Ամենօրյա արխիվներ: 17.03.2017

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀՀ ԳԱԱ ՏԱՐԵԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, որտեղ տեղի է ունեցել ակադեմիայի 2016 թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովը: ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրել է ակադեմիայի կազմակերպությունների գիտական կարևորագույն արդյունքներն ու կիրառական մշակումները, անդրադարձել հաշվետու տարում միջազգային համագործակցության ուղղությամբ իրականացված աշխատանքներին, գիտական կադրերի պատրաստման և… Կարդալ ավելին »

Ով է մեղավոր «Հաց բերողի» մահվան մեջ

Հասարակության կողմից «Հաց բերող»  անունը ստացած Արթուր Սարգսյանի մահվան մեջ քաղաքականն ուժերը  մեղադրում են իշխանություններին։ Դեռ երեկ, երբ հայտնի դարձավ, որ «Արմենիա»  ԲԿ-ում մահացել է «Հաց բերող»-ը, այնտեղ հավաքվեցին հարազատներ, շարքային քաղաքացիներ,  քաղաքական գործիչներ: Այնուհետ Ազատություն հրապարակում կազմակերպեցին բողոքի երթ՝ ի հիշատակ Արթուրի ու այդ ամբողջ ընթացքում մեղադրանքներ հնչեցնելով իշխանության հասցեին. քաղաքական  մի քանի ուժեր… Կարդալ ավելին »

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի կոչը՝ նախընտրական բախումների առնչությամբ

Մամուլը բազմաթիվ տեղեկություններ է հաղորդում այն մասին, որ նախընտրական քարոզարշավը ուղեկցվում է բռնարարքներով։ Մասնավորապես, վերջին օրերին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի քարոզարշավի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել,  օգտագործվել է սառը զենք, հնչել են կրակոցներ: Արդյունքում՝ չորս վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց: Ընդդիմախոսների  ծեծը կազմակերպելու գործում հայտնի եւ դրանից հետո անպատիժ մնացած փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի եւ… Կարդալ ավելին »

Վահան Շիրխանյանը դատաբժշկական փորձաքննություն կանցնի (տեսանյութ)

  Նորք-Մարաշում զինված խմբի գործով կալանավորված Վահան Շիրխանյանի նկատմամբ անհրաժեշտ է նշանակել դատաբժշկական փորձաքննություն: Պահանջում է դատախազ Գեւորգ Սարգսյանը: «Նրա այստեղ գտնվելու ներկայությունը պետական մարմինների կողմից ապահովվում է, սակայն վերջինս չի ցանկանում խցից դուրս գալ՝ գտնվելով  պատշաճ առողջական  վիճակի պայմաններում: Ո՞նց բերեն, ինքը չի ներկայանում, ոչ թե չի ներկայացվում: Եվ պատահական բառ չէ, որ չի… Կարդալ ավելին »

Նոր մանրմամասներ սպանված փորձագետ Կարեն Վարդանյանի գործով

Այսօր մարտի 17-ին Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության գործի քննությունը: Հիշեցնենք, որ ամբաստանյալներ Գևորգ Զոհրաբյանին և Արթուր Միհրանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նախնական համաձայնությամբ՝ խաբեության միջոցով Գեւորգ Զոհրաբյանը գաղտնի առևանգել է Կարեն Վարդանյանին, այնուհետև Միհրանյանի հետ շահադիտական դրդումներով, դիտավորությամբ, ապօրինաբար… Կարդալ ավելին »

Օրվա Աստղագուշակ

Խոյ-  Այսօր կարելի է հաջողության հասնել կարևոր ու բարդ գործում, սակայն դրա համար պետք է օգտագործել ոչ միայն սեփական գիտելիքները, այլև ուրիշների փորձը: Համագործակցությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ դուք գնաք զիջումների, աչք փակեք ձեր գործընկերների որոշ թերությունների առջև: Ոչ սկզբունքային հարցերում կոշտությունն այսօր ձեզ միայն խանգարելու է: Օրը կապված կլինի ռոմանտիկ բնույթի անակնկալի… Կարդալ ավելին »

Ի՞նչ խաղ է խաղում ՀԱԿ-ը. Զոյա Թադևոսյանը դստեր համար յուղոտ պաշտոն է ձեռք բերել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արմատական ընդդիմության դիրքերից հանդես եկող ՀԱԿ-ը, պարզվում է, ոչ միայն խաղաղության թեման է առաջ մղում՝ խորհրդարանում տեղեր ստանալու դիմաց, այլեւ «համագործակցության» այլ ասպարեզներ էլ նրան խորթ չեն։ ՀԱԿ համամասնական ցուցակի առաջին կին թեկնածուն՝ Զոյա Թադեւոսյանը, ով խրոխտ ելույթներ է ունենում՝ քննադատելով իշխանություններին, ընդամենը վերջերս սեփական դստեր համար մի յուղոտ պաշտոն է… Կարդալ ավելին »

Հաց բերողի մահն իշխանության խղճին է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի մահվան գույժը երեկ ցնցել էր մարդկանց: Նրան քչերն էին անձնապես ճանաչում, բայց շատերն էին սիրում ու հարգում: Սիրում էին իր մարդկային արարքի համար, երբ մեքենայով ճեղքել էր ոստիկանական պատնեշն ու սնունդ հասցրել նախորդ տարվա հուլիսին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին, ոստիկաններին ու բժիշկներին: Խմբավորման… Կարդալ ավելին »

Դաժան ծեծի է ենթարկվել «Ծառուկյան» դաշինքի թեկնածու «Չերիի Վահանը». վիճակը պայթյունավտանգ է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ուշ գիշերին դաժան ծեծի է ենթարկվել Աջափնյակում, թիվ 2 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Վահան Կարապետյանը (Չերիի Վահանը)։ Նույն ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Պետական գնումների գործակալության պետ Արման Սահակյանի գլխավորած բանդան՝ Ֆազի և Գարիկի գլխավորությամբ, Վահան Կարապետյանի հետ ծեծի են ենթարկել մի քանի հոգու ևս՝ ջարդելով նաև մի… Կարդալ ավելին »

«Սասնա ծռեր» երկո՞ւ. Եթե ՕՐՕ-ն ԱԺ չանցնի Սամվել Բաբայանը պատրաստվում է մինչև իսկ զինված ապստամբության. «ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Եթե ՕՐՕ-ն Ազգային ժողով չանցնի՝ Սամվել Բաբայանը պատրաստվում է հետընտրական լայնածավալ բողոքի ակցիաներ կազմակերպել, մինչև իսկ զինված ապստամբություն։ Ըստ էության փորձ է արվելու «Սասնա ծռեր-2»-ը կրկնել ոչ միայն Երևանի, այլև Հայաստանի տարբեր բնակավայրերում։ Բազմաթիվ օջախներում պետական հաստատությունների գրավումը կատարվելու է այն համոզմամբ, որ Հայաստանի ոստիկանական և իրավապահ այլ ստորաբաժանումների ուժերը չեն… Կարդալ ավելին »