Օրվա Աստղագուշակ

By | 06.03.2017

Խոյ- Խոյերին հետաքրքիր օր է սպասվում: Հանգամանքները նպաստում են տաղանդների բացահայտմանը, նախաձեռնությունների հաջողությանը: Լավ կլինի անցկացնել փորձարկումներ, այցելել միջոցառումների: Հաճելի անակնկալների հետ մեկտեղ հնարավոր են նաև ուշացումներ, խճճվածություն, բացառված չեն թյուրիմացությունները ճանապարհին, սակայն արդյունքում ամեն ինչ լավ կլինի: Նման ռիսկերը պակասեցնելու համար արժե ամեն ինչում խելամտություն դրսևորել:

Ցուլ- Ցուլերին աստղերը խորհուրդ են տալիս ազատ լինել շփման մեջ, ավելի թեթև վերաբերվել րոպեական դժվարություններին: Կարելի է ձեզ թույլ տալ փոքրիկ քմահաճույքներ և թուլություններ, սակայն ուրիշի սխալների հանդեպ էլ արժե ներողամիտ լինել: Չարժե որևէ լուրջ քայլ ձեռնարկել: Օրվա ընթացքում հնարավոր են անսպասելի հաջող բացահայտումներ և ձեռքբերումներ, սակայն բացառված չեն նաև թյուրիմացությունները՝ կապված պատվերի, վճարման, առաքման հետ:

Երկվորյակ-Այսօր Երկվորյակներն իրադարձությունների կիզակետում կլինեն: Եթե աշխարհի հետ ուղղակի կապը սահմանափակված է, պետք կգան կապի վիրտուալ ալիքները: Հաջող օր է. նույնիսկ եթե այն սկսվել է սխալից, այն կարելի է ուղղել: Տեղեկատվություն փոխանցելիս չարժե այն աղավաղել ձեր ճաշակով, այլապես հենց դուք կլինեք նա, ով միշտ մեղավոր է: Ամենաեռանդուն Երկվորյակներին աստղերը հիշեցնում են, որ նրանց իրավունքները սահմանափակ են:

Խեցգետին- Խեցգետիններին օրը հակում է բարձր շփվողականության, հանդուրժողականության, խթանում է հետաքրքրասիրությունը: Միևնույն ժամանակ, չեն խանգարի այնպիսի որակները, ինչպիսիք են զգուշությունը, շրջահայացությունը, չափավոր կասկածամտությունը: Տվյալները խորհուրդ է տրվում ժամանակին դասակարգել՝ շշուկներն ու ենթադրություններն առանձնացնելով իրական փաստերից: Ցանկալի է ուշադիր լինել նամակ գրելիս և ուղարկելիս:

Առյուծ- Առյուծներին խորհուրդ է տրվում խաղադրույք կատարել ճկուն մարտավարության և ոչ ստանդարտ մտածողության վրա: Այս որակների համադրումը կօգնի խնդիրներ չստեղծել ձեր և ուրիշների համար, ցանկացած իրավիճակում ընտրել օպտիմալ քայլ: Օրը տրամադրում է հայացքների ընդլայնման և պահվածքի ազատության, հեշտ ճանապարհներ է հուշում հայտնիություն նվաճելու համար, սակայն երբեմն կարող է դրդել դավաճանել ձեր սկզունքնեին՝ հօգուտ ուրիշների ճաշակների:

Կույս-Կույսերին աստղերը խորհուրդ են տալիս չկորցնել զգուշությունը, քանզի այսօր բավականին հակասական օր է: Իրադարձությունների արտաքին ընթացքը կարող է հաճելի և չծանրաբեռնող լինել, սակայն լուրջ իրավիճակներում արժե ավելի ուշադիր գնահատել բոլոր պոտենցիալ պլյուսները և մինուսները. ռիսկ կա բամբասանքների և անվստահության առիթ տալու: Հաջողության բանալին ճիշտ մարտավարությունը կլինի: Արժե ավելի բծախնդիր ընտրել զրուցակիցներին:

Կշեռք- Կշեռքներին խորհուրդ է տրվում ավելի ուշադիր լինել ցանկացած տեղեկատվության: Բացառված չէ առանցքային, ճակատագրական լուրը: Այդ դեպքում կարևոր կլինի այն ճիշտ ընկալելը և ժամանակին դրան ճիշտ արձագանքելը: Այսօրվա հանգամանքները նպաստում են անձնական և գործնական կապերի վերականգմանը: Բացի ընդհանուր շփվողականությունից և վստահությունից՝ ձեզ կարող են պետք գալ գիտելիքներ որևէ գիտական ոլորտում, օտար լեզվում:

Կարիճ- Այսօր աստղերը բարեհաճ կլինեն հետաքրքրասեր, շարժուն և շփվող Կարիճների նկատմամբ, ովքեր ունակ են իրենց անձնական շահերը մղել երկրորդական պլան: Օրը հարմար է թիմային արկածախնդրությունների, որոնումների, արկածների, պարապմունքների, էքսկուրսիաների, ճանաչողական և զվարճալի միջոցառումների մասնակցելու համար: Օտարության մեջ գտնողները կհարմարվեն նոր իրադրությանը: Հնարավոր է հետաքրքիր հանդիպում կամ բացահայտում:

Աղեղնավոր- Աղեղնավորներին աստղերը խորհուրդ չեն տալիս մեկուսանալ աշխարհից: Արժե լինել ավելի ժողովրդավար, որքան թույլ են տալիս հանգամանքները, համոզմունքները և ինքնազգացողությունը: Միևնույն ժամանակ, չարժե կարևոր արտոնություններ ստանձնել, հրապարակայնորեն ներկայացնել ուրիշի հետաքրքրությունները կամ պաշտպանել սեփական դիրքորոշումը: Չնայած լավ պայմաններին՝ ձեզ կարող է հետապնդել միայնության զգացումը:

Այծեղջյուր- Այծեղջյուրների համար օրը լի կլինի անակնկալներով, անհեթեթ իրավիճակներով: Կարող է իր մասին հիշեցնել անցյալից մի մարդ: Ուշադրության կենտրոնում կարող է հայտնվել ընտանի կենդանին: Ընդգծված պերֆեկցիոնիզմով և պարտքի սուր զգացումով Այծեղջյուրները կարող են իրենց անձնական ծրագրերը զոհաբերել հանուն ուրիշների գործերի: Ընդ որում՝ մեծ է սխալի հավանականությունը կամ պատահականության գործոնը:

Ջրհոս- Ջրհոսների համար օրը հաջող և հուզիչ է: Բացառված չէ ուշացած պարգևի կամ ճանաչման ստացումը: Հնարավոր է հաճելի անակնկալ անցյալից, կարող եք անսպասելիորեն հիշել մոռացված գաղափարը: Լավ կլինի գտնվել հին ընկերների շրջապատում, վերսկսել սառեցված նախագիծը: Հարմար օր է ռոմանտիկ հանդիպումների, խաղերի, ստեղծագործական զբաղմունքների համար: Որոշ պահեր կարող են բավականին ոչ միանշանակ լինել, սակայն տհաճություններ չեն լինի:

Ձկներ- Ձկներին խորհուրդ է տրվում խուսափել ավելորդ ցրվածությունից, դյուրավստահությունից, շատախոսությունից: Անդորրն ու հարմարավետությունն այսօր կարող են խաբուսիկ լինել, նույնիսկ մտերիմների մոտ հեշտ չի լինի հանդիպել լիակատար ըմբռնման և ընդունման: Ձեզ մատնելու կամ վրիպակ գործելու հավանականությունն ավելի մեծ կլինի ընտանեկան թուլացնող մթնոլորտում, սակայն հաճելի և ներդաշնակ օր կլինի, եթե թաքցնելու, ամաչելու բան չունեք:

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով