Փաշինյան․ Չփորձի որևէ մեկը մեր հայրենիքում ասել, որ էս մեր քուչեն ա

By | 09.03.2017

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «Ելք» դաշինքն այսօր քարոզչություն իրականացրեց Երևանի թիվ 3 ընտրատարածքն ընդգգրկող Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:

«Մալաթիան Սամվել Ալեքսանյանի թաղը չէ», — հայտարարեց Փաշինյանը:

Բուկլետների բաժանումն ու քաղաքացիների հետ շփումը մեկնարկեց Հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երևան Սիթի» խանութին հարող տարածքից:

«Մենք եկել ենք ձեզ ասելու, որ առաջիկա ընտրություններում դուք կարող եք Հայաստանը համակած հուսահատության պատնեշը ճեղքելու որոշում կայացնել», — հայտարարեց Փաշինյանը:

Մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում իշխող Հանրապետականից առաջադրվել է նաև ընտանեկան բիզնեսով հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը:

Նախորդ խորհրդարանական ընտրություններին այն ժամանակ «Հայ ազգային կոնգրես» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը առաջադրվել էր հենց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և Հանրապետական Սամվել Ալեքսանյանին պարտվել 10 հազար ձայնի տարբերությամբ:

Այս անգամ «Ելք» դաշինքի երրորդ համարը հանդիսացող Փաշինյանը իրենց հնարավորությունները Մալաթիայում գնահատել չցանկացավ․ — «Մենք չենք եկել մեր հնարավորությունների համար, մենք եկել ենքընտրողին հնարավորություն տալու համար: Մենք համախմբվել ենք՝ նաև ականջալուր լինելով հանրության կոչերին, մեր հակասությունները հարթել ենք և դրել ենք ռազմավարական համագործակցության շատ լուրջ հիմքեր: Եվ հիմա ոչ թե շանսը մերն է, այլ ժողովրդինը: Ժողովուրդը թող որոշի՝ ինքը ուզո՞ւմ ա օգտվել էդ շանսից, թե՞ չէ»:

Քայլելթի ընթացքում քարոզչական թերթիկ ստացած քաղաքացիներից մեկը դժգոհեց, որ «Ելքի» ներկայացուցիչները գումար չեն տալիս: Ի պատասխան Փաշինյանն առաջարկեց դիմել Հանրապետականի թեկնածուին․ — «Հո սա դախլ չի, որ փող ուզեք: Գնացեք Ալեքսանյանից ուզեք փողը»:

Ի տարբերություն նախորդ՝ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի, այս անգամ Փաշինյանի գլխավորած քայլերթը Մալաթիայում անցավ առանց միջադեպերի և լարվածության:

Հարցին, թե ինչն է փոխվել, պատգամավորը պատասխանեց․ — «Ըստ ամենայնի, նրանք մթնոլորտը լարելու ցանկություն չունեն: Բայց մենք բացառում ենք, որ մեր քարոզարշավը որևէ մեկը որևէ կերպ խոչընդոտի: Նախկինում էլ մենք ցույց ենք տվել, որ մենք մեր գործողությունները, մեր քաղաքական օրինական գործողությունները, անկախ ամեն ինչից, անելու ենք, և մեր առաջ որևէ խոչընդոտ չի կարող լինել: Ասում եք՝ դե Սամվել Ալեքսանյանը, Սուրիկ Խաչատրյանը ընդեղ, ստեղ Գագիկ Բեգլարյանը, էս քուչեն Ծըգըլենցն ա․․․ Մենք ասում ենք՝ ո’չ, սա մեր հայրենիքն ա: Չփորձի որևէ մեկը մեր հայրենիքում ասել, որ էս մեր քուչեն ա, էս ձեր քուչեն չի: Սա մեր հայրենիքն ա»:

Մալաթիայի շուկայում քարոզչություն իրականացնող Փաշինյանի կոչերին առևտրականները թերահավատորեն էին արձագանքում:

«Քառասուն տարի ա ելքի մասին խոսում են, քառասուն տարի ա էս երկրի մեջն եմ ու չեմ տենում: Ուզում ենք տենանք, ասեք ի՞նչ անենք, որ տենանք», — Փաշինյանին հարցրեց նրանցից մեկը: «Դուք ապրելու եք ձեր ընտրության հետ: Կատարեք ձեր ընտրությունը և ապրեք ձեր ընտրության հետ», — ի պատասխան խորհուրդ տվեց Նիկոլ Փաշինյանը:

«Համոզվել ենք այս տարիների ընթացքում, թե մեզ ինչ ա սպասվում», — ասաց մեկ ուրիշը, ինչին Փաշինյանն արձագանքեց․ — «Մենք էլ ենք համոզված ինչ ա սպասվում, դրա համար էդ վիճակից առաջարկում ենք ելք: Հիմա դուք կօգտվեք էդ ելքից, օգտվեք, չեք օգտվի՝ մենք գիտենք ձեզ ինչ ա սպասվում»:

Ընտրողներից մեկի կարծիքին, թե կրկին հաղթելու է Հանրապետականը, քանի որ «ինչքան զինվոր, միլիցա կա, սաղ իրանցն ա», Փաշինյանը հակադարձեց․ — «Ես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության, բանակի բազմաթիվ ծառայողներ քվեարկելու են «Ելք» դաշինքի օգտին»:

Azatutyun.am

«Եվս մեկ հիշեցում Հռոմի Պապից քաջատեղյակ, բայց սեփական երկրի հոգևոր առաջնորդից բացարձակ անտեղյակ պատգամավորին».Անի Մարգարյանը`Սերգեյ Բագրատյանին

25.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

26.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով