Ամենօրյա արխիվներ: 09.03.2017

ԵՀՄՖ հայտարարությունը` Հայաստանում ազատ մամուլի ճնշման վերաբերյալ

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի Նախագահության մամլո քարտուղարությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Ամիսներ առաջ ԵՀՄՖ-ի նախագահությունը ստացել էր «Նյուզպրես» լրատվական գործակալության ղեկավար Արիանա Հովսեփյանի դիմումը նրա նկատմամբ ՀՀ պատկան մարմինների կողմից անօրինական հետապնդումներ կազմակերպելու շուրջ: ԵՀՄՖ-ի նախագահությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որ իր իրավաբանների կողմից կուսումնասիրվի ուժգնացող, սկանդալի տպավորություն թողած այս գործը և… Կարդալ ավելին »

ՌԴ-ում 10 գեներալներ Պուտինի հրամանով ազատվել են զբաղեցրած պաշտոններից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոններից ազատել է իրավապահ համակարգի 10 գեներալների: Որոշման վերաբերյալ պարզաբանումներ չեն տրվել, բայց Ներքին գործերի նախարարության բարձրաստիճան ղեկավարներին հասցեագրած ուղերձում Պուտինը նշել է, որ իրավապահները պարտավոր են ավելի լավ աշխատել ահաբեկչության և ապօրինի միգրացիայի դեմ պայքարի, ինչպես նաև ճանապարհային վթարների և դեռահասների շրջանում ինքնասպանությունների կանխման հարցերում:   «Ազատություն» ռ/կ

Արմեն Մարտիրոսյան․ Վիգեն Սարգսյանի հայտարարությունը «խոստովանական ցուցմունք է»

«Օհանյան — Րաֆֆի — Օսկանյան» դաշինքը կոշտ է արձագանքում Պաշտպանության նախարար, Հանրապետականի ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանի երեկվա հայտարարությանը, թե անգամ տեղամասերում բավարար վստահված անձ չունեցող ուժերն են փորձում մրցել ՀՀԿ-ի թիմի հետ: «Ո՞վ պետք է մրցի այդ թիմի հետ: Այն ուժը, որը երկու հազար հոգի չի կարում հավաքի, որպեսզի լրացնի վստահված անձերի տեղե՞րը ընտրատեղամասերում:… Կարդալ ավելին »

Վեդիի բնակիչ տարեց կումունիստը վստահ է․ «Ընտրությունները, միևնույն է, կեղծվելու են»

ՀԿԿ-ի ներկայացուցիչներն այսօր քարոզարշավ իրականացրեցին Արարատի մարզի Վեդի քաղաքում: Վեդիում ընտրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ Հայաստանի Կոմունիստական կուսակցության տեղի անդամներից մեկը համոզմունք հայտնեց, որ առաջիկա ընտրությունները կեղծվելու են: Այդ մասին, տարեց կոմունիստի խոսքով, իրեն հայտնել է «իշխանություններին մոտ կանգնած աղբյուրը»: ՀԿԿ ցուցակում 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Վազգեն Սաֆարյանը, մինչդեռ, ընտրողներին խորհուրդ տվեց հավատալ իրենց ծրագրին և… Կարդալ ավելին »

Ծառուկյանը խոստանում է բարեգործությունը շարունակել ապրիլի 2-ից հետո

Գագիկ Ծառուկյանը, ով ավելի հարուստ է, քան նախընտրական այլ դաշինքների և կուսակցությունների ընտրացուցակները գլխավորող մյուս բոլոր թեկնածուները միասին վերցրած, այսօր խոստացավ իր բարեգործական գործունեությունը շարունակել ընտրություններից հետո: Նման կերպ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդը, ըստ էության, արձագանքեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի երեկվա հայտարարությանը, որ դրամական ու նյութական խոստումներով քարոզարշավ անցկացնող Գագիկ Ծառուկյանը խախտել է օրենքը։… Կարդալ ավելին »

Բացահայտվել է ՎՏԲ-ի բանկոմատի պայթեցման հանցափորձը

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հաղորդում է, որ ՀՔԾ-ում ավարտվել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 4-րդ մասնաճյուղի՝ Բաղրամյան պողոտա 56 հասցեում գտնվող բանկոմատի պայթեցման փորձի փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Կատարված օբյեկտիվ, լրիվ ու բազմակողմանի քննության և Հայաստանի ոստիկանության հետ սերտ համագործակցության արդյունքում բացահայտվել են հանցագործության բոլոր հանգամանքները: Ըստ հաղորդագրության, մասնավորապես, պարզվել է, որ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի… Կարդալ ավելին »

«Քաղաքացի դիտորդ»-ը կոչով դիմել է ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին

Այսօր «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը, որի նպատակն է նպաստել ընտրական իրավունքի պաշտպանությանը և ազատ, արդար ու թափանցիկ ընտրական գործընթացների անցկացմանը, դիմել է գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական կուսակցություններին ու դաշինքներին՝ կոչ անելով միավորել ջանքերը ընտրական գործընթացների օրինականության վերահսկման գործում: Հայտարարությունում նշվում է, որ 2017 թվականի ապրիլին խորհրդարանական ընտրությունների ընթացքում «Քաղաքացի դիտորդը» հանդես է գալու աննախադեպ… Կարդալ ավելին »

ՀՔԾ-ն ընտրախախտումների հետ կապված արագ արձագանքման խումբ է ստեղծել

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ընտրախախտումների մասին ահազանգերը ուսումնասիրելու, դրանց հետ կապված նախաքննություն անցկացնելու և քրեական գործեր հարուցելու, ինչպես նաև իրավապահ մարմինների հետ համագործակցությունը համակարգելու նպատակով ստեղծվել է արագ արձագանքման խումբ, որում ընդգրկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ Էդգար Պողոսյանը (ղեկավար), Ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչներ Արշալույս… Կարդալ ավելին »

Փաշինյան․ Չփորձի որևէ մեկը մեր հայրենիքում ասել, որ էս մեր քուչեն ա

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «Ելք» դաշինքն այսօր քարոզչություն իրականացրեց Երևանի թիվ 3 ընտրատարածքն ընդգգրկող Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: «Մալաթիան Սամվել Ալեքսանյանի թաղը չէ», — հայտարարեց Փաշինյանը: Բուկլետների բաժանումն ու քաղաքացիների հետ շփումը մեկնարկեց Հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երևան Սիթի» խանութին հարող տարածքից: «Մենք եկել ենք ձեզ ասելու, որ առաջիկա ընտրություններում դուք կարող եք Հայաստանը… Կարդալ ավելին »

Գեներալ Բաղերի.«Իրանը վերահսկում է Պարսից ծոցի անվտանգությունը»

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ասել է.-«Իրանը վերահսկում է Պարսից ծոցի, Հորմոզի նեղուցի և Օմանի ծովի անվտանգությանը և մեր երկրին ոչ մի վտանգ չի սպառնում»: Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ Գեներալ Բաղերին անդրադռնալով Պարսից ծոցում օտար երկրների ռազմանավերի ներկայությանն ասել է.-«ԻԻՀ  զինված ուժերը պատրաստ են պաշտպանել երկրի սահմանները և հարգում են միջազգային բոլոր օրենքները»:… Կարդալ ավելին »