Ամենօրյա արխիվներ: 24.03.2017

Հայ-ռուսական հարաբերություններն ունեն մեծ ներուժ հետագա առաջընթացի համար. Կարեն Կարապետյանը մասնակցել է Ռազմավարական համաժողովի բացմանը

Վարչապետ Կարեն Կարապետյանը Երևանում ներկա է գտնվել Ռազմավարական համաժողովի բացմանը, որին մասնակցում են ՀՀ կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և ՌԴ ռազմավարական նախաձեռնությունների գործակալության, ՌԴ բիզնես նախաձեռնությունների աջակցության Առաջնորդների ակումբի ղեկավարներն ու ներկայացուցիչները: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ նման հարթակները, որտեղ հանդիպում են խելացի, ստեղծագործող, հայրենասեր և խոսքի լավ իմաստով անհանգիստ մարդիկ, օգտակար… Կարդալ ավելին »

«EITI ստանդարտի ներդրումը համահունչ է կառավարության որդեգրած բաց և թափանցիկ գործելաոճին». Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ/EITI) թեկնածու անդամ երկիր դառնալուն նվիրված միջոցառմանը: Այն կազմակերպվել է ՀՀ կառավարության կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի աջակցությամբ: «Սա Հայաստանի համար նոր գործընթացի սկիզբ է, որի նպատակն է տնտեսության կարևորագույն ոլորտներից մեկը՝ հանքարդյունաբերությունը, դարձնել առավել թափանցիկ, պետական… Կարդալ ավելին »

Վարչապետն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Եվրոպական պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Վարչապետը բարձր է գնահատել ԵՆԲ-ի հետ համագործակցությունը՝ ուղղված էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում ծրագրերի իրականացմանը: Կարեն Կարապետյանը կարևորել է ԵՆԲ-ի փոխգործակցությունը նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ և ավելացրել, որ կառավարությունը որդեգրել է… Կարդալ ավելին »

Կարեն Կարապետյանը ծանոթացել է հայկական PicsArt-ի ծրագրերին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է հայկական PicsArt ընկերություն: PicsArt-ը լուսանկարների խմբագրման համար նախատեսված հավելված է և սոցիալական ցանց, որը ստեղծել են հայ ծրագրավորողները: Շրջայցի ընթացքում վարչապետ Կարապետյանը ծանոթացել է PicsArt-ի գործունեությանը, աշխատանքի համար ստեղծված պայմաններին և ընդլայնման ծրագրերին: PicsArt-ի համահիմնադիր Արտավազդ Մեհրաբյանը և ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Վարդանյանը կառավարության ղեկավարին տեղեկացրել են, որ վերջին… Կարդալ ավելին »

ԵԱՏՄ անդամ պետությունների ՏՏ ոլորտի ղեկավարներին ընդունել է Կարեն Կարապետյանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ղեկավարներին: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի նախաձեռնությամբ կազմակերպված աշխատաժողովին մասնակցելու նպատակով: Ողջունելով պատվիրակության այցը մեր երկիր՝ վարչապետ Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ ԵԱՏՄ անդամ երկրների ՏՏ բնագավառի ղեկավարների մասնակցությունը հերթական աշխատաժողովին նոր խթան… Կարդալ ավելին »

Թուրքիայի օդուժը Իրաքում հարվածել է PKK-ի դիրքերին

Մարտի 24-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները Իրաքի հյուսիսային Զափ շրջանում հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը՝ հղում անելով Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբին: Աղբյուրի համաձայն՝ հարվածների արդյունքում «շարքից հանվել է» քրդական կառույցի 3 զինյալ: Գործողությունը ավարտելուց հետո Թուրքիայի օդուժի ինքնաթիռները վերադարձել են տեղակայման վայր: Նշենք, որ մարտի… Կարդալ ավելին »

Սիրիայի Համա քաղաքում զինյալների և կառավարական բանակի միջև բախումներ են

Սիրիայի կառավարական բանակը Համա նահանգի հյուսիս-արևմտյան շրջաններում մարտեր է մղում ահաբեկիչների դեմ։ Կառավարական բանակին աշխարհազորայինների աջակցությամբ հաջողվել է վերադարձնել Հաթթաբ և Էրզա բնակատեղիները, որոնք մարտի 21-ին էր գրավել «Ջաբաթ ալ-Նուսրան» խմբավորումը։ Հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը։ Reuters գործակալությունը ավելի վաղ հայտնել էր, որ մարտի 23-ին իսլամիստները և այլ ապստամբական խմբերը առավելության են հասել Սիրիայի բանակի նկատմամբ… Կարդալ ավելին »

Եգիպտոսի պատվիրած Կա-52 «Ալիգատոր» ուղղաթիռները կմատակարարվեն այս տարի

Եգիպտոսի զինված ուժերին փոխանցվելիք Կա-52 «Ալիգատոր» հարվածային-հետախուզական ուղղաթիռների մատակարարումները կսկսենն 2017-ի երկրորդ կեսին։ Այս մասին հայտնել է «Вертолеты России» հոլդինգի տնօրեն Անդրեյ Բոգինսկին։ Դեռևս փետրվարին մեկնարկել էր ռուսաստանյան արտադրության Կա-52 «Ալիգատոր» հարվածային-հետախուզական ուղղաթիռի՝ Եգիպտոսի համար նախատեսված առաջին օրինակի փորձարկման փուլը։ Արտահանման համար նախատեսված ուղղաթիռների առաջին խմբաքանակը ՌԴ պաշտպանության նախարարությանն է հանձնվել դեռևս 2016-ի դեկտեմբերին: Նշվում է, որ… Կարդալ ավելին »

Եգիպտոսի նախկին նախագահ Մուբարաքն ազատ է արձակվել

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը ազատ է արձակվել, հայտնում է Интерфакс-ը: Մարտի սկզբին եգիպտական դատարանը Մուբարաքին արդարացրեց իր դեմ հարուցված վերջին դատական գործով: Հիշեցնենք, որ Մուբարաքը ձերբակալվել էր 2011 թվականին Եգիպտոսում զանգվածային անկարգությունների ժամանակ ցուցարարների սպանության մեղադրանքով: Նշենք, որ Մուբարաքի նկատմամբ հետաքննություն դեռ շարունակվում է կոռուպցիայի գործով, և նա չի կարող լքել երկիրը:   Armedia.am

ՌԴ ԱԳՆ-ում մեկնաբանել են «Թալիբանին» աջակցելու մասին ՆԱՏՕ-ի ԶՈւ գլխավոր հրամանատարի մեղադրանքները

Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի գլխավոր հրամանատար Կուրտիս Սկապարոտիի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանն Աֆղանստանում իբրև մեծացրել է իր ազդեցությունը «Թալիբան» ծայրահեղական շարժման վրա, նպատակ ունի արդարացնել Աֆղանստանում Վաշինգթոնի ձախողումները: Այդ մասին համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ՌԴնախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ-ի Ասիայի երկրորդդեպարտամենտի ղեկավար Զամիր Քաբուլովը: Գրում է Russian.rt.com.-ը: «Դրանք բացարձակապես կեղծ տեղեկություններ են, մենք… Կարդալ ավելին »