Փաշինյան․ Մարտի 1-ին տեղի ունեցածի մեղավորները երկուսն են

By | 01.03.2017

Մյասնիկյան հրապարակում 2008թ. մարտի 1-ին զոհվածների հիշատակին ծաղիկներ խոնարհող ընդդիմադիրներն այսօր միաբերան պնդում էին, որ տասը սպանությունների բացահայտումն անհնար կլինի, քանի դեռ երկրում տեղի չի ունեցել իշխանափոխություն։

2008թ․ թվականի հետընտրական ընդդիմադիր շարժման առաջնորդներից, այժմ «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանի խոսքով արդար քննության դեպքում մեղադրյալի աթոռին կհայտնվեն այսօրվա իշխանության ամենաբարձր ներկայացուցիչները։

«Տեղի ունեցածի գլխավոր մեղավորները երկուսն են՝ 2008 թվականին նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանը և վարչապետի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը: Իսկ կոնկրետ իրականացնողները չեն բացահայտվել, կարծում եմ՝ այն պատճառով, որ նրանց բացահայտումը շղթայաբար պրոցեսը կհասցնի նշված անձանց», — նշեց Փաշինյանը:

9 տարի առաջ տեղի ունեցած արյունալի դեպքերից հետո զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով ազատազրկման դատապարտված Փաշինյանի համոզմամբ, ո՛չ Ազատության հրապարակում և ո՛չ էլ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում ընդդիմադիրներն ու ցուցարարները զինված չեն եղել։

«Չնայած՝ հիշում եք, հենց հաջորդ օրը Ռոբերտ Քոչարյանն ասում էր՝ ամեն ինչ նկարահանված է, ցույց կտանք․․․ ես համոզված եմ, որ ամեն ինչ նկարահանված է, բայց այդ նկարահանումները մենք մինչև հիմա չենք տեսել: Կարծում եմ՝ դա գործի շատ կարևոր մասն է», — մեկնաբանեց Փաշինյանը:

Մյասնիկյանի արձանի մոտ ծաղիկներ խոնարհելու եկած՝ 2008թ․ ընդդիմադիր շարժման մեկ այլ առաջնորդ, այժմ կրկին «Ելք» դաշինքը ներկայացնող Արամ Սարգսյանի համոզմամբ էլ, ընդդիմությունն այն ժամանակ ամեն ինչ արել է բախումները թույլ չտալու համար։

«Իմ կյանքում բազմաթիվ դեպքեր կան, որոնց պարագայում, եթե կրկնվեին, ես ուրիշ կերպ կվարվեի: Մարտի 1-ը այդ դեպքերից չէ, և ես չեմ ամաչում այդ օրերին իմ պահվածքի համար, մնացել եմ մինչև վերջին մարդը, արել եմ ամեն ինչ, որ զոհերի թիվը քիչ լինի, արել եմ ամեն ինչ, որ քաղաքին՝ Երևանին, քիչ վնաս պատճառվի», — նշեց Սարգսյանը:

 

 

«Ազատություն» ռ/կ

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով