Ամենօրյա արխիվներ: 23.03.2017

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսրայելի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիյահու Յերուշալմին (նստավայրը՝ Երուսաղեմ): Նախագահը շնորհավորել է դեսպանին և ընդգծել, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են սատարելու դեսպանի ջանքերը հայ-իսրայելական կապերի ամրապնդման ու զարգացման գործում: Սերժ Սարգսյանը նշել է, որ երկու ժողովուրդների դարավոր պատմական առնչությունները պարտավորեցնում են ակտիվացնել և նոր որակ… Կարդալ ավելին »

ՆԱԽԱԳԱՀԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻՆ ԵՎ «ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ»-Ի ՆԱԽԱԳԱՀԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից ստեղծված Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության գլխավոր տնօրեն Սվետլանա Չուպշևային և «Առաջնորդների ակումբ»-ի նախագահ Արտյոմ Ավետիսյանին, ովքեր իրենց գլխավորած պատվիրակությունների հետ Հայաստանում են գտնվում ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հրավերով: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին և գոհունակությամբ ընդգծել, որ հայ-ռուսական հարաբերություններն ու փոխգործակցության օրակարգն անընդհատ զարգանում և… Կարդալ ավելին »

Գեղարքունիքում ավտովթարի են ենթարկվել ԵԼՔ դաշինքի ղեկավարներ Ն. Փաշինյանը, Է. Մարուքյանը և Ա. Զավենի Սարգսյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քիչ առաջ ավտովթարի են ենթարկվել ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը և ԵԼՔ դաշինքի համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Արամ Սարգսյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի Ծովինար գյուղի վարչական տարածքում բախվել են Hyundai Sonata մակնիշի 33 ԼT 760 համարանիշի և Mercedes մակնիշի 34 FM 836 համարանիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով… Կարդալ ավելին »

ԻԼԻՊ-ն իր վրա է վերցրել Լոնդոնի ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը

ԻԼԻՊ ահաբեկչական խումնը իր վրա է վերցրել երեկ Լոնդոնի Վեստմինստերյան կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչական գործողության պատասխանատվությունը: Զոհերի թիվը հասել է 5-ի, ևս 40 մարդ վիրավորվել է: Հնգշաբթի օրը Համայնքների պալատում ունեցած ելույթում, Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ասել է.« Հարձակվող անձը բրիտանացի է և պատկանում է ծայրահեղական խմբակցության»: Չխոսելով հարձակվող անձի ինքնության մասին, Թերեզա Մեյն ասել… Կարդալ ավելին »

ՌԴ-ն պատրաստ է կրճատել իր միջուկային զինանոցը

ՌԴ ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է բանակցել միջուկային սպառազինության կրճատման խնդրի շուրջ: Մարտի 23-ին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է.«ՌԴ-ն պատրտաստ է բանակցելՄիջուկային սպառազինության  նվազեցման  հարցով, սակայն  պայմանով, որ հաշվի առնվեն միջուկային զենքերն ամբողջությամբ և ուշադրությունները չկենտրոնացվի միայն ռազմավարական նշանակության սպառազինություների վրա»: «Դեռ ժամանակը չի հասել որպեսզի միջուկային զենքերն ամբողջությամբ ոչնչացվեն… Կարդալ ավելին »

Amnesty International- ը քննադատել է ԱՄՆ-ին ու Բրիտանիային

Amnesty International- ը ԱՄՆ-ին ու Բրիտանիային մեղադրում է Սաուդյան Արաբիային զենք վաճառելու ճանապարհով Եմենում մարդու իրավունքների խախտման մեջ: Մարտի 23-ին, Իրանի ռադիո-հեռուստատեսության հաղորդմամբ, Լիբանանում Amnesty International կազմակերպության տարածաշրջանային գրասենյակի հետազոտությունների բաժնի տեղակալ Լին Մաալուֆը շեշտել է.«ԱՄՆ-ն ու Բրիտանիան միլարդավոր դոլարներ արժողությամբ զենք են վաճառել  Սաուդյան Ռեժիմին: Այդ քայլով նրանք խթանում են մարդու իրավունքների խախտման գործընթացը… Կարդալ ավելին »

Լոնդոնի ահաբեկչության մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել

«Hyundai» մակնիշի մեքենան, որով ահաբեկիչը գրոհ է իրականացրել Լոնդոնում, կարող է վարձակալված լինել բրիտանկան Բիրմինգեմ քաղաքում: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Express պարբերականին: Ինչպես նշել են ականատեսները՝ չորեքշաբթի երեկոյան Բիրմինգեմում մեծ քանակությամբ ոստիկանական մեքենաներ են նկատվել: Պարբերականը գրում է, որ դա կարող է կապված լինել մեքենայի՝ քաղաքի վարձակալության կետերից մեկին պատկանելու… Կարդալ ավելին »

Հրաձգություն ԱՄՆ-ում: կան զոհեր

Ամերիկյան Վիսկոնս նահանգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 4 մարդ՝ այդ թվում մեկ ոստիկան, հայտնում է Корреспобндент-ը: Հաղորդվում է, որ հրաձգությունը տեղի է ունեցել նահանգի բանկերից մեկում կենցաղային պատճառներով: Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին, իրականացվում է հետաքննություն: armedia.am

Աշխարհում տարեկան 486 հազար մարդ մահանում է մաքուր ջրի պակասից

Միջազգային զեկույցների համաձայն` աշխարհում շուրջ 663 միլիոն մարդ խմելու ջրին հասանելիություն չունի և տարեկան 486 հազար մարդ մահանում է աղտոտված ջրի օգտագործման հետևանքով առաջացած հիվանդություններից: ԻՌՆԱ-ն  հղում կատարելով մարտի 22-ին Ջրի համաշխարհային օրվա առիթով հրապարակված Իրանի էներգետիկայի նախարարության զեկույցին, գրել է. «Աշխարհում շուրջ 1.8 միլիարդ մարդ օգտվում է ջրի աղտոտված աղբյուրներից և ենթակա է խոլերայով,… Կարդալ ավելին »

Էրդողանը կրկին զգուշացրել է Եվրոպային

Թուրքիայի նախագահն իր ելույթում զգուշացրել է Եվրոպային`թուրքերի ու մուսուլմանների հանդեպ սխալ վերաբերմունք ցուցաբերելու կապակցությամբ: «Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն` Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ եթե ԵՄ-ի ու Անկարայի միջև ծագած լարվածությունը չմեղմանա, Եվրոպայում անապահովությունը կտարածվի: Եվրոպական մի շարք երկրներում, այդ թվում Նիդերլանդներում, Գերմանիայում, Ավստրիայում ու Շվեյցարիայում այդ երկրների թուրքական համայնքների կողմ… Կարդալ ավելին »