Ամենօրյա արխիվներ: 19.03.2017

ԱՄՆ-ի պահանջով ազատ առեւտրի թեման հանվել է G20–ի հանդիպման ամփոփիչ հաղորդագրությունից

Ազատ առեւտրի ու բաց շուկաների թեման չի ընդգրկվել Քսանյակի խմբի երկրների ֆինանսների նախարարների ու Կենտրոնական Բանկերի ղեկավարների հանդիպման ամփոփիչ հաղորդագրության մեջ։ Դրա պատճառը ԱՄՆ պատվիրակության դիրքորոշումն էր, հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով փաստաթղթի տեքստը։ Գործակալության տվյալներով, նախարարները հրաժարվել են դատապարտել հովանավորչական տնտեսական քաղաքականությունը ու պնդել ազատ առեւտրի անհրաժեշտությունը՝ ամերիկյան պատվիրակության բողոքի պատճառով: Մինչ այդ Գերմանիայի ֆինանսների… Կարդալ ավելին »

Զինյալները լքել են Սիրիայի Հոմս քաղաքը

Սիրիայում ազգային համերաշխության նախագծի իրականացման շրջանակում, հարյուրավոր զինյալներ իրենց հարազատների հետ լքել են Հոմսի Ալ-Օար շրջանը: «Ալ-Ալամ» հեռուստաընկերության հաղորդմամբ՝ հարյուրավոր զինյալներ իրենց հարազատների հետ կիրակի օրը հեռացել են Հոմս քաղաքից: Ըստ Ալ-Օար շրջանում ազգային համերաշխության նախագծի իրագործման ուղղությամբ ձեռքբերված համաձայնությունների, զինյալները տեղափոխվելու են Հալեպի հյուսիսային արձարձանային Ջերաբլոսի շրջան: Նախագծի առաջին փուլում, ավելի քան 1500 զինյալներ… Կարդալ ավելին »

Սիրիայի եւ Իրաքի հայերը պետք է ԱՄՆ մուտքի արտոնություն ունենան. Ֆիլիպ Նասիֆ

Սիրիայի եւ Իրաքի հայերը, ինչպես նաեւ բոլոր քրիստոնյաներն ու եզդիները պետք է Միացյալ Նահանգներ մուտքի արտոնություններ ունենան, «Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցում ասաց ազդեցիկ «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպության գործադիր տնօրեն Ֆիլիպ Նասիֆը։ «Այդ բոլոր եզդիները, բոլոր քրիստոնյաները, հայերը, ցեղասպանությունից են փախչում եւ պետք է ԱՄՆ-ի մուտքի արտոնություններ ունենան»,-ասել է նա։ Նասիֆի խոսքով, արտոնությունների պահանջն առաջին հերթին… Կարդալ ավելին »

Ռայան Գիգզ. «Պրեմիեր լիգայում մնացել է համաշխարհային մակարդակի ընդամենը երկու ֆուտբոլիստ»

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար կիսապաշտպան Ռայան Գիգզը կարծիք է հայտնել, որ Անգլիայի Պրեմիեր լիգայում մնացել են համաշխարհային մակարդակի ընդամենը երկու ֆուտբոլիստներ: «Անգլիական ակումբների ելույթները Չեմպիոնների լիգայում խոսքերիս վառ ապացույցն են. խաղացողների խաղամակարդակը չի բավարարում: Հակառակը ես տեսնում էի ոչ վաղ անցյալում՝ 2005-2012թթ.: Բայց այժմ դա չկա: Թվում է՝ լավագույն ֆուտբոլիստները կենտրոնացած են այլ վայրում, իսկ Պրեմիեր… Կարդալ ավելին »

Այսօր Իրանի նավթարդյունաբերության ազգայնացման օրն է

Մարտի 19-ը, Իրանի նավթարդյունաբերության ազգայնացման 66-րդ տարեդարձն է: 1951 թվականի մարտի 20-ին ՝ Իրանի խորհրդարանում նավթի հանձնաժողովի անդամների առաջարկով ընդունվեց նավթարդյունաբերության ազգայնացման նախագիծը : Իրանի նավթարդյունաբերության ազգայնացման լարված քաղաքական ժամանակաշրջանը մնաց թիկունքում և բրիտանացիները զրկվեցին Իրանի նավթից և աստիճանաբար  հեռացան Միջին Արևելքից: Իրանի նավթարդյունաբերության ազգայնացումը շրջադարձային էր նաև միջինարևելյան քաղաքական իրադարձությունների պատմության համար: Իրանի նավթարդյունաբերության ազգայնացումն… Կարդալ ավելին »

Աֆրիկայում գտել են աշխարհի ամենամեծ ադամանդը

Սյերա-Լեոնեից մի հնագետ Կոնո շջանում անմշակ ադամանդ է գտել 706 կառատ քաշով:Այս մասին հանյտնում է Interfax.ru-ն: Ինչպես հայտնում  է աղբյուրը` դա ամենամեծ անմշակ ադամանդն է, որ կա երկրում սկսած 1972 թ:Ադամանդը դեռ չեն գնահատել, սակայն հայտարարել են, որ այն ներակայացրել են երկրի ախագահ Էռնեստ Բայ Կորոմեին: Operativ.am

Յուրա Մովսիսյանի գոլը ՌՍԼ-ին չի փրկել պարտությունից (տեսանյութ)

Ամերիկյան ՄԼՍ-ի 3-րդ տուրում «Ռեալ Սոլթ Լեյքը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվել է «Լոս Անջելես Գելեքսիին»: Հանդիպման 18-րդ րոպեին գլխի հարվածով հաշիվը բացել է Յուրա Մովսիսյանը. հայ ֆուտբոլիստը նոր մեկնարկած առաջնությունում իր առաջին գոլն է խփել: Տանտերերն առաջին խաղակեսի վերջնամասում 10 ֆուտբոլիստներով են մնացել: Մովսիսյանը 66-րդ րոպեին փոխարինվել է, իսկ հյուրերը 69-րդ և 74-րդ… Կարդալ ավելին »

«Հաց Բերողի» հուղարկավորության քաղաքացիական հանձնախումբ է ձևավորվել

«Հաց Բերող» Արթուր Սարգսյանի հուղարկավորության քաղաքացիական հանձնախումբ է ձևավորվել: Ստորև ներկայացնում ենք հանձնախմբի կազմը. 1. Արսեն Սարգսյան – Արթուր Սարգսյանի եղբայր և իրավահաջորդ 2. Հասմիկ Պապյան – Օպերային երգչուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ 3. Եղիշե Պետրոսյան – Հաց Բերողին նվիրված երգի հեղինակ և կատարող 4. Խաչիկ Մանուկյան – Արմեն Մովսիսյանի Հաց Բերողին նվիրված երգի խոսքերի… Կարդալ ավելին »