Ցմահ ազատազրկման դատավճիռ Հնդկաստանում, կովի սպանության համար

Հնդկաստանի Գուջարաթի նահանգի խորհուրդը ցմահ ազատազրկման դատավճիռ է կայացնելու կովին սպանելու և նրա մսից օգտվելու համար:

TREND գործակալության փոխանցմամբ՝ ըստ օրենքի, քաղաքացիները, կովին սպանելու, նրա մսի առք ու վաճառքի համար, ընդունվելու է ցմահ ազատազրկման պատիժ: Ըստ խորհրդի որոշման, առգրավվելու են օրինախախտ քաղաքացիների փոխադրամիջոցները :

Դա այն դեպքում, երբ առ այսօր կովի սպանության դեպքում, մեղադրյալի համար նախատեսված էին 622 ֆունտի կանխիկ տուգանք և յոթ տարի ազատազրկում:

Հնդկաստանում կովը սուրբ կենդանի է համարվում, սակայն այդ նախապաշարումը միանշանակ չէ ողջ երկրում : Երկրի հարավային որոշ շրջանների բնակիչները պարբերաբար կովի միս են օգտագործում:

 

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով