Daily Archives: 06.03.2017

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ

By | 06.03.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են արձանագրել, որ հայ և ռուս ժողովուրդների ամուր բարեկամության վրա հիմնված միջպետական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները դինամիկ զարգանում են, տարեցտարի ընդլայնվում է համագործակցության օրակարգը, որին զգալիորեն նպաստում են բարձր մակարդակի փոխայցելությունները: Ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով հայ-ռուսական հարաբերություններում ՀՀ Նախագահը… Read More »

Գերմանիայի կառավարությունն անհեթեթ է համարել Էրդողանի հայտարարությունը

By | 06.03.2017

Գերմանիայի կառավարության խոսնակ Շթեֆեն Զայբերտն արձագանքել է Թուրքիայի նախագահի հայտարարությանը, որում Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել էր գերմանական կողմից նացիստական պահվածք դրսևորելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով գերմանական Deutsche Welle-ն, Զայբերտը «հորինված» և «անտեղի» է համարել նման հայտարարությունները: «Նացիստական համեմատությունները միշտ անհեթեթ են և անտեղի»,- հայտարարել է Զայբերտը: Ասելով, որ գերմանական կառավարությունը մշտապես մեծ կարևորություն… Read More »

Էրդողանը նացիստական է բնութագրել Գերմանիայի որդեգրած կողմնորոշումը

By | 06.03.2017

Թուրքիայի նախագահը նացիստական է բնութագրել Թուրքիայի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի կապակցությամբ իր կողմնակիցների քարոզչական հավաքների հանդեպ Գերմանիայի կառավարության վերաբերմունքը: Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` Ռեջեբ Թայեբ Էրդողանը կիրակի օրը Ստամբուլում ասել է. «Թուրքիայի տեսակետից Գերմանիայի կառավարության ցուցաբերած վերաբերմունքը որևէ տարբերություն չունի նացիստների մոտեցումներից ու սխալ է եղել այն պատկերացումը, թե այդ երկիրը  հրաժարվել է նացիստական… Read More »

Թուրքիան Եվրամիությանը մեղադրել է երկրի ներքին կյանքին միջամտելու մեջ

By | 06.03.2017

Անարդար բնութագրելով վենետիկյան հանձնաժողովի զեկույցը, Թուրքիայի արդարադատության նախարարը հայտարարել է, որ Եվրամիությունը մտադիր է միջամտել սահմանադրության փոփոխման հանրաքվեին: Հակադարձելով սահմանադրության փոփոխության հանրաքվեի դեմ Եվրախորհրդի հրապարակած զեկույցին, Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բուզդաղն ասել է.«Նրանք միջամտության մտադրություն ունեն և ցանկանում են դեմ ձայնը հաղթի»: Նա նշել է, որ, եթե առաջարկություն ունեին, պետք է այն ներկայացնեին խորհրդարանում: Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովը քննադատել… Read More »

Ֆրանսիայի նախագահը մեղադրում է Ռուսաստանին

By | 06.03.2017

Ֆրանսիայի նախագահ՝ Ֆրանսուա Օլանդը Ռուսաստանին մեղադրում է ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանի գործեղանակների կիրառմամբ հանրային կարծիքի վրա ազդելու մեջ: Մի հարցազրույցի ժամանակ, Ֆրանսուա Օլանդը Ռուսաստանին մեղադրել է ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանի բոլոր գործեղանակներով ու հնարավորություններով հանրային կարծիքի վրա ազդելու մեջ: Օլանդը հավելել է.«Թեև գաղափարախոսությունն այն ժամանակաշրջանի գաղափարախոսությունը չէ, սակայն մեխանիզմները նույնն են և ուղեկցվում են ժամանակակից տեխնոլոգիաներով»: Այս մեղադրանքն այն դեպքում… Read More »

Ամերիկյան պատվիրակությունն այցելել է օկուպացված տարածքներ

By | 06.03.2017

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունն այցելել է օկուպացված տարածքներ՝ քննարկելու Թել Ավիվից ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու հարցը: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Ազգային անվտանգության հարցերով ենթակոմիտեի նախագահ՝ Ռան Դիսանտիսի գլխավորած պատվիրակությունը ժամանել է օկուպացված տարածքներ: Ամերիկյան պատվիրակությունը հանդիպումներ է անցկացնելու   Սիոնիստական ռեժիմի վարչապետ՝ Բենիամին Նեթանյահուի և այդ ռեժիմի մյուս քաղաքական գործիչների հետ՝ Թել Ավիվից ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ… Read More »

ՄԽ համանախագահները կայցելեն Ադրբեջան

By | 06.03.2017

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս շաբաթ կայցելեն Ադրբեջան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը ասել է Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը: Այցի շրջանակում նախատեսվում են համանախագահների հանդիպումներն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Պոպովը հայտնել է, որ Հայաստան այցը նախատեսվում է այլ անգամ: Armenpress.am

Սոցցանցերում շփումը մեկուսացման Է տանում իրական կյանքում. գիտնականներ

By | 06.03.2017

Գիտնականները հաստատել են տարածված այն պատկերացումը, որ որքան շատ են մարդիկ օգտագործում սոցիալական ցանցերը եւ ավելի ակտիվորեն են շփվում դրանցում, այնքան ավելի շատ են նրանք իրենց սոցիալապես մեկուսացված զգում իրական կյանքում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասվում Է American Journal of Preventive Medicine հանդեսում հրապարակված հոդվածում: «Դա շատ կարեւոր խնդիր Է, քանի որ երիտասարդության… Read More »

ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Վահան Շիրխանյանին

By | 06.03.2017

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ այսօր առավոտյան այց են կատարել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվող Վահան Շիրխանյանին: «Երեկ երեկոյան լրատվության հրապարակային աղբյուրներում տարածվել են փաստաբան Հայկ Ալումյանի հրապարակային մտահոգություններն այն մասին, որ իր պաշտպանյալ Վահան Շիրխանյանը քաղաքացիական հիվանդանոցում հետազոտություններ անցնելուց հետո տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի ամենավատ խուցը: Հաշվի առնելով այդ մտահոգությունները` ՀՀ… Read More »

«Հաց բերողը» տեղափոխվեց «Արմենիա» բ/կ

By | 06.03.2017

Որպես «Հաց բերող» հայտնի Արթուր Սարգսյանը այսօր ազատ արձակվեց «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից և տեղափոխվեց «Արմենիա» բժշկական կենտրոն: Հիշեցնենք՝ «Հաց բերողի» նկատմամբ խափանման միջոց կալանավորումը այսօր փոխարինվեց անձնական երաշխավորություն խափանման միջոցով: