Վարչապետ Կարեն Կարապետյանի սկանդալային բացահայտումը. «Ժողովուրդ»

By | 02.03.2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ԱԺ-ում երեկ սկանդալային հայտարարություն է արել: Նրա խոսքերով, ապրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է վառելիքի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել: Պարզվում է՝ դիզվառելիքի հետ կերոսին են խառնում, եւ շուկայում այդպես անորակ վառելիք վաճառում: «Ապրիլյան պատերազմի օրերին մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում այդ պատճառով»,- ասել է վարչապետը:

Տեղի ունեցածն այլ կերպ, քան դավաճանություն, դժվար է որակել: Քանի որ հենց այդ խարդախության պատճառով ռազմական տեխնիկան չի աշխատել եւ մենք ունեցանք 100 զոհ: Ու հիմա բնականաբար հարց է առաջանում՝ ինչո՞ւ մինչեւ հիմա այդ դեպքերի վերաբերյալ քրեական գործ չի հարուցվել, եւ ընդհանրապես, ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար:

Համենայն դեպս, երկրի գլխավոր-գերագույն հրամանատարը դեռ Սերժ Սարգսյանն է, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ընդդիմություն է խաղում, իսկ գործող նախարարը` Վիգեն Սարգսյանը, անձնական PR-ով զբաղվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

150.000.000.000 դրամի կորուստ կառավարության անպատասխանատու արարքների պատճառով

24.03.2020

«Եվս մեկ հիշեցում Հռոմի Պապից քաջատեղյակ, բայց սեփական երկրի հոգևոր առաջնորդից բացարձակ անտեղյակ պատգամավորին».Անի Մարգարյանը`Սերգեյ Բագրատյանին

25.03.2020

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

26.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով