Ամենօրյա արխիվներ: 15.03.2017

ՀՀԿ-ն բազմիցս չարաշահել է վարչական ռեսուրսը․ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»

Ըստ ԹԻ հակակոռուպցիոն կենտրոնի կատարած ուսումնասիրության, ընտրակաշառքներ են բաժանում նաև որոշ ոչ իշխանական համարվող ուժեր: «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը նախընտրական քարոզարշավի մեկնարկից մինչ այսօր վարչական ռեսուրսի չարաշահման բազմաթիվ դեպքեր է արձանագրել։ Ուսումնասիրության հեղինակների խոսքով՝ հիմնականում իշխող Հանրապետական կուսակցությունն է չարաշահումներ թույլ տվել։ «Տարածքային և տեղամասային ընտարական հանձնաժողովների անդամների մասնակցություն քարոզարշավին, 10 այդպիսի դեպք է գրանցվել,… Կարդալ ավելին »

Տնտեսագետը հակադարձում է վարչապետին․ Գազի այս սակագնով «մեզ կողոպտում են»

Նորք Մարաշ համայնքում քարոզչություն իրականացնող վարչապետը երեկ առաջարկել էր՝ եթե որևէ մեկը գիտի, թե ինչպես նվազեցնել գազի ու էլեկտրաէներգիայի սակագները, թող հրապարակավ ասի: «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի պատգամավորի թեկնածու, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը պնդում է, որ գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների չափը հիմնավորված չէ: «Մեզ ուղղակի կողոպտում են Հայաստանի իշխանությունները, «Գազպրոմ»-ի ներկայացուցիչների հետ մեկտեղ, էլեկտրացանցի ներկայացուցիչների հետ մեկտեղ։… Կարդալ ավելին »

Միջադեպ «Ելք» դաշինքի քարոզչության ընթացքում

Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ «Ելք» դաշինքի քարոզչության ընթացքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում: «Ելքի» դաշինքի երրորդ համար Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Երևանի Նոր Նորք համայնքում, այն բանից հետո, երբ ընդդիմադիրները նկատել են, որ մարզադպրոցի ներսում տեղադրված է «Ծառուկյան դաշինքի» թեկնածու Արթուր Մամոյանի պաստառը, և փորձելով մտնել մարզադպրոց հանդիպել են արգելքի:… Կարդալ ավելին »

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ ԵՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ և բազմակողմ ձևաչափով հարաբերությունների օրակարգին և համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել տարբեր ոլորտներում բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը,… Կարդալ ավելին »

Վարչապետը Թուրքմենստանի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է երկկողմ կապերի զարգացմանն ուղղված հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Թուրքմենստանի էներգետիկայի նախարար Չարիմիրատ Պուրչեկովին, ով Հայաստան է ժամանել հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով: Ողջունելով հյուրին կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է զարգացնելու երկու երկրների միջև հարաբերությունները՝ ավելացնելով, որ տնտեսության ու հատկապես էներգետիկայի ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ: Դրա իրացման համատեքստում զրուցակիցները կարևորել… Կարդալ ավելին »

«Սպառողական շուկայի զարգացումը բխում է թե´ պետական, թե´ հասարակական հատվածի շահերից». Կարեն Կարապետյանը մասնակցել է «Սննդամթերքի անվտանգությունը՝ սպառողի իրավունք» համաժողովին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել «Սննդամթերքի անվտանգությունը՝ սպառողի իրավունք» համաժողովի բացմանը: Մարտի 15-ը Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Վարչապետը ողջունել է առաջին անգամ Սննդամթերքի անվտանգության ծառայության կողմից Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը նշելու նախաձեռնությունը՝ վստահություն հայտնելով, որ դա լավ ավանդույթ կդառնա և կնպաստի ամենատարբեր ոլորտների սպառողների պաշտպանվածության, իրազեկվածության բարձրացմանը: «Մենք պետք է… Կարդալ ավելին »

Ալիև. «Այժմ առաջին հերթին պետք է վերսկսել բանակցությունները»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անհրաժեշտ է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով բանակցությունների վերսկսումը: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Փարիզում երեքշաբթի օրը բրիֆինգի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ բանակցությունների արդյունքով հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Այժմ առաջին հերթին պետք է վերսկսել բանակցությունները»,- ասել է Ալիևը՝ նշելով, որ «ստատուս-քվոն անընդունելի է»: Նա նաև կողմ է… Կարդալ ավելին »

Կասիլյաս. Կարծում եմ՝ ՉԼ-ի ֆավորիտը մնում է «Ռեալը»

«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը մեկնաբանել է «Յուվենտուսի» հետ ՉԼ-ի 1/8 եզրափակչում անցկացրած հանդիպման արդյունքը: Տնային խաղում պորտուգալական թիմը 0:2 հաշվով պարտություն էր կրել, իսկ հյուրընկալվելիս զիջեց 0:1 հաշվով. «Անկասկած, հեռացումները ազդեցին խաղերի ելքի վրա: Չի կարելի ասել, թե «Յուվենտուսն» արժանի չէր քառորդ եզրափակիչ դուրս գալուն, բայց երկու կարմիր քարտերն ու 11-մետրանոցը մեր՝ պայքարը շարունակելու շանսերը… Կարդալ ավելին »

Ռուս-թուրքական հաշվենկատ խաղերը, Թրամփի դերն ու քրդական գործոնը

«Թուրքիան ծրագրում է ռազմարշավ ձեռնարկել Սիրիայի հյուսիսում՝ ընդդեմ քրդերի, սակայն Ռուսաստանը ցանկություն չունի վատթարացնել հարաբերությունները նրանց հետ: Կա նաեւ Թրամփի գործոնը»,- Die Welt հանդեսում գրում է Յուլյա Սմիռնովան: «Նախագահ Էրդողանի ռազմական օպերացիայի հաջորդ թիրախը գտնվում է թուրք-սիրիական սահմանից 40 կմ հեռավորության վրա: Դա Մանբիջ քաղաքն է, որը 2016թ.-ին ազատագրվեց «Իսլամական պետության» զինյալներից եւ մինչ օրս… Կարդալ ավելին »