Փաշինյան․ Իշխանությունը փորձում է խորացնել իր իսկ ստեղծած ճահիճը

«Ելք» դաշինքի անդամներն այսօր կրկին շրջեցին Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի բակերով՝ բնակիչներին համոզելու, որ ելք կա։

Նիկոլ Փաշինյանը բակերում հայտարարում էր՝ Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված թեկնածուները «լռության ուխտավորներ են» ու այս ընտրություններով իշխող կուսակցությունը փորձում է խորացնել իր իսկ ստեղծած ճահիճը․ — «Այդ պատգամավորության թեկնածուներից է Արտակ Սարգսյանը, որը առաջադրված է Արաբկիրում, Ռոբերտ Սարգսյանը, որը առաջադրված է 1-ին ընտրատարածքում, Սամվել Ալեքսանյանը, որը առաջադրված է Մալաթիա-Սեբաստիա տարածքով․․․ Ազգային ժողովի պատգամավորներ չեն ընտրվում լռելու համար: Ազգային ժողովի պատգամավորներ ընտրվում են ժողովրդի պրոբլեմները, երկրի պրոբլեմները բարձրաձայնելու և դրանց քաղաքական լուծումներ առաջադրելու համար: Ազգային ժողովի պատգամավոր չեն ընտրվում երկրում ձևավորված հասարակության ճահիճը խորացնելու համար»:

Բակերից մեկում էլ Փաշինյանը նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած միջադեպը հիշեց․ — «Բազմաթիվ կանայք եկել էին․․․ Սամվել Ալեքսանյանին ինձնից պաշտպանելու: Էդ ժամանակ էդ ռեցեսների մեջ ակտիվ էր նաև թաղապետ Դավիթ Օհանյանը, ով եկել էր, էս բակերում ասում էր՝ մենք սիրում ենք մեր բակերը, մեր հայրենիքը և այլն: Ես հիմա տեսնում եմ, որ հինգ տարվա մեջ ձեր բակի վիճակը ավելի է վատացել, ցեխը ավելի շատ է, աղտը ավելի շատ է և ընդհանրապես հուսահատությունը ավելի շատ է»:

Դաշինքը ոլորտային մի շարք բարեփոխումներ է ցանկանում իրականացնել՝ ընտրվելու դեպքում խոստանալով առնվազն 20 տոկոսով ավելացնել աշխատավարձերը բյուջետային հիմնարկներում և կենսաթոշակները, վերացնել արհեստական մենաշնորհները։

«Ելքի» քարոզարշավին բնակիչներն այսօր հիմնականում պատուհաններից էին հետևում: Ընտրողներից մի քանիսն ասացին, թե չեն հավատում, ո՛չ թեկնածուներին, ո՛չ նրանց տված խոստումներին։ Հացթուխ մի կին վրդովվեց՝ մարդկանց օգնելու փոխարեն նախընտրական թերթիկներ են տպում․ — «Մարդ չկա ընտեղ ընտրելու․․․ Մարդ ըլնի, ժողովրդի մասին կմտածի՝ հարկ ու տուրքերը կիջացնի, աշխատավարձը կբարձրացնի․․․»:

Միջին տարիքի մի տղամարդ, բողոքելով, թե 13 անձով ապրում են երկսենյականով բնակարանում, ասաց, թե ձայն կտա այն ուժին, որը կխոստանա իրեն ապահովել բնակարանով:

«Ազատության» դիտարկմանը, թե դա կաշառք վերցնել է, ու հարցին, թե արդյոք դրանով հարցը կլուծվի, տղամարդն արձագանքեց՝ հնարավոր ա:

«Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ» կարգախոսով ընտրության գնացող դաշինքի անդամ, համամասնական ցուցակի երրորդ համար Նիկոլ Փաշինյանի խոսքով հենց հուսահատությունը հաղթահարելու համար են փողոց դուրս եկել։ Ասաց, թե քաղաքացիներին համոզելու են, որ ապրիլի 2-ին ընտրության գնան ու իրենց ձայները չփոշիացնեն։

 

«Ազատություն» ռ/կ

Նմանատիպ նորություններ

Զարմանալի զուգադիպությամբ ակտիվացել են հոկտեմբերի ... Զարմանալի զուգադիպությամբ ակտիվացել են հոկտեմբերի 27-հայտնի ցուցակի ներկայացուցիչները՝ Շիրխանյանը, որն իրեն վարչապետ էր կարգել, Ջհանգիրյանը, որին ...
Ռեժիսոր եւ սցենարի հեղինակ ԶՈՐԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ հանրու... «Քահանայի մեղքը» (Պրեմիերա) Ռեժիսոր եւ սցենարի հեղինակ ԶՈՐԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ հանրության դատին է հանձնել իր նոր «Քահանայի մեղքը» ֆիլմի անոնսը, որն իր...
Նիկոլն այլևս չի կարող քննադատելով իր հանապազօրյա հ... Նիկոլն այլևս ընդդիմադիր չէ, որ քննադատելով իր հանապազօրյա հացը վաստակի: Նիկոլը Հայաստանի ոչ բարով վարչապետն է և պետք է քարը քարին դնելով՝ ժողովրդի ...
Պարոնայք ղեկավարներ, արժան չգտա՞ք մի օր նվիրեք մեր...   Պարոնայք ղեկավարներ, արժան չգտա՞ք մի օր նվիրեք մեր որդիներին։ «Ապրիլի վերջին օրը նշում եք որպես քաղաքացու օր, իսկ պարոնայք ղեկավարներ...
Ստեփանավանում դպրոցականների էքսկուրսիան ավարտվել է... Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 16։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության ...
«Դիմակները հանելու ժամանակը».Վահան Բաբայան... Տուգանքից մինչև սփոփանք: 2016թ Փաշինյանը թեև կողմ քվեարկեց 1000 դրամների օրինագծին ասում էր«Պարոնայք, երբեմն տպավորություն է, որ մենք ուզում են...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով