Ամենօրյա արխիվներ: 16.03.2017

Վարչապետն ընդունել է «Վեոլիա» ընկերության փոխնախագահին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի ջրամատակարարման համակարգում նախատեսվող ծրագրերին առնչվող մի շարք հարցեր: Մալիկա Գենդուրին շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ սերտ համագործակցության համար և ավելացրել, որ պարբերաբար աշխատում են ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ՝ ներդրումային ծրագրերի իրականացման, մեր… Կարդալ ավելին »

Կարեն Կարապետյանը հանձնարարել է վերհանել վառելանյութերի ոլորտում առկա խնդիրները և մշակել դրանք կանխարգելելու հստակ մեթոդաբանություն

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Անդրադառնալով բենզինի և դիզելային վառելիքի որակին՝ վարչապետը նշել է. «Մեր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել են խնդիրներ բենզինի և դիզելային վառելիքի որակի վերաբերյալ: Նշված խնդիրը հաճախ պայմանավորվում է վառելիքի տեսակների… Կարդալ ավելին »

Սմոլինգ. Աշխարհի յուրաքանչյուր ֆուտբոլիստ գիտի, թե ով է Միկին

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Քրիս Սմոլինգն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում անդրադարձել է նաև թիմակից Հենրիխ Մխիթարյանին. «Պատահական չէ, որ Մխիթարյանն այդքան լավն է, սակայն նա նաև շատ անկանխատեսելի է: Աշխարհի յուրաքանչյուր ֆուտբոլիստ գիտի, թե ով է Միկին: Բայց մեկ այլ բան է իմանալ, այլ բան խաղալ նրա հետ: Ես բախտավոր եմ, որ նա մեր թիմում… Կարդալ ավելին »

Մոնակոյի հարձակվող Մբապեն առաջին անգամ հրավիրվել է Ֆրանսիայի հավաքական

Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը ներկայացրել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք կնախապատրաստվեն Աշխարհի 2018 թվականի առաջնության որակավորման փուլի` Լյուքսեմբուրգի և Իսպանիայի հավաքականների հետ հանդիպումներին: Դարպասապահներ. Ուգո Լյորիս («Տոտենհեմ»), Բենուա Կոստիլ («Ռեն»), Ալֆոնս Արեոլա (ՊՍԺ): Պաշտպաններ. Լայվեն Կուրզավա (ՊՍԺ), Բենժամին Մենդի («Մոնակո»), Լորան Կոսյելնի («Արսենալ»), Ադիլ Ռամի («Սևիլիա»), Սամուել Ումտիտի («Բարսելոնա»), Պրեսնել Կիմպեմբե (ՊՍԺ),… Կարդալ ավելին »

Պարգևատրում

Մարտի 15-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն այցելել է հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր և տեղում հանրապետության նախագահի պարգևները հանձնել փետրվարի 25-ին հակառակորդի կողմից ձեռնարկված հարձակողական գործողությունը չեզոքացնելու ընթացքում աչքի ընկած զինծառայողներին: Շնորհակալություն հայտնելով պարգևատրվածներին գերազանց ծառայության համար և շնորհավորելով վերջիններիս գերագույն գլխավոր հրամանատարի կողմից նման բարձր պատվի արժանանալու կապակցությամբ՝ բանակի… Կարդալ ավելին »

ԵՄ-ն մտահոգված է Ջրառատի դեպքերով և ակնկալում է իրավապահների համարժեք գործողությունները

Եվրամիությունը մտահոգված է նախընտրական շրջանում Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում արձանագրված բռնության դեպքերով և իրավապահներից համարժեք գործողություններ է ակնկալում, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Իհարկե, մենք շատ մտահոգված և անհանգստացած ենք, քանի որ, ինչպես ականատես ենք եղել այլ երկրներում, բռնությունը կարող է ձնագնդի էֆեկտ ունենալ: Երբ դու համարժեք չես… Կարդալ ավելին »

Առաքել Մովսիսյանը տեղյակ չէ ԿԸՀ-ի պահանջից

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ), իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) թեկնածու Առաքել Մովսիսյանը խախտել է Ընտրական օրենսգրքի պահանջները։ Երեկ Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Մովսիսյանը խոստացել էր ասֆալտապատել կենտրոնական փողոցը։ Տեսանյութը հրապարակել էր Tert.am-ը։ Ընտրական օրենսգրքով՝ նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ… Կարդալ ավելին »

Օսկանյանը ողջունում է «Սասնա ծռերի» հայտարարությունը

ՕՐՕ դաշինքի առաջնորդներից, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը պատասխանում է «Ազատության» հարցերին. «Ազատություն». — Պարոն Օսկանյան, նախ կուզենայի Ձեր քաղաքական գնահատականը՝ Ջրառատում տեղի ունեցած արյունալի միջադեպի կապակցությամբ, որում, ըստ Ձեր դաշինիքի աջակիցների, ներգրավված են նաև Հայաստանի փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը, ոստիկանության գնդապետ Լեռնիկ Երանոսյանը, ովքեր Ջրառատի հանրապետական գյուղապետի քեռիներն են: Ձեր աջակիցներից Լեռնային Ղարաբաղի պաշտպանության… Կարդալ ավելին »

Բուժհիմնարկում Վահրամ Բաղդասարյանին խնդրեցին վերանորոգել ճանապարհները (տեսանյութ)

ՀՀԿ ցուցակով առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու Վահրամ Բաղդասարյանն իր նախընտրական քարոզարշավն է անցկացնում Լոռու մարզում։ Վանաձորի «Հիվանդությունների հսկման և կանխարգելման» ազգային կենտրոնի կոլեկտիվը թեկնածուի հետ հանդիպման ժամանակ բարձրացրեց թաղամասային անմխիթար ճանապարհների չլուծվող խնդիրը։ Եվս մեկ բուժհիմնարկությունում՝ զինվորական հոսպիտալում անձնակազմին հետաքրքրել է սահմանում տիրող վիճակն ու ազգային անվտանգության հարցը։ Մանրամասները՝ տեսանյութում https://youtu.be/NPQZ1aGOgjw   «Ա1+»