Տանկի տակ ընկել և մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող

By | 30.03.2017

Ադրբեջանի բաց, սոցցանցային աղբյուրների մշտադիտարկման արդյունքում հայտնի է դարձել, որ մարտի 28-ին  Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Հուսեյն Թոֆիգ օղլու Մամմադովը (Hüseyn Tofiq oğlu Məmmədov) ընկել է տանկի տակ և մահացել: Մահացած զինծառայողը Արդրբեջանի Բարդայի շրջանի Յենի Դաշքենդ գյուղից է:

Ավելի ուշ ադրբեջանական ընդդիմադիր MeydanTV լրատվակայքը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել Բարդայի (Արցախից հյուսիս-արևելք) Չամանլը գյուղի զորամասերից մեկում՝ վարժանքների ժամանակ:

Ըստ լրատվակայքի՝ Հուսեյն Մամմադովը ծնվել է 1993-ին և պայմանագրային զինծառայող էր: Նա հուղարկավորվել է մարտի 28-ին: Աղբյուրի համաձայն՝ զինծառայողի մահանալու լուրը հաստատել են նաև Բարդայի տեղական ինքնակառավարման մարմինները:

2017 -ին բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ 19 զինծառայողի մահվան մասին։

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

«Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է …».Ամրամ Մակինյան

28.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով