Ամենօրյա արխիվներ: 13.03.2017

«Իսլամական պետությունն» ավելի ակտիվորեն է թիրախավորում Գերմանիան

«Սահմանադրության պահպանության հարցերով դաշնային գերատեսչության տվյալներով՝ Գերմանիայում աճում է ագրեսիվ գործողությունների պատրաստ իսլամիստների թիվը: Հակահետախուզական ծառայության ղեկավար Հանս–Գեորգ Մասենը չի թաքցնում, որ սրանից առավել բարձր ահաբեկչական սպառնալիքի աստիճան սահմանել հնարավոր չէ»,- գրում է Die Welt-ը: «2016թ.-ին Գերմանիան դարձել է «Իսլամական պետության» թիրախ-երկրների առաջատարներից»,- ասել է Մասենը: Այդ ամենից բացի, ըստ նրա, Գերմանիայում նկատվում է ագրեսիվ… Կարդալ ավելին »

Իրաքի բանակն ազատագրում է Մոսուլի արևմտյան հատվածը

Մոսուլի ռազմական գործողությունների հրամանատարը քաղաքի արևմուտքում գտնվող Ալ-Նեֆթի ազատագրման և իրաքյան ուժերի առաջընթացի մասին է տեղեկացրել: Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ հայտարարություն տարածելով, Աբդոլամիր Յարոլլահը նշել է, որ երկուշաբթի օրը, ահաբեկչության դեմ պայքարող իրաքյան ուժերին հաջողվել է ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին դուրս մղել Ալ-Նեֆթի շրջանից: Նրանք առաջանում են դեպի Ալ-Մովազաֆինի շրջան: Իրաքի բանակի սպա Ջաբբար Հասանն ասել է.«Մոսուլի… Կարդալ ավելին »

Փաշինյան․ Իշխանությունը փորձում է խորացնել իր իսկ ստեղծած ճահիճը

«Ելք» դաշինքի անդամներն այսօր կրկին շրջեցին Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի բակերով՝ բնակիչներին համոզելու, որ ելք կա։ Նիկոլ Փաշինյանը բակերում հայտարարում էր՝ Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված թեկնածուները «լռության ուխտավորներ են» ու այս ընտրություններով իշխող կուսակցությունը փորձում է խորացնել իր իսկ ստեղծած ճահիճը․ — «Այդ պատգամավորության թեկնածուներից է Արտակ Սարգսյանը, որը առաջադրված է Արաբկիրում, Ռոբերտ Սարգսյանը, որը առաջադրված… Կարդալ ավելին »

Բաղդասարյանն անիրական է համարում ընդդիմադիրների նախընտրական խոստումների իրագործումը

Թիվ 9 ընտրատարածքում իշխող կուսակցության կողմից ռեյտինգային ցուցակով առաջադրված Վահրամ Բաղդասարյանն աբսուրդ է համարում ընդդիմադիրների կողմից հնչեցված նախընտրական խոստումների իրագործումը մեկ ամսում, նույնիսկ մեկ տարում: Միաժամանակ իշխող քաղաքական ուժի ղեկավար ներկայացուցիչը խոստացավ, թե իրենք 2018-ին կապահովեն «արդեն դինամիկ աճ, 19-20 թվականներին՝ թռիչքային աճեր»: Հիշեցնենք, օրերս «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Վանաձորում հայտարարեց, թե մեծամասնություն ունենալու… Կարդալ ավելին »

Ծառուկյան․ Ով մեղավոր է երկրում ստեղծված վատ վիճակի համար, պետք է հեռանա

«Ծառուկյան դաշինքն» այսօր ընտրողների հետ հանդիպումներ է անցկացնում Արագածոտնի մարզում: Գագիկ Ծառուկյանը, ով ընթացիկ նախընտրական քարոզարշավի ընթացում դեռևս չի խոսել իշխանափոխության անհրաժեշտության մասին, Ապարանում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե «ով մեղավոր է երկրում ստեղծված վատ վիճակի համար, պետք է հեռանա»: Իր ելույթում դաշինքի առաջնորդը մեծ տեղ հատկացրեց Հայաստանի տնտեսական վիճակի բարելավմանը՝ առաջնային խնդիր համարելով ցածր… Կարդալ ավելին »

Էլինար Վարդանյան. Այս ընտրությունները յուրահատուկ են լարվածությամբ

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքը երեկ հայտարարել էր, որ կեսօրին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի գյուղապետ, Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ներկայացուցիչ Սամվել Գալստյանը, ով, ըստ դաշինքի հաղորդագրության, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի բարեկամն է, իսկ գյուղն էլ՝ Երանոսյանի ծննդավայրն է, սպառնալիքներ է հնչեցրել գյուղի բնակչի, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակրի նկատմամբ։ Ըստ հաղորդագրության, գյուղապետի շրջապատը ներկայացնող անձանցից մեկը դաշինքի կողմնակցի վրա ատրճանակ է… Կարդալ ավելին »

Ուսման վարձի լրացուցիչ զեղչ՝ ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների համար

Պաշտպանության նախարարության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակահատվածում միայն մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայողները, որոնք մարտական գործողություններին չեն մասնակցել և արդեն զորացրվել են, Հայաստանի բուհերում սովորելիս կարող են օգտվել լրացուցիչ 20 տոկոս զեղչից, Ֆեյսբուքի իր էջում գրել է պաշտպանության նախարարության մամուլ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ըստ… Կարդալ ավելին »

ԵՄ-ն երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Եվրոպական Միությունը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին Ղրիմի թերակղզու բռնակցման կապակցությամբ: Պատժամիջոցները վերաբերում են 150 անձանց և 37 ընկերությունների, որոնք, ըստ Բրյուսելի, պատասխանատու են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտելու համար: Մոսկվայի դեմ պատժամիջոցները առաջին անգամ սահմանվել էին 2014-ի մարտին: Պատժամիջոցների ցանկում, մասնավորապես, ընդգրկված են Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ… Կարդալ ավելին »

Բաքուն հիստերիայի մեջ է

Մարտի 10-ին ԵԱՀԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչությունը նամակ է ուղարկել այդ կազմակերպության ղեկավարությունը, որում արձանագրված է Ղարաբաղում դիսպոզիցիայի փոփոխությունը: «Ցավոք, զորքերի շփման գծում մենք բախվեցինք անընդունելի տարրերի հետ՝ կապված ԵԱՀԿ դիտորդների տեղակայման հետ: Դա նշանակում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի աշխատանքի ոճի փոփոխություն, ինչը չի համապատասխանում նախագահների մակարդակով ձեռքբերված պայմանավորվածություններին»,  նշված է հայտարարությունում: Բաքուն ԵԱՀԿ-ին մեղադրում… Կարդալ ավելին »

Զարիֆ. Իրանի ժողովուրդը պատմության ընթացքում երեք անգամ փրկել է հրեաներին

ԻԻՀ ԱԳ նախարարը պատասխանել է Իրանի մեծ ժողովրդի հասցեին Սիոնիստական ռեժիմի վարչապետի հավակնություններին ու պատմական հերյուրանքներին: ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը կիրակի օրը «Թուիթեր»-ում պատասխանելով Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վերջին հայտարարությանն այն մասին, թե «իրանցիներն իրենց պատմության ընթացքում փորձել են ոչնչացնել հրեաներին ու ձախողել են», նշել է. «Ապացուցելու համար պատմության ընթացքում երեք անգամ… Կարդալ ավելին »