Ամենօրյա արխիվներ: 11.03.2017

Հայաստանը շատ լուրջ է մոտենում ՀԱՊԿ ինտեգրացիոն միավորմանը. Վիգեն Սարգսյան

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հիմնադիր անդամներից մեկն է և միշտ շատ լուրջ է մոտենում այդ ինտեգրացիոն միավորմանը: Այսօր «Վալդայ» երկխոսության  միջազգային ակումբի արտագնա նիստի ընթացքում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ «Տարածաշրջանային առումով մեր արտաքին քաղաքականության հիմնարար բաղադրիչն է ռազմավարական միությունը Ռուսաստանի Դաշնության հետ, որն ամրագրված է մի շարք երկկողմ և տարածաշրջանային համագործակցության… Կարդալ ավելին »

Օրվա Աստղագուշակ

Խոյ-  Ձեր առջև նոր հեռանկարներ են բացվում, մնում է միայն, որ դուք կարողանաք դրանք ճիշտ գնահատել: Վստահեք ձեր ենթագիտակցությանը, սակայն նաև մի զլացեք լսել շրջապատի խորհուրդները: Այսօր կարելի է ֆինանսական խնդիրներ լուծել, քննարկել սեփականության հետ կապված հարցեր: Խնդիրներ կծագեն մտերիմների հետ հարաբերություններում: Բանն այն է, որ դուք այսօր չեք ընդունում և նկատում ձեր սխալները, ինչը… Կարդալ ավելին »

Սեռական հարաբերությունը 16 տարին չլրացած անձի հետ

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները մարտի 10-ին, ժամը 9-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և բերման են ենթարկել 1993 թ. ծնված Պետիկ Կ.-ին, որը 2016թ. հունսի 9-ից Եղեգնաձորի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 141 հոդվածի (Սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ) 2-րդ մասի 1-ին… Կարդալ ավելին »

Մահ՝ անզգուշությամբ

Ոստիկանության ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 9-ին, ժամը 19.20-ին, 1985 թ. ծնված Սիրակ Ս.-ն ներկայացել է ոստիկանության Կենտրոնականի բաժին. նա մարտի 9-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Խափանման միջոցը՝ կալանք:  

Խուլիգանություն, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության իրականացնող անձին դիմադրություն ցույց տալով

Մարտի 10-ին, ժամը 2.45-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1973 թ. ծնված Կարեն Մ.-ն, որը 2014թ. ապրիլի 16-ից Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Խուլիգանությունը, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի… Կարդալ ավելին »

Օհանյանի ղեկավարած դաշինքը 30 հազարի դիմաց պարտադրում է 8-10 ձայն բերել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՕՐՕ դաշինքը մարզերում աշխատանքի է ընդունում ակտիվիստների, 30 հազար դրամ աշխատավարձով, որի դիմաց պարտավոր են 8-10 ձայն բերել։ Տեղեկություն ստացանք Վանաձորից, որ ընտրությունները բոյկոտող Հիմնադիր խորհրդարանի վանաձորյան ակտիվը նույնպես աջակցում է ՕՐՕ դաշինքին։ Լուրը ճշտելու նպատակով դիմեցինք ՀԽ անդամ Ալեք Ենիգոմշյանին։ Նա ասաց, թե տեղյակ չէ, խորհուրդ տվեց խոսել Հասմիկ Էվոյանի… Կարդալ ավելին »

ՕՐՕ-ի հավաքի «մարդաշատության» գաղտնիքը. ավտոբուսով մարդիկ են բերվել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Օհանյան-Րաֆֆի-Օսկանայն» դաշինքի երեկ Աբովյանի մշակույթի տանը կայացած հավաքը շատերի համար անսպասելի բավական մարդաշատ է եղել։ «Ժամանակ»-ին հաջողվեց պարզել, որ այդ «մարդաշատ» հավաքին ընդամենը 170 հոգի է եղել Աբովյան քաղաքից։ Հավաքի մնացած մոտ 350 հոգին Սեյրան Օհանյանի հայրենի  Մրգաշեն գյուղից են բերվել ավտոբուսներով։ Հիշեցնենք, որ ծնվել է Շուշի քաղաքում, բայց միջնակարգ դպրոցն… Կարդալ ավելին »

Իրադրությունն առաջնագծում

Մարտի 10-ին և լույս 11-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 30 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 100 կրակոց: Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), իսկ հյուսիսային ուղղությամբ՝ 82 միլիմետրանոց ականանետ (1 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել… Կարդալ ավելին »

Ղարաբաղյան կարգավորումը ռուս-ամերիկյան ջերմացման եզակի հնարավորություն է բացում. Քերրի Քավանո

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Վաշինգտոնին եւ Մոսկվային հարաբերությունները բարելավելու եզակի հնարավորություն է տալիս, «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, դեսպան Քերի Քավանոն. «Միանշանակ, նախագահ Թրամփը կցանկանար բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Հավատացած եմ, որ Լեռնային Ղարաբաղը կարող է դրա հնարավորությունը տալ, թույլ տալով Ռուսաստանին եւ Միացյալ Նահանգներին արդյունավետ աշխատելով միասին, այս հակամարտությունը խաղաղ… Կարդալ ավելին »

Ռուսաստանը ԱՄՆ-ից բացատրություն է պահանջել CIA-ի լրտեսության փաստաթղթերի կապակցությամբ

Ռուսաստանի ԱԳ նախարարությունն ԱՄՆ-ից բացատրություն է պահանջել այդ երկրի Կենտրոնական հետախուզական վարչություն՝ CIA-ի լրտեսության փաստաթղթերի կապակցությամբ: ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ուրբաթ օրն ասել է, որ ամերիկացի պաշտոնյաները պետք է պատասխանատվություն կրեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցները CIA-ի կողմից գաղտնալսելու կապակցությամբ «Վիքիլիքս»-ի բացահայտումների համար: Ռուսաստանի ԱԳ նախարարության ներկայացուցչի ընդգծմամբ, այս հարցը… Կարդալ ավելին »