«ՎՏԲ Հայաստան բանկ»-ը կրկին հայտնվել է աղմկալի պատմության կիզակետում. 14-րդ մասնաճյուղի «բանդան»

By | 21.03.2017

«ՎՏԲ Հայաստան բանկ»-ը կրկին հայտնվել է աղմկալի պատմության կիզակետում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի թիվ 14 մասնաճյուղի կառավարիչ Հ. Ս.-ն բանկից հափշտակել է 28 միլիոն դրամ, ավելին՝ գործին խառնված են նաեւ բանկի այլ աշխատակիցներ:

Այն, որ «ՎՏԲ Հայաստան բանկի» հետեւանքով մի շարք քաղաքացիներ հայտնվել են անելանելի վիճակում, անհերքելի իրողություն է, սակայն մինչ այդ անդրադառնաք բանկի շուրջ առաջացած աղմկալի դեպքին: Ինչպես նկատում ենք՝ բանկի կառավարիչները սովորույթ են դարձրել թալանել բանկերը: «ՎՏԲ Հայաստան բանկ»-ը եւս անմասն չմնաց այդ երեւույթից:

Եվ այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ աղմկալի դեպք է բացահայտվել Երեւան քաղաքի Քանաքեռցու 123 հասցեում գտնվող «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի թիվ 14 մասնաճյուղում: Մասնավորապես մեզ հայտնի դարձավ, որ Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ Հ. Ս.-ն նշանակված է եղել «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի թիվ 14 մասնաճյուղի կառավարիչ: Ըստ էության լինելով բանկի կառավարիչ՝ Հ. Ս.-ն կա՛մ բանկի հետ է խնդիրներ ունեցել, կա՛մ աշխատավարձը չի բավարարել, ու որոշել է այլ քայլերի դիմել:

Նա համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ բանկից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 30 միլիոն դրամի գումար: Սակայն բանկի շուրջ առաջացած աղմուկը այսքանով չի ավարտվում, եւ դատելով ստեղծված իրավիճակից՝ «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի թիվ 14 մասնաճյուղում «բանդա» է գործել:

ԿառավարիչՀ. Ս.-ից բացի՝ բանկի այլ աշխատակիցներ եւս ցանկացել են բանկից հափշտակություն իրականացնել: Տեղեկացանք, որ բանկի աշխատակիցներց մեկը` Լեւոն Մհերյանը, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ փորձել է հափշտակել 5 միլիոն 355 հազար դրամ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:
Պարզեցինք, որ այս հափշտակությունից հետո իրավապահները առգրավել են բանկում առկա տեսախցիկները, որոնք, ըստ էության, ապացուցում են, թե ինչ գործողությունների են գնացել բանկի կառավարիչՀ. Ս.-ն եւ աշխատակից Լեւոն Մհերյանը:

Եվ ահա ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժինը Հ. Ս.-ին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 181 հոդվածր 2-րդ մասի 2-րդ կետով` (ուրիշի գույքի հափշտակությունը խոշոր չափերով, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով), 181 հոդվածի 3 մասի առաջին կետով (առանձնապես խոշոր չափերով հափշտակությունը պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա) եւ 214 հոդվածի 1-ին մասով (առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ օգտագործելու պատժվում է առավելագույնը երկու տարի ժամկետով): Բանկի կառավարիչ Հ. Ս.-ին սպասվում է ազատազրկում մոտ 10 տարի ժամկետով, իսկ թե ինչ կորոշի դատարանը, դեռեւս պարզ չէ:

Իսկ ահա Լեւոն Մհերյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34 հոդվածի՝ հանցափորձ եւ 181 հոդվածի 3 մասի առաջին կետով (առանձնապես խոշոր չափերով հափշտակությունը պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա):

Ի դեպ, այս գործով նախաքննությունը ավարտվել է, եւ այն 2017 թվականի մարտի 14-ին ուղարկվել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, իսկ գործով դատավոր է նշանակվել Դավիթ Գրիգորյանը:

Չի բացառվում, որ այսօրինակ դեպքերի արդյունքում է, որ «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ն իր տոկոսադրույքները բարձրացրեց եւ մի շարք ընկերություններ սնանկացան: Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հայաստանում հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող «Թալգրիկ» ընկերության տնօրեն Հովհաննես Հակոբյանը ասել էր, որ իրենց սնանկացման հիմնական պատճառը «ՎՏԲ» բանկն է:

Ըստ Հակոբյանի՝ իրենց ընկերությունը նշված բանկից 10 տարի ժամկետով եւ ցածր տոկոսադրույթով վարկ է վերցրել, սակայն մեկուկես տարի անց վարկի տոկոսադրույթները սկսել են կտրուկ բարձրանալ.«Ավելի քան երկու անգամ բարձրացավ տոկոսը, որն էլ տնտեսվարող սուբյեկտի մոտ ֆինանսական մեծ դժվարություններ առաջացրեց:

Ընդ որում, մենք ունեինք 7 մլն դոլարի վարկային պորտֆել, ու այդքան տոկոս բարձրացնելը լուրջ հարված էր, որին էլ չդիմացավ մեր ընկերությունը» Ավելին՝ գրել էինք, որ նաեւ մի շարք քաղաքացիներ բարձրաձայնել էին խնդիրը այն մասին, որ «ՎՏԲ-Հայաստան բանկի» Հրազդանի մասնաճյուղում ավանդատուներին պտտեցնում են եւ գումարները չեն տալիս:

Ասել է, թե մարդիկ բանկում հաշվեհամար էին բացել եւ ներդրում իրականացրել, իսկ երբ ցանկացել էին ժամկետից շուտ կամ ժամկետը լրանալուն պես հետ վերցնել իրենց ներդրած ավանդները, որոշ դեպքերում կանգնել են փաստի առաջ, նրանց ասել էին, թե նման բան չկա: Ի դեպ, «ՎՏԲ-Հայաստան բանկի» Հրազդանի մասնաճյուղի տնօրեն Տիգրան Բարսեղյանը, անդրադառնալով խնդրին, ասել էր, թե առայժմ նման բան կա՝ ըստ էության չբացառելով նման դեպքերը:

Ամբողջական հոդվածը՝ Аrmlur.am

 

«Նուբար Աֆեյանի ընկերության արտադրած պատվաստանյութն անվանել է ՄԱՀ՝ վստահեցնելով, որ պատվաստումներից հետո ժամանակի ընթացքում մարդկանց մոտ առաջանալու են քաղցկեղային հիվանդություններ».Վահե Աղաջանյան

03.07.2020

Գլենդելում Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնող հանրահավաքին 10 մարդ է մասնակցել

29.06.2020

«Դանիելին ստորացրած յուրաքանչյուր թասիբով գյումրեցի այսօրվանից կարող է ՎԵՏՕ-ի գրասենյակից վերցնել մեկ շիշ կոնյակ».Նարեկ Մալյան

29.06.2020

ՀՀԿ-ն մտնում է քաղաքական ակտիվության նոր փուլ

03.07.2020

Ինչու՞ եք զարմացած։ Չէ՞ որ այս այլասերվածները գտնվում են ձեր սիրելի ու պաշտելի Վոժդի անմիջական հովանու ներքո

01.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով