդ երկրում ձերբակալվել են… Կարդալ ավելին »

Իսրայելը սպանել է ՀԱՄԱՍ շարժման ավագ անդամներից մեկին

Պաղեստինի իսլամական դիմադրության շարժում ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմը Գազայի գոտում սպանել է ՀԱՄԱՍ շարժման ավագ անդամ Մարեն Ֆաղհային: Ուրբաթ գիշեր՝ սպանությունից ժամեր անց, Պաղեսդտինի իսլամական դիմադրություն շարժում ՀԱՄԱՍ-ը հայտարարել է.«ՀԱՄԱՍ շարժումը և նրա ռազմական ճյուղը կատարված նողկալի հանցագործության մեջ պատասխանատու են ճանաչում Իսրայելին ու նրա դաշնակիիցներին»: Հաղորդագրության մեջ ասված է.«Իսրայելը գիտի, որ դիմադրության մարտիկների արյունը… Կարդալ ավելին »

Հնդկաստանի ռազմածովային ուժերը հաջողությամբ իրականացրել են Barak ՀՕՊ համակարգի փորձարկումը

Հնդկաստանի ռազմածովային ուժերը հաջողությամբ իրականացրել են «Վիկրամադիտյա» ավիակրի վրա տեղադրված  Barak  ՀՕՊ  համակարգի առաջին  փորձարկումը, հաղորդում է Hindu պարբերականը: «Արաբական ծովում իրականացված փորձարկումների ժամանակ հրթիռը բաց է թողնվել թիրախի ուղղությամբ: Այն հաջողությամբ ոչնչացվել է», — ռազմածովային ուժերի սպայի խոսքերն է մեջբերել պարբերականը: Փորձարկումները տեղի են ունեցել ռազմածովային ուժերի ռազմական պատրաստականության կանոնավոր ստուգումների շրջանակում: Parstoday