Վարչապետն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահին

By | 24.03.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Եվրոպական պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Վարչապետը բարձր է գնահատել ԵՆԲ-ի հետ համագործակցությունը՝ ուղղված էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում ծրագրերի իրականացմանը: Կարեն Կարապետյանը կարևորել է ԵՆԲ-ի փոխգործակցությունը նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ և ավելացրել, որ կառավարությունը որդեգրել է հստակ քաղաքականություն՝ իրականացնելու բարեփոխումներ բացառապես բոլոր ոլորտներում:

«Մեր քայլերն ուղղված են լինելու բիզնեսի համար բարվոք, կանխատեսելի ու թափանցիկ դաշտի ապահովմանը»,— նշել է գործադիրի ղեկավարը:
Վազիլ Հուդակն ընդգծել է, որ ԵՆԲ-ն շահագրգռված է շարունակելու ՀՀ կառավարության հետ համագործակցությունը նախանշված բոլոր ուղղություններով. ծրագրեր կիրականացվեն գործարար հատվածի համար՝ համայնքներում տարբեր նախագծեր կյանքի կոչելու նպատակով:

Պարոն Հուդակը նշել է, որ այդ ուղղությամբ արդյունավետ քննարկումներ են ունեցել նաև կառավարության պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների հետ:
Կարեն Կարապետյանը ողջունել է սերտ փոխգործակցության ուղղությամբ ԵՆԲ-ի պատրաստակամությունը և ավելացրել, որ կառավարությունը նախատեսում է մարզային համայնքների կառավարման լուրջ բարեփոխումներ, որոնք թույլ կտան բարձրացնել արդյունավետությունն ու թափանցիկությունը, տարբեր պետական ծառայություններում ներգրավել մասնավոր ներդրողների և այլն:

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով