ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման նախագիծը սխալ են ղեկավարել. նախարար

By | 29.03.2017

200.000 ԱՄՆ դոլար մասնավոր ընկերությունների կողմից ստարտափներին` նորարար գաղափարներ կյանքի կոչելու համար:  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում մարտի 29-ին կայացած ասուլիսում նախարար Վահան Մարտիրոսյանը և գործարարներ Արա Յաղջյանն ու Էդուարդ Մարությանը ներկայացրին ՏՏ ոլորտի սկսնակ ընկերությունների ֆինանսավորման համատեղ նախաձեռնությունը:

«Ամիսներ շարունակ նախարարությունում ՏՀՏ ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ու քննարկումների արդյունքում եկանք եզրակացության, որ Հայաստանում բիզնես սկսող ընկերությունները, ունենալով փայլուն գաղափարներ, հաճախ հանդիպում են ֆինանսական դժվարությունների, և կայացած ընկերություններին առաջարկեցինք աջակցել սկսնակներին»,- ներկայացրեց Վահան Մարտիրոսյանը: «Ռիսկերի ճիշտ գնահատման և ճիշտ ընտրության դեպքում կատարված ներդրումը կարող է լինել շահութաբեր այն կատարողի համար:

Գործընկերներիս հետ համատեղ որոշում կայացրինք սկսել պիլոտային ծրագիր` մի քանի գաղափարների և ստարտափների աջակցելու նպատակով»,- ասաց «Զանգի» ընկերության համահիմնադիր Էդուարդ Մարությանը: Այս փուլում նախատեսվում է ֆինանսավորել 10 գաղափար: Հայտերը կընդունվեն մինչև ապրիլի 13-ը:

Գաղափարները պետք է  վերաբերեն ՏՀՏ (ծրագրային ապահովում, ինտերնետ, թվային մեդիա, մոբայլ տեխնոլոգիաներ), ճարտարագիտության (սարքավորումներ, ծրագրային ապահովում և էլեկտրոնիկա), մաքուր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտներին:

Նախաձեռնության մասնակից, գործարար Արա Յաղջյանի խոսքով` ծրագիրը կարող է լավ խթան դառնալ երիտասարդ ձեռներեցների և, առհասարակ, ՏՏ ոլորտի զարգացման համար: «Մենք տրամադրելու ենք ոչ միայն ֆինանսական, այլև խորհրդատվական, հաշվապահական աջակցություն:

Դրանից բացի, այդ ստարտափները կարող են օգտվել մեր ռեսուրսներից, կապերից»,- ընդգծեց Արա Յաղջյանը: Նախարարը շեշտեց, որ ծրագրի ներկայի բյուջեն նախնական է, և արագ աճի պոտենցիալ ունի` հասնելով միլիոնների: Ծրագրի հաջողության դեպքում նախատեսվում է ստեղծել մասնավոր վենչուրային հիմնադրամ` «բիզնես հրեշտակներ»-ի (angel investor) մասնակցությամբ: «Բիզնես-հրեշտակները» ներդրողներ են, ովքեր պատրաստ են իրենց ազատ գումարները ներդնել որևէ ՏՀՏ նախագծում՝ շահաբաժին ստանալու ակնկալիքով:

Հիմնադրամը կլինի Հայաստանում իր տեսակի մեջ առաջինը, որովհետև կֆինանսավորի ոչ թե արդեն ստեղծված ընկերություններ, այլ հենց բիզնես գաղափարը` սկզբնական փուլում: Հյուսիս-հարավ մայրուղու որոշ հատվածների կառուցումը հետ է մնում պայմանագրում նշված ժամկետներից։ Սակայն չնայած խնդիրներին՝ Հյուսիս-Հարավ մայրուղու նախագիծը չի կարելի ձախողված համարել։ Այսպես է պնդում ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։

«Ես համաձայն չեմ, որ այդ նախագիծը (Հյուսիս-հարավ մայրուղու կառուցումը-խմբ.) ձախողված է։ Ուղղակի, ըստ երեւույթին, այդ նախագիծը սխալ են ղեկավարել։ Բնականաբար, այդ ուղղությամբ մենք դեռ պետք է շատ աշխատենք»,- ասել է նախարարը։

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

 

Ամբողջական հոդվածը՝ Armlur.am

150.000.000.000 դրամի կորուստ կառավարության անպատասխանատու արարքների պատճառով

24.03.2020

«Եվս մեկ հիշեցում Հռոմի Պապից քաջատեղյակ, բայց սեփական երկրի հոգևոր առաջնորդից բացարձակ անտեղյակ պատգամավորին».Անի Մարգարյանը`Սերգեյ Բագրատյանին

25.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

26.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով