24 երկրների, այդ թվում Հայաստանի ռազմական կցորդները՝ Խուզեսթանի պատերազմական տարածքներում

By | 15.03.2017

Թեհրանում հավատարմագրված արտասահմանյան 24 երկրների ռազմական կցորդներ երեքշաբթի օրը Խուզեսթան կատարած երկօրյա ուղևորության ընթացքում հանդիպել են հարավ-արևմտյան տարածքի բանակի զորակայանի հրամանատարի հետ և ծանոթացել Սրբազան պաշտպանության կոթողներին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` այցին մասնակցում են Հայաստանի, Ղազախստանի, Հյուսիսային Կորեայի, Լեհաստանի, Վենեսուելայի, Հնդկաստանի, Հունաստանի, Գերմանիայի, Աֆղանստանի, Ճապոնիայի, Չինաստանի, Իրաքի, Սիրիայի, Թուրքիայի, Բրազիլիայի, Ավստրիայի, Իտալիայի, Ադրբեջանի, Ալժիրի, Ինդոնեզիայի, Սլովակիայի, Ուկրաինայի, Բուլղարիայի ու Տաջիկստանի ռազմական կցորդները:

ԻԻՀ բանակի ցամաքային ուժի հարավ-արևմտյան տարածք զորակայանի հրամանատար զորավար Ալի Զարիֆին, երեքշաբթի երեկոյան բարեկամ երկրների ռազմական կցորդների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Խուզեսթանի օպերատիվ տարածքներն ու նահատակների հուշակոթող այցելությունը երկօրյա այս ուղևորության ծրագրերից են և հույսով ենք, որ  հյուրերն ավելի շատ կծանոթանան Սրբազան պաշտպանության շրջանի նահատակների սխրագործություններին»:

«Սրբազան պաշտպանությունը պատմության մեջ մեծ իրադարձություն էր, որը մեզ սխրագործության, դիմադրության ու անձնուրացության դասեր տվեց և օպերատիվ տարածքներն էլ Սրբազան պաշտպանության շրջանի հիշատակներն, որոնք ամեն տարի այս տարածքներ են բերում «Լույսի ճամբորդներ»-ին ու նաև արտասահմանցի զբոսաշրջիկների»,-հավելել է զորավար Ալի Զարիֆին:

 

Parstoday

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

26.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

«Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է …».Ամրամ Մակինյան

28.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով