Daily Archives: 14.03.2017

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԺԱՄԱՆԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ

By | 14.03.2017

Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան: Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Հանրապետության Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը: Այցի շրջանակներում Նախագահն այսօր կհյուրընկալվի Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, որտեղ հանդիպում կունենա բուհի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ, հանդես կգա ելույթով և կպատասխանի հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:… Read More »

Բացվել է ՊԵԿ մոնիթորինգի կենտրոնը. ստուգումները կլինեն շատ ավելի հասցեական ու արդյունավետ

By | 14.03.2017

Պետական եկամուտների կոմիտեում մեկնարկել է տեխնիկապես հագեցած մոնիթորինգի կենտրոնի աշխատանքը, որի պաշտոնական բացմանը ներկա է եղել վարչապետ Կարեն Կարապետյանը: Էլեկտրոնային կառավարման հատուկ համակարգով զինված հարկային և մաքսային մարմինների մոնիթորինգի կենտրոնի նպատակն է որակապես բարելավ¬ել ու նոր մակարդակի բարձրացնել ՊԵԿ-ում իրականացվող վերլուծական և ռիսկերի բացահայտման գործընթացները: Այստեղ էլեկտրոնային եղանակով իրականացվելու են ընդլայնված ու կենտրոնացված վերլուծություններ, մշտադիտարկման… Read More »

Գիտության և տեխնոլոգիաների կենտրոն. ռուսական հեռուստաալիքը Հայաստանի մասին ռեպորտաժ է պատրաստել

By | 14.03.2017

Մարտի 15-ին նախանշված Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ՌԴ այցին ընդառաջ «Ռոսիա-24» հեռուստաալիքը «Вести Недели» («Շաբաթվա լուրերը») հաղորդման շրջանակում ծավալուն ռեպորտաժ է պատրաստել Հայաստանի մասին, որի ընթացքում անդրադարձել է Հայաստանում գիտական և տեխնոլոգիական զարգացումներին: «Հայաստանի տնտեսության յուրահատկությունն այն է, որ լեռների արանքում սեղմված Հայաստանը, որը չունի դեպի ծով ելք, ինչպես նաև՝ հարուստ բնական ռեսուրսներ, կարող… Read More »

Թերեզա Մեյն ազդարարել է շոտլանդացի պատասխանատուներին

By | 14.03.2017

Բրիտանիայի վարչապետը Շոտլանդիայի անկախության երկրորդ հանրաքվեի կապակցությամբ զգուշացրել է այդ տարածքի իշխանություններին: Լոնդոնից Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը երկուշաբթի օրը ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալու գործընթացի կապակցությամբ ասել է. «Մենք ԵՄ-ից հեռանալու շուրջ բանակցություններ ենք վարում և այդ բանակցություններում ձգտում ենք այնպիսի համաձայնության, որից կշահեն բոլորն, այդ թվում Շոտլանդիայի ժողովուրդը»: Ցա հայտնելով… Read More »

Թուրքիան դադարեցրեց հարաբերությունները Նիդերլանդների հետ

By | 14.03.2017

Թուրքիան ամենաբարձր մակարդակում դադարեցրել է Նիդերլանդերի հետ իր հարաբերությունները: Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, Թուրքիայի պետական այրերի հանրահավաքների ծրագիրը չեղարկելու հիմամբ Ամեստերդամի կառավարության քայլերի պատճառով, Անկարան երկուշաբթի օրը խզել է Նիդերլանդների հետ իր հարաբերությունները: Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշն այդ երկրի կառավարության նիստից հետո հայտարարեց, որ քանի դեռ Նիդերլանդները չի հատուցել կատարվածի համար, դադարեցվում են Անկարա-Ամեստերդամ բարձր մակարդակի հարաբերությունները… Read More »

Der Spiegel․ 2017-ին կարող է սկսվել եվրագոտու փլուզումը

By | 14.03.2017

Չնայած վերջին յոթ տարիները ամենակայունն էին եվրոպական տնտեսության համար, բայցեւայնպես 2017-ին կարող է սկսվել եվրագոտու փլուզումը։ Ընդ որում այս անգամ ռիսկերը ոչ թե տնտեսական, այլ քաղաքական բնույթի են, գրում է Der Spiegel–ը։ Մտավախություն կա, որ Բրիտանիայի օրինակով մյուս երկրներն էլ կարող են երես թեքել եվրագոտուց։ Այս մտավախությունները առավել ուժգնանում են ՆԻդեռլանդներում,  Ֆրանսիայում, Իտալիայում գալիք ընտրությունների… Read More »

Սեյրան Օհանյանը զրուցել է Լևոն Երանոսյանի հետ. հնարավոր է ներողություն խնդրի. «Ժողովուրդ»

By | 14.03.2017

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 12-ին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական հանդիպումն ավարտվել էր ՀՀԿ-ականների հետ վիճաբանությամբ ու կրակոցով: Բանն այն է, որ Ջրառատի գյուղապետ, ՀՀԿ-ական Սամվել Գալստյանը սպառնալիքներ է հնչեցրել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների հասցեին: Դրանից հետո տեղի է ունեցել վիճաբանություն, ծեծկռտուք: Վիճաբանության մասնակիցներից ՀՀ փոխոստիկանապետ, ՈԶ հրամանատար Լևոն Երանոսյանի եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը,… Read More »

Տարոն Մարգարյանն ու իր աներձագը Միհրան Պողոսյանին հասկացրել են, որ իրենք նաև Զեյթուն համայնքից են լուրջ քվեներ տանելու. «Ժողովուրդ»

By | 14.03.2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ ներսում խմորումները շարունակվում են: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներձագը՝ Երեւանի թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Ռոբերտ Սարգսյանը, նախընտրական շտաբներ է բացել ոչ միայն Ավանում, այլ նաեւ Զեյթուն համայնքում, որը համարվում է ՀՀԿ-ական մեկ այլ թեկնածուի՝ Միհրան Պողոսյանի «տարածքը»: Ընդ որում, միայն Ռուբինյանց փողոցում Ռ. Սարգսյանը երկու… Read More »

Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանի հետ Մոսկվա մեկնում նաև Վիգեն Սարգսյանը. «Ժողովուրդ»

By | 14.03.2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախորդ շաբաթ Փարիզում Ֆրանսիայի նախագահ Օլանդի հետ ԼՂ խնդրում տիրող իրավիճակը քննարկելուց հետո Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով այսօր մեկնելու է Մոսկվա: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկվելիք հիմնական թեման եւս լինելու է Արցախյան հակամարտության կարգավորման հարցը: Ըստ նախագահականի հաղորդագրության. «Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն նաեւ միջազգային եւ… Read More »