Ամենօրյա արխիվներ: 22.03.2017

«Իգլա»-ի պատվիրատուն Սամվել Բաբայանն է եղել. ՀՀ ԱԱԾ

Ի պատասխան տարբեր լրատվամիջոցների բազմաթիվ հարցումների՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը հայտնում է, որ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահին ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը։ Կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաև արժանահավատ տվյալներ, որ… Կարդալ ավելին »

Ինչո՞ւ է ձերբակալվել Սամվել Բաբայանը. տեղեկություններ իրավապահ խողովակներից

ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Սամվել Բաբայանի ձերբակալության մասին: Իրավապահ համակարգի մեր աղբյուրները հայտնում են, որ Սամվել Բաբայանի ձերբակալությունը կապ ունի ինչ որ մութ պատմության հետ, որը ծրագրվել է դրսում եւ պետք է իրականություն դառնար Սամվել Բաբայանի միջոցով: Ըստ ինֆորմացիոն արտահոսքի՝ Սամվել Բաբայանին դրսից ինչ-որ ուժեր առաջարկել են ապրիլի 2-ից հետո իրադարձությունները տանել սրման… Կարդալ ավելին »

ԱՄՆ-ում աճել են մուսուլմանների դեմ սպառնալիքները

ԱՄՆ-ի Այովա նահանգի մուսուլմանները սպառնալից նամակներ են ստացել: Նրանք պետական պաշտոնյաներից պահանջել են հետամուտ լինել այս խնդրին: Press TV հաղորդման համաձայն Des Moines իսլամական կենտրոնը մի նամակ է ստացել, որում նշված է, որ Դոնալդ Թրամփը մուսուլմանների հետ այնպես կվարվի, ինչպես Հիթլերն  արեց հրեաների հետ: Նամակը ստորագրվել է «Ամերիկացիների նոր ձևը»  խմբի կողմից: Նամակում անպատվալից խոսքեր… Կարդալ ավելին »

Կամբոջիայի չքավոր մայրերը իրենց կաթը վաճառում են ԱՄՆ-ին

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ)-ը խիստ քննադատել է ԱՄՆ-ի ընկերությունների կողմից Կամբոջիայի չքավոր մայրերի կաթի առ ու վաճառքը: ՅՈՒՆԻՍԵՖ-ը պահանջել է վերջ տալ այդ գործարքին: Յուտա նահանգում գտնվող «Ամբրասիա լաբզ» ընկերությունը Կամբոջիայի չքավոր մայրերի կաթը գնելով այն վաճառում է ԱՄՆ-ում: Ամերիկացի մայրերը այդ կաթով կերակրում են իրենց նորածիններին: Կամբոջացի չքավոր մայրերի սառեցված կաթը տեղափոխվում է ԱՄՆ, ապա պաստերիզացված կապոցը վաճառվում է… Կարդալ ավելին »

Հետաքննություն՝ Լոնդոնի ոստիկանության գաղտնի միավորի կողմից մի խումբ էլեկտրոնային փոստարկղերի կոտրման մասին

Բրիտանիայի ոստիկոնության վերահսկիչ մարմինը հետաքննում է Սքոթլանդ Յարդի գաղտնի միավորի մի խումբ հաքերների կողմից հարյուրավոր ընդդիմադիր քաղաքական ակտիվիստների և լրագրողների անձնական էլեկտրոնային փոստարկղերի կոտրրվելու հարցը: Այս մեղադրանքը առաջադրվել է մի անծանոթ անձի կողմից, ով ասել է, որ Սքոթլանդ Յարդի գաղտնի միավորը Հնդկաստանի ոստիկանության հետ համագործակցել է՝ հաքերների միջոցով լրագորողների էլեկտրոնային փոստարկղերը կոտրելու հարցում: Այդ անձը ասել… Կարդալ ավելին »

Սիրիայում դպրոց է ռմբակոծվել. կան տասնյակ զոհեր

Առնվազն 33 մարդ է զոհվել Սիրիայում ենթադրաբար՝ միջազգային կոալիցիայի հասցրած ավիահարվածի հետևանքով: Ավիահարվածի հետևանքով հիմնահատակ ավերվել է Ռաքքա քաղաքի դպրոցներից մեկը, որտեղ ժամանակավոր ապաստան էին գտել երկրի այլ քաղաքներից տեղափոխված փախստականներ: Զոհերի և տուժածների մեջ կան մեծ թվով կանայք և երեխաներ: Այլ տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում: Armradio.am

Մաքսանենգ ճանապարհով փորձել են «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխել Հայաստանի Հանրապետություն

2017թ. մարտ ամսին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում նախնական տեղեկություններ են ստացվել ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի Հանրապետությունից մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն  «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու մասին։ Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրի արձակման խողովակ՝  «9M39» հրթիռով։ Դեպքի առթիվ 2017թ. մարտի 22-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ… Կարդալ ավելին »

Չավուշօղլու․ Ռուսաստանն ու Թուրքիան վերականգնել են հարաբերությունները

Ռուսաստանն ու Թուրքիան վերականգնել են հարաբերությունները և միասին աշխատում են տարածաշրջանային խնդիրների լուծման ուղղությամբ: Այդ մասին Վաշինգտոնում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ պաշտոնական Անկարան շարունակում է աջակցել Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ներառյալ՝ Ղրիմի հարցում:   «Ազատություն» ռ/կ

Հենրիխ Մխիթարյանը կխաղա Յուրա Մովսիսյանի դեմ

2017/2018 թ.թ. մրցաշրջանի նախապատրաստության շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» ԱՄՆ-ում հուլիսին կմասնակցի International Champions Cup մրցաշարին: Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը կմրցի «Մանչեսթեր Սիթիի», «Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» հետ: Բացի այս «Յունայթեդը» կանցկացնի նաև երկու ընկերական հանդիպում: Մասնավորապես հուլիսի 15-ին Հենրիխ Մխիթարյանի թիմը կմրցի «Լոս Անջելս Գելեքսիի», իսկ հուլիսի 17-ին «Ռեալ Սոլթ Լեյքի» հետ: Վերջինի կազմում հանդես է… Կարդալ ավելին »

Դինքի սպանության գործով Ֆեթուլլահ Գյուլենին ձերբակալելու օրդեր է տրվել

Պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի շրջանակում Ստամբուլի ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության դատախազ Գյոքալփ Քյոքչյուն ևս 8 անձի ձերբակալման որոշում է կայացրել, որոնց թվում է նաև Թուրքիայում 2016թ.-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպիչը համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, այս մասին գրում է «Ակօսը»: Նշվում է,… Կարդալ ավելին »