Վարչապետը միացավ Հանրապետականի քարոզարշավին

By | 08.03.2017

Ընտրողների հետ առաջին հանդիպումները Կարեն Կարապետյանն անցկացնում է այսօր Արմավիրի մարզում:

Էջմիածնի Մայր տաճարում մոմ վառելուց հետո Կարապետյանը հանդիպում ունեցավ էջմիածինցիների հետ, այնուհետև հանդիպումները շարունակեց շրջակա բնակավայրերում:

Անկալիճ գյուղում, որի բնակչության շուրջ 20 տոկոսը եզդիներ են, վարչապետը նշեց, որ կա «մարդավարի ապրելու» ներուժ, խնդրեց քվեարկել իշխող կուսակցության օգտին՝ խոստանալով, որ «չեն փոշմանի»:

Կարեն Կարապետյանը այցելեց նաև Մեծամորի ատոմակայան՝ ընտրողների հետ հանդիպումն անցկացնելով տեղի Մշակույթի տանը:

Դահլիճում ցուրտ էր, և վարչապետն ասաց․ — «Սիրելի մեծամորցիներ, լինելով էներգետիկ քաղաք, ձեր դահլիճը ցուրտ ա: Երկրորդը, հատուկ երկար ճառ չեմ ասել, որ գնալուց չասեք՝ տոն օրը քանդեց, էկավ, մի էրկու լոլո կարդաց, գնաց: Ձեր հարցերին եմ փորձել պատասխանել: Ձեր տոնը շնարհավոր, լավ տրամադրություն»:

Վարչապետը Արմավիրի մարզի բնակիչներին խոստացավ, որ մարզում պատրաստվում են կատարել 85 մլն դոլարի ներդրում, ստեղծելու են մոտ երեքուկես հազար նոր աշխատատեղ:

Արձագանքելով ընտրողների դժգոհությանը, թե կենսաթոշակով ու աշխատավարձով չեն կարողանում ծայրը ծայրին հասցնել՝ Կարեն Կարապետյանն ասաց, թե հիմա խոստումներ տալ չի կարող, քանի որ դրանք պոպուլիստական խոստումներ կլինեն, բայց աշխատելու են «ամեն օր, ամեն ժամ», որպեսզի բարելավեն վիճակը:

«Ազատությանը» համառ փորձերից հետո հաջողվեց ի վերջո վարչապետից պատասխան ստանալ «Ռեինկարնացիա» խմբի ընտրական տեսահոլովակի շուրջ ստեղծված սկանդալային իրավիճակի վերաբեյալ: Տեսահոլովակը, հիշեցնենք, քննադատության ալիք է հարուցել խմբի ֆեյսբուքյան էջում․ երկրպագուները մեղադրում են խմբի անդամներին՝ ՀՀԿ-ի քարոզարշավին իրենց երգով մասնակցելու համար: Հարցին, թե որն է համարում նման դժգոհության պատճառը, Կարեն Կարապետյանն արձագանքեց․ — «Մենք չափազանց քաղաքականացված ենք: Ընդամենը լավ երաժշտություն էր: Լավ եղեք: Ձեր տոնը շնորհավոր»:

 

Azatutyun.am

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով