Ամենօրյա արխիվներ: 03.03.2017

«Եկեք ուղղակի թևերներս քշտենք, սկսենք աշխատել». ՀՀ վարչապետը հանդիպել է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարներին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքի մասնակիցների հետ քննարկել է Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականությանը վերաբերող հարցեր: Վարչապետը նախ և առաջ շնորհավորել է հանդիպման մասնակիցներին Դիվանագետի օրվա կապակցությամբ, մաղթել արդյունավետ աշխատանք: «Չափազանց կարևորում ենք ձեր աշխատանքը, որովհետև արտաքին աշխարհը շատ դեպքերում մեր երկիրը ճանաչում է… Կարդալ ավելին »

Մարտահրավերները պահանջում են լինել խելացի և կիրթ. Կարեն Կարապետյանն ուսանողներին հանձնել է կրթաթոշակի հավաստագրեր

Հանրապետության բուհերի 745 ուսանող Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կողմից ստացել է ուսման վարձի փոխհատուցման հավաստագիր։ Հավաստագրերն ուսանողներին է հանձնել վարչապետ Կարեն Կարապետյանը։ Երիտասարդական հիմնադրամը պետական բուհերի բակալավրիատի առկա ուսուցման համակարգի առաջին կուրսում սովորողների ուսման վարձի փոխհատուցման ծրագիրն իրականացնում է ՀՀ կառավարության աջակցությամբ։ Մրցույթի արդյունքում ուսման վարձի փոխհատուցում են ստացել սոցիալապես անապահով ընտանիքների, երրորդ խմբի հաշմանդամություն,… Կարդալ ավելին »

Օրվա Աստղագուշակ

Խոյ- Խոյերին օրը թույլ կտա հանգստանալ սթրեսներից, թուլացնել զգացմունքային և ֆիզիկական ծանրաբեռնությունները, տեսնել իրենց ջանքերի արդյունքները և օգտվել դրանցից: Կարող է աճել հետաքրքրությունն աշխատանքի նյութական շահի նկատմամբ: Օրը չի տրամադրում մասշտաբայնության. չարժե տարվել և անցնել ընթացիկ կարիքների սահմանը: Խանութներով շրջելիս ավելի լավ է չտրամադրվել մեծածախ գնումների: Ցուլ- Ցուլերն այսօր կախյալ կլինեն իրենց սովորություններից, ինքնազգացողությունից, ընթացիկ կարիքներից: Նույնիսկ… Կարդալ ավելին »

Սերժ Սարգսյանը բարձր պաշտոն է խոստացել Ալեքսանդր Արզումանյանին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը բարձր պաշտոն է խոստացել ԱԳ նախկին նախարար, ՄԱԿ-ում Հայաստանի առաջին ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանին։ Վերջինս չի շտապում բացահայտել, թե ինչ աշխատանքի է անցնելու, սակայն մեզ հասած տեղեկություններով՝ դա դիվանագիտական լուրջ նշանակում է լինելու»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Սիրիայի բանակը հայտարարել է Թեդմորն ԻԼԻՊ-ից ազատագրելու մասին

Սիրիայի բանակը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Թեդմոր պատմական քաղաքը լիովին ազատվել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբի բռնագրավումից: Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սիրիայի բանակը մի հաղորդագրությամբ ընդգծել է, որ Թեդմորի ազատագրումն իրականություն է դարձել շնորհիվ Ռուսաստանի ավիահարվածների պաշտպանության: «Այս պահին Սիրիայի բանակի ինժիներական ջոկատները զբաղված են ԻԼԻՊ-ի ահաբեկիչների միջոցով քաղաքի շենքերում, պողոտաներում ու տարբեր… Կարդալ ավելին »

Եվրոպական ընկերությունը ֆինանսավորել է Սիրիայի ահաբեկչական խմբերին

Ֆրանս-շվեյցարական մի ընկերություն հաստատել է, որ ֆինանսավորել է Սիրիայում ահաբեկչական խմբերին: Համաձայն «Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման` շինարարական բնագավառում ակտիվ ֆրանս-շվեյցարական «Լաֆարջօլսիմ» ընկերությունը հաստատել է, որ ֆինանսավորել է Սիրիայի աշխարհազորայիններին: «Լը Մոնդ» օրաթերթն այդ կապակցությամբ գրել է, որ ընկերությունը Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող մի գործարանում իր աշխատողների անվտանգությունը երաշխավորելու համար ֆինանսավորել է աշխարհազորայիններին: Կատարված հետաքննությունների համաձայն` տեղական… Կարդալ ավելին »

Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը դեմ է Թուրքիայում սահմանադրական բարեփոխումներին

Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցությունն այդ երկրի ժողովրդին կոչ է արել դեմ քվեարկել այդ երկրում սահմանադրական բարեփոխումներին: Համաձայն ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման` Ստամբուլի, Դիարբեքիրի ու Իզմիրի հարյուրավոր քաղաքացիներ, հինգշաբթի օրը մասնակցել են Ժոովրդա-հանրապետական կուսակցության հրավերով Թուրքիայում սահմանադրական բարեփոխումների և այդ երկրի նախագահի լիազորությունների ընդլայնման դեմ կազմակերպված հանրահավաքին: Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը ղեկավարող կուսակցությունից հետո ամենաշատ տեղերն է զբաղեցնում… Կարդալ ավելին »

Եվրոպական խորհրդարանը պահանջել է վիզա սահմանել ԱՄՆ-ի քաղաքացիների համար

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները պահանջել են ԵՄ-ի անդամ երկրների տարածք մտնելու համար վիզա սահմանել ամերիկացիների համար: Համաձայն Բրյուսելից «Ռոյտերզ» լրատվական գործակալության հաղորդման`  Եվրոպական խորհրդարանը հինգշաբթի օրը Եվրոպայի հանձնաժողովից պահանջել է չեղարկել ԵՄ մուտք գործելու համար ամերիկացի քաղաքացիներին վիզայից ազատելու մասին օրենքը, քանի որ ԱՄՆ-ն պատրաստ չէ փոխադարձ քայլի դիմել ԵՄ-ի անդամ հինգ երկրների քաղաքացիների դեպքում: ԱՄՆ… Կարդալ ավելին »

Ոստիկանությունը խուզարկել է Ֆրանսիայի նախագահության թեկնածու Ֆիոնի բնակարանը

Ֆրանսիայի ոստիկանությունը հինգշաբթի օրը խուզարկել է այդ երկրի նախագահական ընտրություններում չափավորական աջակողմյան թևի թեկնածու Ֆրանսուա Ֆիոնի բնակարանը: Համաձայն «Ռոյտերզ»-ի հաղորդման` հետախուզումն իրականացվել է Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրած ժամանակ Ֆիոնի կնոջ   պաշտոնի շուրջ դատական հետաքննության շրջագծում: Ֆրանսիայի ազգային դատախազության հանցագործություններն ու ֆինանսական զեղծարարությունները վերահսկող բաժանմունքն ուրբաթ օրը հայտարարել է, որ հանրային գույքի յուրացման, հասարակական կապիտալի… Կարդալ ավելին »

Եգիպտոսի նախկին բռնապետը անմեղ է ճանաչվել բողոքարարներին սպանելու հարցում

Ինչպես կարելի էր կանխատեսել, Եգիպտոսի վերաքննիչ դատարանն ի վերջո 2011 թվականի ընդվզման ժամանակ բողոքարարների սպանությանը մասնակից լինելու հարցում անմեղ ճանաչեց այդ երկրի նախկին բռնապետ Հուսնի Մուբարաքին: «Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն` Եգիպտոսի վերաքննիչ դատարանը հինգշաբթի երեկոյան հրապարակել է իր վերջնական վճիռը և հայտարարել, որ Մուբարաքը դերակատարություն չի ունեցել 2011 թվականին նրա պաշտոնազրկմանը հանգած ընդվզման ժամանակ բողոքարարների… Կարդալ ավելին »