Քաղաքական ձերբակալությունները սկսվեցին. ինչից են վախենում իշխանությունները. «Ժողովուրդ»

By | 23.03.2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԱԾ-ն երեկ ձերբակալել է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Վրաստանից մաքսանենգ եղանակով Հայաստան է տեղափոխվել «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ՝ «9M39» հրթիռով, որոնք էլ հայտնաբերվել ու առգրավվել են: Հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է երեք մարդ, որոնցից մեկն էլ Սամվել Բաբայանն է:

Ըստ ԱԱԾ-ի՝ զենիթահրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով: Իսկ թե ովքեր են եղել «Իգլա» տեղափոխող մյուս երկու անձինք, ԱԱԾ-ն հույժ գաղտնի է պահում: Որ կատարվածն իրականում քաղաքական ենթատեքստ ունի, որևէ կասկած չի հարուցում: Ի վերջո, բավական է միայն նշել, որ Սամվել Բաբայանը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստվերային ղեկավարն է, և ձերբակալությունը կապ ունի ընտրությունների հետ:

Ինֆորմացիոն արտահոսքերի համաձայն՝ Սամվել Բաբայանին դրսից ինչ-որ ուժերի կողմից առաջարկվել էր ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններից հետո բողոքի ալիք կազմակերպել, իրադարձությունները տանել սրման և անկարգություններ հրահրել: Ու Բաբայանի ձերբակալության բուն պատճառը հենց հետընտրական նման զարգացումները կանխելն է եղել: Ասել է, թե իշխանությունները փորձում են քաղաքական հակառակորդներին այսպես զսպել: Բայց չեն խորշում եվրոպական իրենց գործընկերներին համոզել, թե «մաքուր ընտրություններ» են անցկացնելու»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

«Եվս մեկ հիշեցում Հռոմի Պապից քաջատեղյակ, բայց սեփական երկրի հոգևոր առաջնորդից բացարձակ անտեղյակ պատգամավորին».Անի Մարգարյանը`Սերգեյ Բագրատյանին

25.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

26.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով