Օրվա Աստղագուշակ

By | 17.03.2017

Խոյ-  Այսօր կարելի է հաջողության հասնել կարևոր ու բարդ գործում, սակայն դրա համար պետք է օգտագործել ոչ միայն սեփական գիտելիքները, այլև ուրիշների փորձը: Համագործակցությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ դուք գնաք զիջումների, աչք փակեք ձեր գործընկերների որոշ թերությունների առջև: Ոչ սկզբունքային հարցերում կոշտությունն այսօր ձեզ միայն խանգարելու է: Օրը կապված կլինի ռոմանտիկ բնույթի անակնկալի հետ: Ոմանց սպասում են հետաքրքիր ծանոթություններ, ոմանք կլսեն սիրային խոստովանություններ, իսկ մյուսներն էլ ամուսնության առաջարկություն կստանան:

Ցուլ- Դուք ոչ միայն կարողանում եք հարթել սեփական խնդիրները, այլև օգնում եք շրջապատին: Օրը բավական լարված ու հոգնեցուցիչ կլինի, այնպես որ ձգտեք ժամանակ առ ժամանակ ընդմիջումներ անել: Այսօր ցանկալի է ֆիզիկապես ծանրաբեռնված լինել, հատկապես օգտակար կլինի լողը: Ձեր ստեղծագործական ներուժը փոքր-ինչ նվազել է, սակայն դուք չեք բողոքում օրիգինալ գաղափարների պակասից: Ձեզ միանգամայն բավարարում են խնդիրների լուծման փորձված, ավանդական մեթոդները: Նոր ծանոթությունները քիչ հավանական են:

Երկվորյակնե-  Օրը կապված է նոր ռոմանտիկ հրապույրների և բազմաթիվ պատրանքների հետ: Դուք պատրանքների մեջ եք ընկել` հագուրդ եք տալիս ձեր անսահման երևակայությանը, թերագնահատում եք փաստերը, չափից ավելի մեծ տեղ եք տալիս ձեր մտածածին: Նման իրավիճաներում ամենաճիշտը փորձառու և  իմաստուն մարդկանց խորհուրդներին հետևելն է: Այսօր կարելի է գնումներ անել, այդ թվում` խոշոր: Սովորականից ավելի օգտական կլինի սպորտով և ֆիզիկական աշխատանքով զբաղվելը: Օրվա երկրորդ կեսին ցանկալի չէ ուղևորությունների մեկնել, ավելի լավ է մնալ տանը և ընտանիքի անդամների հետ շփվել:

Խեցգետին-  Շատ բարենպաստ օր է աշխատանքային առումով, հնարավոր են արտառոց հաջողություններ մասնագիտական ոլորտում: Այսօր կնքված բոլոր գործարքները հաջող կստացվեն: Միշտ չէ, ոչ գործ կունենաք հաճելի մարդկանց հետ, սակայն ցանկացած դեպքում համագործակցությունը բեղմնավոր ու արդյունավետ կլինի: Դուք եռանդուն եք և անդրդվելի, և ոչ մի խորընդոտ ձեզ չի կանգնեցնում: Նպատակամղվածությունն օգնում է հաղթանակներ տոնել ոչ միան մասնագիտական, այլև անձնական կյանքում:

Առյուծ- Հանգիստ ու բեղմնավոր օր է: Դուք կարողանում եք լուծել մասնագիտական խնդիրները, ոչ մեկի մտքով չի անցնում հարցականի տակ դնել ձեր գործարար որակները: Հնարավոր է նոր բանակցությունների սկիզբ, որի արդյունքը կդառնա հեռանկարային նախագծի շուրջ համատեղ աշխատանքը: Կլինեն չծրագրված հանդիպումներ հին ծանոթների, մտերիմների, հեռավոր ազգականների հետ: Երեկոն կանցկացնեք սիրելի մարդու ընկերակցությամբ, ով որոշ բացահայտումներ կանի ձեր փոխհարաբերությունների` մինչ այժմ ստվերում եղած  կողմերի վերաբերյալ:

Կույս-  Հիանալի օր է ընկերներ, դաշնակիցներ և համախոհներ գտնելու համար: Բարեբախտաբար, ձեր մտքերը լիովին ընդունելի են շրջապատի կողմից, և շատերը վերջապես կհասկանան, որ դուք իրենց նկատմամբ անկեղծ համակրանք եք տածում: Օրվա ընթացքում հնարավոր է առաջընթաց բարդ և կարևոր գործում, ինչն ավարտին հասցնելու հույս չունեիք: Կարելի է նաև ձեռնամուխ լինել ինքնուրույն ձեռնարկատիրական գործունեությանը:

Կշեռք- Սա այն օրերից է, երբ ծագող դժվարություններից ոչ մեկը փակուղու առաջ չի կանգնեցնում: Այսօր ցանկացած պայքար հրապուրիչ է, և որքան ավելի ակտիվ են հակառակորդները, այնքան ավելի հետաքրքիր է նրանց դիմակայելը: Դուք հաճախ եք ռիսկի դիմում, սակայն բոլոր ձեռնարկումներն արդարացված են: Կարելի է նոր հարաբերությունների սկիզբ դնել, քանի որ հնարավոր է հեշտ լեզու գտնել: Անձնական կյանքում կլինեն որոշ տարաձայնություններ, սակայն կոնֆլիկտի չեն վերածվի:

Կարիճ-  Ժամանակն է ինչ-որ բան փոխել ձեզ համար շատ թանկ մարդու հետ հարաբերություններում: Ճշմարտության աչքերի մեջ նայելը միշտ չէ, որ հաճելի է, բայց անխուսափելի : Առայժմ բավարար է միայն հասկանալը, թե ինչպես վարվել, իսկ ինչ-որ բաներ ձեռնարկելը թողեք հետագային: Առաջին հայացքից կարող է թվալ, որ փոփոխությունները կրում են խիստ անբարենպաստ բնույթ, սակայն շատ շուտով կհասկանաք, որ ստեղծված իրավիճակից կարող եք օգուտներ քաղել: Ընտանեկան տարաձայնությունները ստանում են էլ ավելի սուր բնույթ, և եթե դուք ժամանակին չգնաք զիջումների, դրանք աղետալի մասշտաբների կհասնեն:

Աղեղնավոր- Այսօր ձեր մտերիմների մոտ կառաջանան խնդիրներ, որոնք դժվար թե լուծվեն առանց ձեր միջամտության: Ստիպված կլինեք բուռն գործունեություն ծավալել, չնայած որ կնախընտրեիք ժամանակն անցկացնել տոնական մթնոլորտում: Կենտրոնացեք այս պահին տեղի ունեցողի վրա, մի տվեք հեռավոր ապագային վերաբերող խոստումներ. դրանք ծուղակ են, որոնցից դուրս գալն այնքան էլ հեշտ չի լինի: Օրը բավական հոգնեցուցիչ կլինի, իսկ կենսական ներուժն էլ` ցածր, այնպես որ երեկոյան ինքնազգացողության անկումը չի բացառվում:

Այծեղջյուր- Հնարավոր է հաջողություն աշխատանքում, որտեղ իրենց դերը կխաղան նախկինում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները: Կարելի է ձեռնամուխ լինել մեծ համբերություն և կենտրոնացում պահանջող բարդ ու մասշտաբային գործերի, յուրացնել նոր գործիքներ և ծրագրեր: Հատկապես մեծ կլինեն նշանի այն ներկայացուցիչների հաջողությունները, ովքեր ներգրավված են բժշկության, մանկավարժության և իրավաբանության ոլորտներում: Դուք շատ խոցելի ու զգայուն եք, չափազանց հիվանդագին եք ընկալում ձեր հասցեին հնչող քննադատությունը, հաճախ վիրավորվում եք չնչին բաներից:

Ջրհոս- Այսօր ձեզ շատ հետաքրքիր բաներ են սպասում: Կարիք չի լինի արկածներ փնտրել, դրանք իրենք ձեզ կգտնեն: Բարեբախտաբար, դուք ժամանակին և ճիշտ եք արձագանքում այն ամենին, ինչ տեղի է ունենում ձեր շուրջ, սխալներ և վրիպումներ թույլ չեք տալիս: Առիթ կունենաք հպարտանալ ձեր մասնագիտական հաջողություններով: Մտերիմների հետ տարաձայնությունները հաճախ են ծագում, սակայն դրանք լուրջ բնույթ չեն կրի: Հնչում են սիրո խոստովանություններ, սակայն դուք դրանց լուրջ չեք վերաբերվում և ճիշտ եք անում: Կլսեք հոգուց բխող հաճելի խոսքեր, որոնք անպայման կբարձրացնեն ձեր տրամադրությունը:

Ձկներ-  Այսօր շատ օգտակար կլինեն ձեր բնատուր հմայքը և ամենատարբեր մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելու ունակությունը: Օրը  հատկապես հարմար է թիմային աշխատանքի և ինքնուրույն գործելու համար: Դուք անվերջ ուշադրության կենտրոնում կլինեք, սակայն դրանից չեք հոգնի: Ձեր հասցեին շատ կլսեք հաճոյախոսություններ, սակայն ուշադիր եղեք այն մարդու հանդեպ, ով հիացմունքով է հետևում ձեզ և լռում է. հենց նա ձեր կյանքում կարևոր դեր խաղալու:

 

 

 

Աղբյուրը̀ Armlur

«Տիկին Աննա, չմոռանաք նրանց հետ ռազմաճակատ ուղարկել սեռափոխված Մելին, ԿԳՄՍՆ֊ԱԳԼՃԿ֊ի սիրելի Կարաբինային և ոստիկան ծեծող տրանսգենդերներին…».Գագիկ Համբարյան

19.10.2020

Անկախ գեոպոլիտիկ շահերի բարդ կծիկից՝ հրադադարի բանալիները իրականում, միեւնույն է, Մոսկվայում են

18.10.2020

Դավաճաններին չենք ներելու.Ռուստամ Գասպարյանի վերջին խոսքերն առաջնագծից

19.10.2020

Ամբողջ ազգն ընկած փող ա հավաքում, դուք ավտոկանգառի մուտք եք սարքու՞մ

21.10.2020

Գուցը այսքանից հետո ուղեղները սկսի աշխատել, եւ ազգովի ապացուցենք, որ արժանի ենք պետություն ունենալուն եւ այդ պետության խաչը արժանավորների ուսերին դնելուն

20.10.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով