Ամենօրյա արխիվներ: 01.03.2017

Լապշինը հրաժարվել է Ադրբեջանի կողմից նշանակված փաստաբանի ծառայություններից

Ադրբեջանում կալանքի տակ գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինը հրաժարվել է պետության կողմից նշանակված փաստաբանի ծառայություններից: Այս մասին Trend-ին ասել է փաստաբան Սաֆար Հուսեյնովը: Նրա խոսքով՝ Լապշինը երկրորդ փաստաբանի պաշտպանության կարիքը չունի: Լապշինի և Հուսեյնովի միջև պայմանագիրը չեղարկվել է կողմերի համաձայնությամբ: Նշենք, որ Լապշինը պահվում է Բաքվի թիվ մեկ քննչական մեկուսարանում, և նրա պաշտպանությունն ապահովում է նրա ընտանիքի… Կարդալ ավելին »

ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ. ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղեկացնում ենք, որ 2017 թ. մարտի 1-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով վերացվելու է ճանապարհային երթևեկության ոլորտի իրավախախտումների համար նշանակվող տուգանքները սահմանված ժամկետում չվճարելու դեպքում 25 և 50 տոկոսի չափով ավելացումների ինստիտուտը: Այսինքն, օրենքն ուժի մեջ մտնելու պահից ճանապարհային երթևեկության… Կարդալ ավելին »

Արցախում պայմանագրային զինծառայող է զոհվել

ԱՀ ՊՆ հաղորդմամբ, մարտի 1-ին, ժամը 11:25-ից սկսած, հակառակորդը շարունակել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, հաստոցավոր հակատանկային (ՀՀՆ-9) ու ենթափողային (ԵՆ-25) նռնականետերից խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 10 արկ: «Հակառակորդի կողմից ձեռնարկված արկակոծության արդյունքում, մարտի 1-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, շփման գծի հարավարևելյան (Մարտունի) հատվածում բեկորային մահացու վիրավորում… Կարդալ ավելին »

ԱՀ ղեկավար․ «Իսկանդեր»-ը կայունացնող դեր է խաղում ուժերի հավասարակշռությունն ապահովելու հարցում

Արցախի Հանրապետության նախագահը հարցազրույց է տվել Gazeta.ru-ին «Ժողովրդավարական արժեքներն ու համակարգը մեր երկրում խոր արմատներ ունեն։ Մեր հասարակության համար ավտորիտարիզմն անընդունելի է դրա ցանկացած դրսևորումներով և հակասում է մեր ժողովրդի քաղաքական մշակույթին»։ Այս մասին ռուսական Gazeta.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյո՞ք Ղարաբաղում Սահմանադրության փոփոխությունն ու նախագահի ինստիտուտի ամրապնդումը երկրում չեն… Կարդալ ավելին »

Թուրքիան կարող է փակել Ինջիրլիք ավիաբազան ԱՄՆ-ի համար

Թուրքիայի իշխանությունները կարող են փակել Ինջիրլիք ավիաբազան ամերիկացի զինվորականների համար, եթե Վաշինգտոնը համագործակցի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) և «Ժողովրդավարական միության» (PYD) հետ՝ սիրիական Ռաքքայում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ պայքարի շրջանակներում: Այս մասին հաղորդում է Yeni Safak պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրին: Աղբյուրի տվյալներով՝ Անկարան քննարկում է նաև ԱՄՆ-ի ավիացիայի համար օդային տարածքը փակելու հնարավորությունը:… Կարդալ ավելին »

Էրդողանը Մերձավոր Արևելքին նայում է նեոօսմանական գաղափարների հիման վրա ձևավորված աշխարհայացքով. թուրք դիվանագետ

Էրդողանի իշխանությունը Մերձավոր Արևելքին նայում է բացառապես նեոօսմանական գաղափարների հիման վրա ձևավորված աշխարհայացքով: Այս մասին «Ակօսի» հետ զրույցում ասել է թուրք դիվանագետ, նախկինում որպես դեսպան աշխատած Թեմել Իսքիթը՝ գնահատելով Թուրքիայի ներկայիս իշխանությունների մոտեցումները Մերձավոր Արևելքի երկրների ու արաբական աշխարհի նկատմամբ, փոխանցում է Թերթ.ամ-ը: «Մերձավոր Արևելքի խնդիրներով զբաղվելն այլ է, տարածաշրջանային բախումներում գաղափարական առումով ինչ-որ դիրք… Կարդալ ավելին »

ԴԱԵՇ-Ի պարագլուխը հրաժեշտի ուղերձ է հղել իր ահաբեկիչներին

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր Ալ Բաղդադին ուղերձ է հղել իր կողմնակիցներին՝ կոչ անելով թաքնվել Իրաքի և Սիրիայի լեռնային շրջաններում: Ինչպես փոխանցում է  Iraqi News-ը՝ Ալ Բաղդադին խոստովանել է ԻՊ-ի պարտությունը վերջերս տեղի ունեցած մարտական գործողություններում և իր խոսքը համարել է հրաժեշտի ուղերձ: Նշվում է, որ ուղերձը տարածվել է ԻՊ քարոզիչների շրջանում և… Կարդալ ավելին »

Կարո Փայլանին հայհոյած թուրք լրագրողի դեմ թուրքական դատարանը գործ չի բացի

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին վիրավորած թուրք լրագրողի դեմ բողոքը Թուրքիայում մերժվել է, գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը: Անկարայի հանրապետական դատախազությունը հայազգի պատգամավորին «անցեղ» անվանած A Haber լրատվական գործակալության լրագրող Օզլեմ Օզջանի նկատմամբ դատական հետապնդում սկսելու անհրաժեշտություն չի տեսնում: Նշենք, որ Փայլանի՝ հունվարի 13-ի աղմկահարույց խորհրդարանական ելույթից հետո, որի ժամանակ նա… Կարդալ ավելին »

Էրդողան. «Թուրքիան Մանբիչում և Ռաքքայում քայլեր կձեռնարկի, եթե Ռուսաստանն ու ԱՄՆ-ը համաձայնություն տան»

Թուրքիան Մանբիչում և Ռաքքայում համապատասխան քայլեր կձեռնարկի այն դեպքում, երբ համաձայնության հասնեն Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պակիստան մեկնելուց առաջ, Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում լրագրողների հետ զրույցում: «Այժմ հերթը Մանբիչինն է: Մանբիչն արաբներինն է, ոչ թե քրդերինը: Մենք դրա մասին ասել ենք նաև մեր ամերիկացի գործընկերներին: Ասել էինք,… Կարդալ ավելին »