Ամենօրյա արխիվներ: 07.03.2017

Ծառուկյանը խուսափեց ապրիլի 2-ը իշխանափոխության օր հայտարարելուց

«Ծառուկյան դաշինքն» այսօրվա հանրահավաքները սկսեց Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքից: Հանրահավաքին ելույթ ունեցա միայն դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով, ի տարբերություն «Ծառուկյան դաշինքի» համապետական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Նաիրա Զոհրաբյանի, ապրիլի 2-ը իշխանափոխության օր չհայտարարեց: Ավելին՝ Գագիկ Ծառուկյանի խոսքով, իշխանափոխության մասին պետք չէ մտածել: Նա հավաքվածներին հորդորեց ձայնը տալ իրենց նախընտրած քաղաքական ուժին՝ հավելելով այդուհանդերձ,… Կարդալ ավելին »

Տեղի է ունեցել ընտրությունների ընթացքում «պատշաճ կարգ ու կանոն հաստատելու» նպատակով ոստիկանությունում ստեղծված օպերատիվ շտաբի նիստը

Ոստիկանության հաղորդմամբ, այսօր տեղի է ունեցել Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում պատշաճ կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ոստիկանությունում ստեղծված օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարել է օպերատիվ շտաբի պետ, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը: «Նիստի ընթացքում քննարկվեցին ընտրությունների շրջանում ոստիկանական գործառույթների առաջնահերթությունները, մանրամասնվեցին ծառայությունների խնդիրները, ուշադրություն հրավիրվեց հնարավոր իրավախախտումների… Կարդալ ավելին »

Օհանյան․ Մենք պայքարելու ենք իշխող Հանրապետական կուսակցության դեմ

«Օհանյան — Րաֆֆի — Օսկանյան» դաշինք այսօր Տավուշի մարզում քարոզարշավն ավարտեց Իջևանում և Դիլիջանում անցկացրած նախընտրական հանդիպումներով: Հանրահավաքներն առաջնորդում են Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը և «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Րաֆֆի Հովհաննիսյանն առայժմ Հայաստանում չէ: Նա քարոզարշավին կմիանա մի քանի օրից: Մարդաշատ անցնող հանդիպումներում հնչում են իշխանափոխության կոչեր: Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր հայտարարեց, թե… Կարդալ ավելին »

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ուղերձ է հղել կանանց միջազգային օրվա առթիվ

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ուղերձ է հղել կանանց միջազգային օրվա առթիվ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ուղերձն ամբողջությամբ: «Կանանց իրավունքները մարդու իրավունքներ են։ Բայց այս անհանգիստ ժամանակներում, երբ մեր աշխարհն ավելի անկանխատեսելի և քաոսային է դառնում, կանանց և աղջիկների իրավունքները մշտապես կրճատվում, սահմանափակվում և շրջադարձվում են։ Կանանց և աղջիկների զորացումը միակ միջոցն է՝ պաշտպանելու… Կարդալ ավելին »

Թուրքիայում յուրաքանչյուր 4-րդ կինն իրեն ապահով չի զգում. երկրի վիճակագրական վարչություն

Թուրքիայի վիճակագրական վարչության (TÜİK) տվյալներով՝ երկրում ապրող յուրաքանչյուր չորրորդ կին իրեն անվտանգ ու ապահով չի զգում, այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org կայքը: Պարզվել է նաև, որ Թուրքիայում կրթություն չստացած կանանց թիվը հինգ անգամ ավելի է կրթություն չստացած տղամարդկանց թվից: Ըստ վիճակագրական վարչության տվյալների` Թուրքիայում գրագետ չեն կանանց 9 տոկոսը, տղամարդկանց` 1.8 տոկոսը: Կանայք նաև… Կարդալ ավելին »

Ալե Խալիֆան կալանավորում է երեխաներին

Բահրեյնի մարդու իրավունքների կենտրոնը հայտարարել է, որ 2016 թ.-ին Ալե Խալիֆայի ռեժիմը կալանավորել է ավելի քան 200 երեխաների: Բահրեյնի «Ալ-Լոլո» կայքի հաղորդման համաձայն՝ այդ երկրի մարդու իրավունքների կենտրոնի պատասխանատու Հոսեյն Նուհն ասել է.-«2016 թ.-ին Բահրեյնի անվտանգության ուժերը ձերբակալել են 218 երխաների, իսկ 2011 թ.-ից մինչ այժմ այդ երկրում բռարարքների հետևանքով զոհվել են 49  երեխաներ»: Բահրեյնի… Կարդալ ավելին »

Սիրիայում ռուսաստանցի զինծառայողներ են զոհվել

Սիրիայում զոհվել է ռուսաստանցի զինծառայող Արտյոմ Գորբունովը, ով հետախուզության 96-րդ առանձին զորամիավորման ծառայող է եղել: Meduza.io-ի տեղեկացմամբ, այդ մասին հայտնել է Conflict Intelligence Team կազմակերպությունը, որը զբաղվում է Սիրիայում եւ Դոնբասում ընթացող մարտական գործողությունների մոնիթորինգով: Վերջինս զոհվել է մարտի 2-ին: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես չի հաղորդել Արտյոմ Գորբունովի մահվան մասին: Հաղորդվում է, որ Չելյաբինսկի մարզի… Կարդալ ավելին »

Պուտինը եւ Էրդողանը կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարը եւ Սիրիայի իրադրությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նրա պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 10-ին կքննարկեն միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ՌԴ-ի եւ Թուրքիայի փոխգործակցության հեռանկարները եւ սիրիական ճգնաժամի կարգավորումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 7-ին հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 10-ին այցով կժամանի Ռուսաստան՝ մասնակցելու Համագործակցության բարձր մակարդակի խորհրդի… Կարդալ ավելին »

Մարդու իրավունքների ոլորտի համաշխարհային կառույցները քննադատել են Թրամփի հակամիգրացիոն հրամանը

Human Rights Watch և Amnesty International քննադատել են Թրամփի ստերագրած՝ իսլամական 6 երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ արգելող նոր հրամանը: ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, քննադատելով Թրափի ստորագրած հրամանագրի վերանայված տարբերակը Amnesty International կազմակերպության գլխավոր քարտուղար Սելիլ Շեթին կոչ է արել դիմակայել ԱՄՆ նախագահի իսլամատյացությունից դրդված ջանքերին: Անխոհեմ ու ոչ կառուցողական բնութագրելով ԱՄՆ-ի նախագահի հրամանը, Amnesty International կազմակերպության գլխավոր քարտուղարը կոչ… Կարդալ ավելին »

Ֆրանսիայում քննադատել են Թրամփին Twitter-ում քաղաքականություն վարելու համար

Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Միշել Սափեն քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առևտրի քաղաքականության հարցով ունեցած իր դիրքորոշումը Twitter միկրոբլոգի միջոցով արտահայտելու համար: Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Գործակալության փոխանցմամբ՝ Սափենը Լիսաբոն կատարած իր այցի շրջանակներում հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը կդառնա ավելի պարզ և հետևողական: «Դիրքորոշումները թվիթով չեն հայտնում»,-ասել է նախարարը՝… Կարդալ ավելին »