Ամենօրյա արխիվներ: 20.03.2017

Նոր մանրամասներ. ինչո՞ւ է Ապարանում դանակահարվել «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետը

Հերթական նախընտրական ծեծկռտուքի արդյունքում 2 վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոց: Ինչպես արդեն ArmLur.am-ը հայտնել էր, Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում մարտի 19-ին վիճաբանություն է տեղի ունեցել, որի հետեւանքով դանակահարվել է Քուչակ գյուղի «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետ Արամ Ասատրյանը և դաշինքի համակիր Մանուկ Հովսեփյանը: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ շտաբի պետ Արամ Ասատրյանի ներքին օրգանները ամբողջությամբ վնասվել են: Հիմա նա «Աստղիկ»… Կարդալ ավելին »

Իսրայելի քաղաքացին հրապարակավ ցուցադրել է իր անձնագրում Արցախի վիզան

Իսրայելի քաղաքացի, փորձագետ Անտոն Մերկուրովը, որը Արցախում մասնակցում է բլոգերների միջազգային ֆորումին, Facebook սոցցանցի իր էջում տեղդրել է անձնագրի լուսանկարը՝ Արցախի մուտքի այցագրով: «Արցախի վիզա եմ դրել իսրայելական անձնագրում»,-գրել է Մերկուրովը լուսանկարի տակ: Հիշեցնենք, որ «Արցախակերտում» հասարակական կազմակերպությունը և Արցախի ժուռնալիստների միությունը մարտի 19-20-ը Ստեփանակերտում կազմակերպել են բլոգերների միջազգային ֆորում, որին մասնակցում է շուրջ 30… Կարդալ ավելին »

Բելառուսը հայտնել է, որ Հայաստանից Բուլղարիա ուղևորվող ինքնաթիռում ռադիոակտիվ նյութեր են հայտնաբերվել

Բեռլառուսի տարածքով Հայաստանից Բուլղարիա թռչող ինքնաթիռում ռադիոակտիվ նյութեր են հայտնաբերվել: Այդ մասին մարտի 20-ին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ նշելով, որ այս փաստը պետք է հետաքննել: «Միջադեպը կապված է Բելառուսի տարածքով Հայաստանից Բուլղարիա ուղևորվող ինքնաթիռում ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման հետ»,-ասել է Լուկաշենկոն, գրում է Sputnik-Բելառուսը: Բելառուսի նախագահը հանձնարարել է հետաքննել միջադեպը և զեկուցել արդյունքների մասին:… Կարդալ ավելին »

Էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման ընթացքը քննարկվել է հիվանդանոցների ղեկավարների հետ

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի մոտ պետական պատվերի շրջանակում հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող խոշոր բժշկական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ քննարկվել է էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման ընթացքը։ Կարևորելով առաջադեմ և ժամանակակից համակարգի ներդրումը՝ նախարարը նշել է, որ ակնկալում է բոլորի աջակցությունը։ Քննարկման ընթացքում բժշկական հաստատությունների ղեկավարները ներկայացրել են իրենց կենտրոններում տվյալների մուտքագրման ընթացքը, առանձնահատկությունները և… Կարդալ ավելին »

Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը

Ս. թ. մարտի 23-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգը: Երեկոյի ընթացքում կկատարվեն Ֆրից Կրեյսլերի բնագիր ստեղծագործություններն ու փոխադրումները: Ելույթ կունենան Արմինե Գրիգորյանը /դաշնամուր/, Կարեն Շահգալդյանը /ջութակ/: Ազդագիրը ներբեռնել այստեղ:

Գեղամ Գրիգորյանի հիշատակին նվիրված համերգային երեկո

Ս. թ. մարտի 23-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա մեծանուն օպերային երգիչ, ՀՀ և Լիտվայի Հանրապետության ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի հիշատակին նվիրված համերգային երեկո: Ելույթ կունենան մաեստրո Գրիգորյանի ընկերներն ու աշակերտները: Նույն օրը, ժամը 13:00-ին հիշատակի արարողություն է նախատեսված Կոմիտասի անվան պանթեոնում` նրա շիրմի մոտ: Գեղամ Գրիգորյանը… Կարդալ ավելին »

Վարչապետն այցելել է Լոռու մարզ. Միքայել Արամյանցի տունը կվերանորոգվի

Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 19-ին աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Ախթալայում, որտեղ այցելել է ազգային գործիչ, բարերար Միքայել Արամյանցի տուն, որը կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ ընդգրկվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում և ստացել պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ: Վարչապետը շրջել է տան հարակից տարածքով, ծանթացել առանձնատան… Կարդալ ավելին »

Բլոգերների միջազգային ֆորում՝ Արցախում

Արցախում բլոգերների միջազգային համաժողով է ընթանում, որին մասնակցում են արտերկրից ժամանած մի շարք հայտնի բլոգերներ: Մասնակիցների թվում են Անտոն Նոսիկն ու Անտոն Մերկուրովը ՌԴ-ից, Ալեքսանդր Ալիմովը Լատվիայից, Տարիկ Հաֆեդն Ալժիրից, Ռոմեն Միելրակը Ֆրանսիայից, Գիլադ Հափերնը Իսրայելից, Ալեքսանդր Հոյշիկը Բելառուսից, Իրինա Կովալչուկն Ուկրաինայից, Լուչանո Տիրիննազին Իտալիայից, Պետրուշկա Շուստովան Չեխիայից: Այդ մասին հայտնել է հայտնի բլոգեր Սամվել… Կարդալ ավելին »

ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ԵՐԵՎԱՆԻ ՆՈՐ ՋԷԿ-Ի ՀԻՄՆԱՐԿԵՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում՝ Երևանի ՋԷԿ-ի հարակից տարածքում, նոր ՋԷԿ-ի կառուցման հիմնարկեքի արարողությանը, որին մասնակցել են փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, «Ռենկո» ընկերության գլխավոր տնօրեն, «Արմփաուեր» ընկերության նախագահ Ջովաննի Ռուբինին, ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան… Կարդալ ավելին »

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Ալեքս տեքստիլ» ընկերություն: Հանրապետության Նախագահը տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, «Ալեքս տեքստիլ»-ի ղեկավարության և հյուրերի հետ շրջել է ընկերության արտադրամասերում, ծանոթացել կատարված ներդրումներին, արտադրական հզորությունների մեծացման, ժամանակակից սարքավորումներով նոր արտադրամասերի գործարկման ուղղությամբ վերջին տարիներին իրականացված աշխատանքներին, արտահանման ծավալներին և ընկերության զարգացման ծրագրերին: 2015 թվականից գործունեությունը սկսած` գուլպաների… Կարդալ ավելին »