Ամենօրյա արխիվներ: 18.03.2017

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացումը տեղի կունենա առաջիկա երկու ամսում. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացումը տեղի կունենա առաջիկա երկու ամսում, հայտնում է թուրքական haberler.com կայքը: Հիշեցնենք, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կառուցվում է ադրբեջանա-վրացա-թուրքական միջպետական համաձայնագրի հիման վրա։ Ըստ Չավուշօղլուի՝ Թուրքիան հաջողությամբ կարողանում է ամրապնդել իր հարաբերությունները տարածաշրջանի մի շարք երկրների հետ՝ խոշոր ենթակառուցվածքային նախագծերի շրջանակներում: Ավելի վաղ Թուրքիայի տրանսպորտի և… Կարդալ ավելին »

Ջրառատի գյուղապետն ու Մանվել Մելքոնյանը բերման կենթարկվեն

Ջրառատում վիրավորվածի հայրը՝ Մանվել Մելքոնյանը, ով պնդում էր, որ գյուղում կրակոցներով ուղեկցված արյունալի միջադեպը քաղաքական ենթատեքստ ունի, և որ ՀՀ փոխոստիկանապետի եղբայրը զենքն ուղղել էր իր որդիներից մեկի գլխին, օրեր անց հայտարարեց՝ տեղի ունեցածը քաղաքականության հետ կապ չունի, ընդգծելով՝ ինքն ու փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանը խելք-խելքի են տվել ու հաշտվել: Մինչ Մելքոնյանը հաշտվելու մասին է խոսում,… Կարդալ ավելին »

ՕՐՕ դաշինքը նախընտրական հանդիպումներում մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց «Հաց բերողին»

Գեղարքունիքում Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի անդամներին դիմավորեցին աղ ու հացով, զուռնա-դհոլով: Նրանք նախ հանդիպեցին վարդենիսցիների, հետո մարտունեցիների և գավառցիների հետ։ Եվ բոլոր քաղաքներում քարոզարշավը սկսելուց առաջ մեկ րոպե լռությամբ հարգեցին օրերս մահացած Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» հիշատակը։ «Իր մահվան մեջ մեղավոր է իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ուրիշ ոչ ոք: Թող բժիշկների վրա հանկարծակի մեղք չբարդեն: Ես հիմա… Կարդալ ավելին »

ԵԼՔ դաշինքը հայտարարում է թեկնածուի ընտրական շտաբի վրա հարձակման մասին

Շիրակի մարզի Թիվ 11 ընտրատարածքում առաջադրված ԵԼՔ դաշինքի պատգամավորության թեկնածու Սոֆիա Հովսեփյանի` Մեծ Մանթաշ համայնքում գտնվող շտաբի պատուհանի ապակիները կոտրվել են, հարակից տարածքում փակցված քարոզչական նյութերը ևս վնասված են գտնվել, տեղեկացնում է ԵԼՔ դաշինքի մամուլի հետ կապերի բաժինը: «Ժամը 09։37-ին թեկնածուն դիմել է ոստիկանություն։ Նախնական գնահատմամբ պարզվել է, որ պատճառված վնասը կազմում է 40․000 դրամ»,… Կարդալ ավելին »