Օրվա Աստղագուշակ

By | 03.03.2017

Խոյ- Խոյերին օրը թույլ կտա հանգստանալ սթրեսներից, թուլացնել զգացմունքային և ֆիզիկական ծանրաբեռնությունները, տեսնել իրենց ջանքերի արդյունքները և օգտվել դրանցից: Կարող է աճել հետաքրքրությունն աշխատանքի նյութական շահի նկատմամբ: Օրը չի տրամադրում մասշտաբայնության. չարժե տարվել և անցնել ընթացիկ կարիքների սահմանը: Խանութներով շրջելիս ավելի լավ է չտրամադրվել մեծածախ գնումների:

Ցուլ- Ցուլերն այսօր կախյալ կլինեն իրենց սովորություններից, ինքնազգացողությունից, ընթացիկ կարիքներից: Նույնիսկ ակտիվ Ցուլերը կգերադասեն հարմարավետությունը և կանխատեսելիությունը: Գարունը կազդի ձեր ճաշակների վրա, կստիպի վերանայել արժեքների սանդղակը: Իմաստուն որոշում կլինի խուսափել հապճեպությունից, մասնավորապես՝ գնումներում, սնման մեջ, կենցաղի դասավորման, ցանկացած կարևոր ընտրության մեջ:

Երկվորյակ- Երկվորյակներին աստղերը խորհուրդ են տալիս սահմանափակվել շփման մերձավոր շրջանակով, խուսափել ծանոթություններից և ավելորդ անկեղծությունից: Արժե ժամանակ հատկացնել ռեսուրսներին, հատկապես ձեր անձնական քսակին և հաշիվներին: Կարևոր է ֆինանսական գաղտնիությունը: Ակտուալ են մանր նպատակային գնումները: Ռազմավարական հարցերում ավելի լավ է հույսը չդնել միայն ձեզ վրա. ձեր խորաթափանցությունը կարող է բավական չլինել:

Խեցգետին- Խեցգետինների մոտ մինչ երեկո առաջին տեղում կարող են մնալ նյութական նկատառումները: Ուշադրության առարկա կլինի ոչ միայն ներկան, այլև ապագան: Բացառված չէ, որ սկիզբ դնեք ռեսուրսների վերագնահատման մի ամբողջ շրջանի: Օգտակար կլինի լսել ընկերների խորհուրդները, եթե ինչ-ինչ հարցերի շուրջ ունեք կասկածներ: Չարժե սևեռվել մեկ տարբերակի վրա, քանի դեռ չեք փորձել մի քանի այլ տարբերակներ: Ինքնազգացողության վրա կարող է ազդել սնման բնույթը:

Առյուծ- Առյուծներին աստղերը խորհուրդ են տալիս հավատարիմ մնալ զգույշ և կշռադատված նյութական քաղաքականությանը: Իրավիճակը հատուկ ուշադրություն է պահանջում փողերի և ռեսուրսների հարցի շուրջ, սակայն այդ ոլորտում այժմ չարժե ավելորդ շտապողականություն և թեթևամտություն թույլ տալ: Արժե խուսափել նոր խոշոր գնումներից, վարկային և այլ պայմանավորվածություններից: Կարող են վերանայում պահանջել անձնական պահուստները, հաշիվները:

Կույս- Այսօր Կույսերը կարող են հույս ունենալ իրադրության կայունության, երբեմն նաև բախտի բերման: Լիարժեք վստահելի տեղեկատվության բացակայության դեպքում շատերին օգնության կհասնի հոտառությունը և բնածին գործնականությունը: Կարելի է հաջողությամբ լուծել ուսման կամ ծառայությունների համար վճարման հարցը, կապ հաստատել հեռավոր շրջանների հետ, հանդես գալ միջնորդի դերում: Չարժե մոռանալ որոշ պայմանավորվածությունների ժամանակավոր բնույթի մասին:

Կշեռք- Կշեռքներին խորհուրդ չի տրվում արհամարհել ցանկացած փոխգործակցության նյութական եզրը: Ուշադրության կենտրոնում կարող է հայտնվել գործընկերային կամ ընտանեկան բյուջեն, ծառայությունների վճարումը, համատեղ ունեցվածքի, ընդհանուր վարկերի և հաշիվների, ապահովագրության, ալիմենտների, հարկերի հարցը: Ավելի լավ է ֆինանսական պարտավորությունների վրա հիմնված երկարաժամկետ որոշումներ չկայացնել:

Կարիճ- Այսօր Կարիճների վրա ազդում է շրջակա միջավայրը և որոշակի մարդկանց տրամադրությունը: Արժե պահպանել ներդաշնակությունը գործընկերների, օգնականների հետ հարաբերություններում՝ ընդհանուր լեզու գտնելով, նախևառաջ, կենցաղային և նյութական հարցերում: Օգտակար կլինի բաժանարար գիծ անցկացնել այն ծառայությունների, որոնք մատուցում եք փողով, և օգնության միջև, որը մատուցում եք ի սրտե:

Աղեղնավոր- Աղեղնավորներին խորհուրդ չի տրվում այսօրվա համար ծրագրել նախաձեռնություններ, ելույթներ, քանզի մինչ երեկո առաջնային կարող են լինել առօրյա գործերը: Նախագծի զարգացմանը կարող է խանգարել ռեսուրսների պակասը, նյութական հիմքը վերակառուցելու անհրաժեշտությունը: Բացառված չէ, որ մանրուքներն ազդեն նաև ռոմանտիկ հարաբերությունների վրա: Կենսական կարևորության ռեսուրսների ցուցակում արժե ընդգրկել սեփական առողջությունը:

Այծեղջյուր- Այծեղջյուրների համար ներդաշնակության օր է: Արժե հնարավորինս խուսափել բարդ առաջադրանքներից, հետաձգել աշխատատար նախաձեռնությունը: Խորհուրդ չեն տրվում զգացմունքային լարվածություն, արագ արձագանք պահանջող զբաղմունքները: Եթե նյարդայնացնում է իրադրությունը, օգտակար կլինի փոխել գտնվելու վայրը, նվազագույնի հասցնել գրգռիչ գործոնները: Արժե ընդունել նախկին սիրեցյալի հետ ժամադրության հրավերը:

Ջրհոս- Այսօր շատ Ջրհոսներ հակված են դանդաղկոտության, ձգտում են ծանոթ իրադրությանը, կարող են անտարբեր լինել նոր հորիզոնների և սիրելի հոբբիի նկատմամբ: Շփման շրջանակը կարող է սահմանափակվել մի քանի մտերիմ մարդկանցով: Բացառված չէ հիշողությունների մեջ խորասուզումը: Ուշադրությունը կարող են կլանել կենցաղային մանրուքները, շարքային վճարումները և գնումները: Ամենաբեղմնավոր օրը չէ աշխատանքի համար:

Ձկներ- Ձկներին օրը հակում է գործնական որոշումների որոնման և բաղձալի արդյունքին հասնելուն, սակայն հենց դրա հետ սպասվում են խնդիրներ: Հնարավոր է ակնհայտն արհամարհելու և սեփական աշխարհում ապրելու հակում: Այս շրջանի գաղափարներն ու բացահայտումներն արժեք ունեն, սակայն մշակման կարիք են զգում: Ակնհայտ թվացող ընտրությունը շուտով կարող է հիասթափեցնել: Չարժե շատ փող ծախսել, ավելի լավ է սահմանափակվել անհրաժեշտ գնումներով:

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով