Daily Archives: 12.03.2017

Էրդողանը սպառնալիքներ է հնչեցրել Նիդեռլանդների հասցեին

By | 12.03.2017

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է արգելել նիդեռլանդական օդանավերի չվերթները դեպի Թուրքիա, իսկ իր հոլանդացի ընդդիմախոսներին կոչել է ֆաշիստներ, հաղորդում է Deutsche Welle-ն: Էրդողանը սպառնացել է Ամստերդամին պատասխան միջոցներ ձեռնարկել Թուրքիայի արտաքին գլխավոր գերատեսչության ղեկավար Մեւլութ Չավուշօղլուի մուտքը Նիդեռլանդներ արգելելու համար: Ավելի վաղ, Թուրքիայի նախագահը մի քանի անգամ հայտարարել է, որ եվրոպական երկրների իշխանությունների… Read More »

Թուրքիայում փակել են Հոլանդիայի դեսպանատան ելքն ու մուտքը

By | 12.03.2017

Թուրքիայում ոստիկաությունը անվտանգության նկատառումներով փակել է Հոլանդիայի դեսպանատան ելքն ու մուտքը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն` հղում տալով TACC-ին: «Անվտանգության նկատառումներով`  Անկարայում Հոլանդիայի դեսպանատան մուտքն ու ելքը փակ են »,- հայտնել է պաշտոնական աղբյուրը: Նշվում է, որ նման միջոցառումները կարող են կապված լինել Թուրքիայի քաղաքացիների հնարավոր ընդվզման հետ` կապված Թուրքիայի և Նիդերլանդների պաշտոնական հարաբերությունների լարվածության… Read More »

Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Ղարաբաղյան հակամարտության շուրջ ձեռբերված համաձայնությունները պետք է կյանքի կոչվեն

By | 12.03.2017

ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, շեշտել է, որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ձեռք բերված համաձայնությունները պետք է կյանքի կոչվեն: Այս մասին իրազեկում է Artsakhpress լրատվականը: Դիվանագետի խոսքով՝  համանախագահներն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ քննարկել են բանակցային սեղանին դրված գաղափարները: Նա նաև ընդգծել… Read More »

Մեյը Եվրամիությունից պահանջում է Լոնդոնին վերադարձնել 9 մլրդ եվրո

By | 12.03.2017

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Եվրամիությունից պահանջում է Լոնդոնին վերադարձնել այն 9 մլրդ եվրոն (11 մլրդ դոլար), որն այժմ գտնվում է Եվրոպական ներդրումային բանկում: Այս մասին հայտնում է The Sunday Times-ը: Լոնդոնում համարում են, որ Բրյուսելը պետք է Brexit-ի նախաշեմին Մեծ Բրիտանիային վերադարձնի նաեւ Եվրոպական ներդրումային բանկի կապիտալի իր մասնաբաժինը: Համապատասխան փաստաթուղթը կազմել է իրավաբան… Read More »

«Արդյո՞ք հաջորդ Ուկրաինան մենք ենք լինելու». Բելառուսում տագնապած են

By | 12.03.2017

«Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ հարաբերություններն ու շփումները երբեք դյուրին չեն եղել. վերջին 20 տարիները հիշեցնում են «ամերիկյան բլուրներ» ատրակցիոնը՝ փոփոխվող անցումներով՝ դաշնակիցների կարգավիճակից հասնելով մինչեւ հակառակորդների, որոնք հրապարակայնորեն վիճաբանության մեջ են միմյանց հետ»,- ամերիկյան Los Angeles Times թերթում գրում է Սաբրա Այրեսը: «Բելառուսն այժմ համալրել է Ռուսաստանի անհանգիստ հարեւանների շարքը՝ տարածաշրջանում մոսկովյան հավակնությունների պատճառով: Հարաբերությունները… Read More »

Մարդու իրավունքները քաղաքական գործիք են տարածաշրջանային իշխանավորների համար

By | 12.03.2017

«Որոշ հարցեր՝ այդ թվում Բահրեյնին վերաբերող հարցը լուրջ կերպով չի արծարծվում միջազգային համագումարներում և ցավոք մարդու իրավունքների հարցը միջոց է ծառայում քաղաքական նպատակների համար»․ասել է Իսլամական խորհրդարանում հյուսիսային իրանահայության պատգամավորը: «Հոզե» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Բահրեյնի քաղաքացիների դեմ Ալե Խալիֆայի վարչակազմի բռնություններին, Կարեն Խանլարյանն ասել է.«Աշխարհում մարդու իրավունքների թեմային վերաբերող բազում հարցեր կան, սակայն երբ… Read More »

Իրանական «Կույր կետ» ֆիլմը շահել է Մեքսիկայի կինոփառատոնի մրցանակը

By | 12.03.2017

Իրանական «Կույր կետ» ֆիլմը շահել է Մեքսիկայի «Լաս Կրուսես» կինոփառատոնի լավագույն ռեժիսոր մրցանակը: ԻՍՆԱ լրտվական գործակալության հաղորդման համաձայն՝ շաբաթ երեկոյան կայացած միջոցառման ընթացքում Մեհդի Գոլեսթանիի «Կույր կետ» ֆիլմը երկարամետրաժ ֆիլմերի մրցութային բաժնում ընտրվել է ներկայացված 12 ֆիլմերի միջից: Այս ֆիլմը մասնակցել էր նաև Ֆաջրի 34-րդ կինոփառատոնի մրցույթում: «Լաս կրուսես» միջազգային կինոփառատոնը մարտի 8-12 կայացել է Մեքսիկայի… Read More »

Սիրիայում ամերիկյան զորքերի հարձակումներից խաղաղ բնակիչներ են զոհվել

By | 12.03.2017

Սիրիայի Հասակա քաղաքի հարավային արվարձանային շրջանի վրա ԱՄՆ ղեկավարությամբ միջազգային կոալիցիայի կործանիչների հարձակման հետևանքով, զոհվել է հինգ խաղաղ բնակիչ: «Ալ-Ահդ» գործակալության փոխանցմամբ՝ շաբաթ օրն ամերիկյան կործանիչները ռմբակոծել են Հասակայի հարավային Բաաջ գյուղը, ինչի հետևանքով զոհվել է հինգ խաղաղ բնակիչ մի քանի ուրիշներ վիրավորվել են: Հասական միասնաբար կառավարվում է Սիրիայի կառավարական ուժերի և քրդերի կողմից: Վերջին… Read More »

Պաշտոնից հեռացված Հարավային Կորեայի նախագահը ներողություն է խնդրել երկրի բնակիչներից

By | 12.03.2017

Պաշտոնից հեռացված Հարավային Կորեայի նախագահը պաշտոնապես ներողություն է խնդրել երկրի բնակիչներից: «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Պակ Կըն Հեյը խոստացել է դատական իշխանության հետ համագործակցել կոռուպցիոն և քաղաքական  սկանդալին առնչվող իրողությունները պարզելու համար: Պակ Կըն Հեյի ընդդիմադիրները պահանջում են, որ նա առավելագույն պատիժը կրի իշխանությունը չարաշահելու պատճառով: Հարավային Կորեայի սահմանադրական դատարանը մարտի 10-ին միաձայն հաստատել է… Read More »

Ռուսաստանը միակ լուրջ ուժն է ԻՊ-ի դեմ. Բաշար ալ-Ասադ

By | 12.03.2017

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը չինական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Ռուսաստանն անվանել է միակ ուժը, որն արդյունավետ պայքարում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, Ասադի խոսքով` Դամասկոսը ջիհադականների դեմ պայքարում դեռևս որևէ հստակ գործողություններ չի տեսնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից, որն ԻՊ-ի դեմ պայքարն իր քաղաքականության առաջնային հարցերից էր անվանում: «Միակ… Read More »