Տարոն Մարգարյանն ու իր աներձագը Միհրան Պողոսյանին հասկացրել են, որ իրենք նաև Զեյթուն համայնքից են լուրջ քվեներ տանելու. «Ժողովուրդ»

By | 14.03.2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ ներսում խմորումները շարունակվում են: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներձագը՝ Երեւանի թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Ռոբերտ Սարգսյանը, նախընտրական շտաբներ է բացել ոչ միայն Ավանում, այլ նաեւ Զեյթուն համայնքում, որը համարվում է ՀՀԿ-ական մեկ այլ թեկնածուի՝ Միհրան Պողոսյանի «տարածքը»:

Ընդ որում, միայն Ռուբինյանց փողոցում Ռ. Սարգսյանը երկու շտաբ է բացել, եւս մեկն էլ՝ դրան հարակից փողոցում: Մեր տեղեկություններով՝ այս քայլով Տ. Մարգարյանն ու իր աներձագը փորձել են ուժի ցուցադրման գնալ՝ հասկացնելով Մ. Պողոսյանին, որ իրենք նաեւ Զեյթուն համայնքից են լուրջ քվեներ տանելու:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Մ. Պողոսյանն ու նրա շրջապատում մի քանիսը, այս փաստը համարելով իրենց տարածք ներխուժելու փորձ, առայժմ փորձում են բացահայտ հակամարտության փոխարեն հարցերը «տակից լուծել» եւ Սարգսյանին Զեյթունում քվեարկության արդյունքներով տհաճ անակնկալ մատուցել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով